Հայաստանը բարձրացնում է հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունը. զեկույց է հրապարակվել

ՀՀ կառավարության, հանքարդյունահանող կազմակերպությունների,  քաղաքացիական հասարակության, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային քարտուղարության պատվիրակության և այլ անդամ երկրների կառավարությունների, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք այսօր ներկա գտնվեցին ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից համատեղ կազմակերպված Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովին։

Ինչպես հայտնում են ԱՃԹՆ քարտուղարությունից, այսօր Հայաստանը հրապարակեց ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը։  Այն ստանդարտի ներդրման աշխատանքների կարևորագույն արդյունքներից է, որին նախորդել են կարողությունների զարգացման միջոցառումներ, ոլոտային ուսումնասիրություններ, օրենսդրական փոփոխությունները և այլն։ 

ԱՃԹՆ-ի ազգային զեկույցը նպատակ ունի ոլորտին առնչվող համապարփակ տեղեկատվությունը զետեղել մեկ վայրում՝ շահագրգիռ կողմերին հնարավորություն ընձեռելով կիրառել դրանք վերլուծությունների իրականացման,  հիմնախնդիրների շուրջ փաստարկված քննարկումների ծավալման, ինչպես նաև ոլորտում բարեփոխումների նախաձեռնման համար։

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով նշեց․«Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես նաև ոլորտի գործունեության հետ կապված սոցիալական, բնապահպանական, տեխնոլոգիական և այլ հարցերը։ Հետևապես պարզ է, որ ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը մեզ համար առաջանային նպատակ է, որին հասնելու ամենահուսալի ճանապարհը Հայաստանում EITI-ի սկզբունքների բազմակողմանի ներդրումն էր»։

«Ցանկանում եմ ընդգծել հաջողությամբ ձևավորված բազմաշահառու խմբի կարևորությունը: Վերջինիս տարբեր կողմերի անդամները՝ կառավարությունից, քաղաքացիական հասարակությունից և հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպություններից, կարևոր դեր են ունեցել Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման գործում և կշարունակեն կարևոր դեր ունենալ հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության վերաբերյալ քննարկումների ժամանակ»,- ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն։

ԱՃԹՆ փոխնախագահ Էդդի Րիչը նշեց․«Հանքարդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ աճող ոլորտներից է: Գնալով ավելի կարևոր է դառնում այն հարցում համոզված լինելը, որ ոլորտային քաղաքականության մասին տեղեկացվածության մակարդակը բարձր է և այն արդյունավետ է իրականացվում: Արդյունքում կապահովվի, որ Հայաստանը ստանում է այն, ինչ պետք է ստանար՝ միաժամանակ ստեղծելով գրավիչ ներդրումային միջավայր: Մենք շնորհավորում ենք Հայաստանին ԱՃԹՆ առաջին զեկույցի հրապարակման կապակցությամբ, որտեղ առաջին անգամ մեկ վայրում մանրամասն ներկայացված է, թե ինչպես է ողջ ոլորտը կառավարվում: Այս տեղեկատվությունը հիմնականում հասանելի է առցանց: Եվ այն լավ քաղաքականության հիմքն է»:

Համաձայն ԱՃԹՆ-ի ստանդարտի՝ պետական մարմինների և հանքարդյունահանող ընկերությունների կողմից ներկայացվել են հրապարակային հաշվետվություններ, որոնց հիման վրա ԱՃԹՆ-ի ազգային զեկույցում ամփոփվել են ընկերությունների կողմից կառավարությանը կատարած վճարումների, ինչպես նաև պետության ստացած եկամուտների, մետաղական հանքարդյունաբերության ոլորտում օգտակար հանածոների պաշարների, արտադրության, ներքին իրացման և արտահանման վերաբերյալ տեղեկություններ։

Իրականացված բարեփոխումները, զեկույցի կազմմանը զուգահեռ, ապահովել են թափանցիկության մակարդակի բարձրացմանն ուղղված այլ միջոցառումներ ևս,  այդ թվում՝ օրենսդրական պարտադիր պահանջ սահմանելով մետաղական հանքարդյունահանող ընկերությունների հետ պետության կնքած պայմանագրերի հրապարակման համար։

Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաև www.eiti.am պաշտոնական կայքը, որտեղ հրապարակված են ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացում բոլոր առանցքային փաստաթղթերը։ Կայքից հնարավոր է մուտք գործել ԱՃԹՆ-ի առցանց հաշվետվության համակարգ, որի միջոցով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, 2018 թվականին առաջին անգամ  պետական մարմինները և հանքարդյունահանող կազմակերպություններն առցանց եղանակով ներկայացրել են ԱՃԹՆ-ի հրապարակային հաշվետվությունները, որոնք հասանելի են PDF ձևաչափով www.eiti.am հղմամբ։

Հաշվետվությունների արդյունքում ձևավորված տվյալների բազայի հիմնական մասի համար (օրինակ՝ արտադրություն ու արտահանում, զբաղվածություն, կազմակերպությունների կողմից պետական և համայնքային բյուջեներ վճարված հարկեր և այլն) ՀՀ ԱՃԹՆ քարտուղարության կողմից նախատեսվել են նաև ֆիլտրեր, որոնց կիրառմամբ օգտատերը կարող է արտահանել  իրեն առավել հետաքրքրող տեղեկատվությունը:

Համաժողովին տեղի ունեցան նաև պանելային քննարկումներ ԱՃԹՆ-ի փոխակերպիչ դերի և համակարգային տվյալների հրապարակման ապագայի, իրական սեփականատերերի բացահայտման, ինչպես նաև պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ։  

Տպել
1824 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը