Մենք այս հայրենիքը որեւէ մեկին չենք զիջի, մենք այս հաղթանակը որեւէ մեկին չենք զիջի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում, մասնավորապես նշել է. 

«Հայաստանի Հանրապետության մեծագո նախագահ, 

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, 

Կառավարության հարգելի անդամներ, 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարգելի նախարար, 

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, 

Պետական այրեր, 

Հոգևոր հայրեր, 

Հարգելի հյուրեր,

Հնդկական հազարամյա հանելուկը հարցնում է. ի՞նչն է, որ չես նկատում, քանի դեռ այն չի հեռացել: Պատասխանը հետևյալն է. առողջությունը: Եվ ասացվածքի իմաստն այն է, որ առողջությունդ պետք  է պինդ պահես, որովհետև եթե մեկնեց՝ այլևս ետ բերել չես կարող: 

Հույս ունեմ չմտածեցիք, թե թղթերը խառնել եմ, և կարդում եմ առողջապահության աշխատողի օրվան նվիրված ելույթի տեքստը: Ի՞նչ կապ ունի ուրեմն այս ասացվածքը Հայոց բանակի 27-րդ տարեդարձի հետ: 

Կապն այն է, որ անվտանգությունն առողջության նման է. քանի կա, այն երբեմն ընդունվում է որպես ինքնին հասկանալի և ինքնին ենթադրվող մի ինչ-որ բան:

Եվ այսօր՝ բանակի տարեդարձի այս հանդիսավոր օրը, կարծում եմ արժե ևս մեկ անգամ արձանագրել, որ այն անվտանգությունը, որ մենք ունենք՝ երկնքից ընկած խնձոր չէ, այլ մի իրողություն, որ ձեռք է բերվել մեր բյուրավոր ազատամարտիկների, խորհրդային բանակում կարիերան ընդհատած և Հայոց հայրենիքի պաշտպանությանը նվիրված սպաների, նորանկախ պետության առաջին զինվոր ու սպա դարձած առաջամարտիկների կյանքի, առողջության, երբեմն բարեկեցության ու ապագայի գնով: 

Եվ եթե առողջությունը մեզ բնույթունն է տալիս, մեր անվտանգության, տվյալ դեպքում արտաքին անվտանգության ապահովողը մեր զինված ուժերն են, մեր բանակը:

Ի՞նչ է նշանակում Հայոց բանակ. դա նշանակում է տարվա առնվազն կեսն ընտանիքից ու հարազատներից հեռու, մարտական դիրքերում անքուն գիշերներ անցկացնող՝ ժամկետային, պայմանագրային զինծառայողներ ու սպաներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել հարվածը և ովքեր պատրաստ են ջախջախիչ հակահարված հասցնել՝ կանգ չառնելով ոչնչի, նույնիսկ սեփական կյանքն ու առողջությունը կորցնելու սպառնալիքի առաջ: 

Ի՞նչ է Հայոց բանակը. դա մի քանի հազար մետր բարձրության վրա գտնվող՝ ամիսներով թիկունքից կտրված ձյունածածկ լեռնային մարտական դիրքեր են, մյուս կողմից՝ դա հարթավայրային մարտական դիրքեր են, որտեղ ջերմաստիճանը կարող է գերազանցել  50 աստիճանը և զինվորներ, սպաներ, ովքեր երբեք ետ, այսինքն՝ դեպի թիկունք չեն նայում, այլ նայում են առաջ: 

Ի՞նչ է Հայոց բանակը. դա հրամանատարական, շտաբային, թիկունքային, հետախուզական ու մատակարարման մի ահռելի աշխատանք է, որը չի կարող դադարել ոչ մի վայրկյան, ինչպես չի կարող դադարել շնչառությունը՝ քնած ես, թե արթուն: 

Մեր զինված ուժերը, մեր Ազգային բանակն ահա, մեր երկրի շնչառությունն է, որը չի դադարում ոչ մի վայրկյան՝ անկախ նրանից քնա՞ծ է մեր երկիրը, թե արթուն, և շատ հաճախ մեր բանակի ներկայությունը մեր առօրյա կյանքում, յուրաքանչյուր գյուղի, քաղաքի, յուրաքանչյուր տան մեջ մենք չենք նկատում, ինչպես չենք նկատում մեր շնչառությունը: Եվ այսօր Հայոց փառապանծ բանակի ծննդյան 27-րդ տարեդարձն է, և մենք այսօր այստեղ հավաքվել ենք առաջին հերթին մեր խոնարհումը բերելու մեր բոլոր նահատակներին, մեր բոլոր ազատամարտիկներին, սպաներին, զինվորներին, ում զոհողության վրա է կառուցվել մեր պետությունն է ու անկախությունը, մեր բանակն ու անվտանգությունը, մեր գնահատանքի տուրքը տալու մեր բոլոր զինվորներին, սպաներին և գեներալներին, ովքեր ազնիվ ծառայել են և ծառայում են Հայոց բանակին: 

Մենք հավաքվել ենք մեր հարգանքի խոսքը բարձրաձայնելու բոլոր այն ծնողներին ու կանանց, ովքեր անխոնջ կրում են զինվորական զավակ կամ ամուսին ունենալու անհանգիստ հպարտությունը: 

Մենք այսօր հավաքվել ենք վերահաստատելու մեր ուխտը մեր նախնիների, մեր հերոսների ու նահատակների, մեր լեգենդար զորահրամանատարների ու զինվորների առաջ. մենք այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք այս հաղթանակը որևէ մեկին  չենք զիջի: 

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, փա՛ռք Հայոց հաղթանակած բանակին: 

Շնորհավոր Հայոց բանակի 27-րդ տարեդարձը: Շնորհակալ եմ»:   

Տեսանյութ՝  

Տպել
2293 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց