Կոռեկտ չի ասել՝ ինքն էսպես ասաց, ես էսպես ասացի. Նիկոլ Փաշինյանը՝ Բոլթոնի հետ հեռախոսազանգի մասին

Բացառված է, որ լինի տեղեկատվությունը եւ այդ տեղեկատվության վերաբերյալ հանրությունը տեղյակ չլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նորություններ կան Արցախի խնդրի կարգավորման բանակցություններից:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ իր ունեցած հեռախոսազրույցին՝ Փաշինյանն ասաց, որ այդ զրույցի ընթացքում Ղարաբաղի հարցը չի քննարկվել, «Ղարաբաղ» կամ «Արցախ» անունը չի շոշափվել, «Ադրբեջան» անունը եւս չի շոշափվել:

Ինչ վերաբերում է Ալիեւի հետ հանդիպումներին, վարչապետը նշեց, որ դրանք բանակցություններ չեն, ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում տեղի է ունենում ուղղակի մտքերի փոխանակություն. «Ցանկացած պրոֆեսիոնալ լրագող, որ իմ գրառումը կարդա, եւ դրան գումարի պարոն Բոլթոնի թվիթերյան գրառումը, կարող է ուղղակի... Ինձ ճիշտ հասկացեք՝ կոռեկտ չի ասել՝ ինքն էսպես ասաց, ես էսպես ասացի: Տեղեկատվությունն ամբողջությամբ փոխանցված է»:

Հարցին, թե միջազգային հանրության կողմից կա՞ նախաձեռնություն՝ նոր թափ հաղորդել ղարաբաղյան գործընթացին, Փաշինյանը պատասխանեց. «Այդ հարցը գտնվում է ԱԳ նախարարների քննարկման օրակարգում: Մենք ասել ենք, որ մեր ԱԳ նախարարներն են իրար հետ աշխատում: Իրենք կաշխատեն, համանախագահների հետ համատեղ մեզ ռեկոմենդացիա կներկայացնեն, մենք էլ կորոշենք»:

Տպել
817 դիտում

Այսօր ընտրված 102 պատվիրակները դեկտեմբերի 11-ին Ստամբուլում կընտրեն Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին

5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. հաշմանդամ մարզիկների ​աշխարհի առաջնությունում ՀՀ ֆեդերացիայի հաջողությունները

Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը

17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց ադրբեջանցիների՝ Մեծամորի ատոմակայանի փակման նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքական ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում