Մի ժողովրդական խոսք կա՝ աղքատը որքան էլ հարստանա, վրայից աղքատի հոտ է գալիս. նախարարը՝ աղքատության վերացման մասին

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը համաձայն է՝ պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը պետք է բարձրացվեն։ Նախագահականում կառավարության անդամների երդմնակալությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ֆելիքս Ցոլակյանը: «Օրինակ, մեր հիմնարկում ծրագրավորողներ են պետք, բայց մեր հիմնարկում մենք չենք կարող տալ իրեն այն ռոճիկը, որը նա կարող է ստանալ մասնավոր գործունեություն ծավալելիս։ Բնական է, նա չի ցանկանա գալ, աշխատել մեր մոտ եւ դրանից աշխատանքի որակը կընկնի»։

Դիտարկմանը, որ կարծիք կա, թե ցածր աշխատավարձերի դեպքում կոռուպցիոն ռիսկերը մեծ են, նա չհամաձայնեց. «Չէ, դա այդքան էլ այդպես չէ, գիտեք՝ ինչքան մարդ՝ այնքան կարծիք, հիմա բոլորն էլ մի կարծիք ասում են, ես բոլորի կարծիքի մասին պիտի խոսե՞մ ստեղ, չէ»։

ԱԻՆ–ում աշխատավարձերի բարձրացման հարցով նախարարը նշեց, որ շատ կարեւոր հարց է դա համարում եւ պետք է քննարկումներ ունենա դրա հեռանկարի շուրջ։

«Քննադատությունը քաղաքական պայքար է, լինի ՀՀԿ–ի կողմից, թե մեկ այլ կուսակցության կողմից»,- ասաց նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ խոսելով ՀՀԿ–ականների այն քննադատության մասին, թե շուտով մարդիկ սառնարաններում միայն «դուխով» գրությամբ գլխարկներ են գտնելու։

Նախարարի համոզմամբ՝ կառավարությունը քննադատություններին միայն գործով պետք է պատասխանի. «Այդ քննադատությունը միշտ էլ լինելու է, թող քննադատեն, ի՞նչ է եղել, դրան իշխանությունը պատասխանելու մի բան ունի՝ աշխատանքով ապացուցել, որ դա սուտ է»։

Ցոլակյանը, այնուհանդերձ, համոզված է՝ քննադատությունից դասեր քաղվում են։

Մեր դիտարկմանը, որ աղքատությունը երկրում չի կրճատվել, ԱԻ նախարարն ասաց՝ աղքատությունն այդքան արագ չէր կարող կրճատվել: «Մի ժողովրդական  խոսք կա՝ աղքատը որքան էլ հարստանա, վրայից աղքատի հոտ է գալիս` 10-20 տարի: Հարուստն ինչքան էլ աղքատանա, վրայից 120-130 տարի հարուստի հոտ է գալիս: Դժվար է։ Լիքը բաներ կան, պետք է արվի» ,–եզրափակեց նա։

Տպել
1841 դիտում

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ