Մինչ այս դուք ավագանի ընտրել եք խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով․ այս անգամ ընտրեք՝ բացառապես լսելով թեկնածուների ծրագրերը

26/01/2019 schedule20:30

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով սույն թվականի փետրվարի 17-ին Իջեւան քաղաքում կայանալիք ավագանու ընտրություններին։

Փաշինյանը մասնավորապես գրել է․

«Սիրելի՛ Իջեւանցիներ, դուք փետրվարի 17-ին ընտրելու եք Իջեւան քաղաքի ավագանի, որն իր հերթին պետք է վերահսկի քաղաքի՝ ձեր վճարած հարկերից գոյացող բյուջեն եւ ծախսերի արդյունավետությունը, բարձրացնի Իջեւան քաղաքի խնդիրները եւ լուծումներ տա դրանց։ Մինչ այս դուք ավագանի ընտրել եք հիմնականում խնամի-ծանոթ-բարեկամ-ընկեր սկզբունքով, եւ այդ իսկ պատճառով չեմ մտաբերում դեպք, երբ ավագանու անդամները քարոզարշավ իրականացնեն կամ փորձեն ձեզ ներկայացնել՝ ինչի համար են ուզում դառնալ ավագանի, ինչ տեսլական ունեն քաղաքի զարգացման հետ կապված, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք։ Կոչ եմ անում ձեզ ընտրություն կատարել՝ բացառապես լսելով թեկնածուների ծրագրերն ու առկա խնդիրների լուծման նրանց պատկերացումները։

Ուզում եմ հատկապես ողջունել ավագանու թեկնածուներից Թաթուլ Աթաբեկյանին, որը քվեաթերթիկում կլինի 1-ին համարը, Արգիշտի Ամիրխանյանին, որը կլինի 2-րդ համարը, Մհեր Դավթյանին, որը կլինի 5-րդ համարը, Արման Մատինյանին, որը կլինի 19-րդ համարը»,-գրել է պատգամավորը՝ նշելով, որ ողջունելու առիթն այն է, որ այս թեկնածուները պատրաստվում են նոր քաղաքական մշակույթ բերել Իջեւան քաղաք․

«Այս թեկնածուները պատրաստվում են քարոզարշավ իրականացնել եւ խոսել իջեւանցիների հետ՝ ներկայացնելով  քաղաքի զարգացման իրենց տեսլականը, որը հարիր է Նոր Հայաստանին, այլ ոչ թե ման գան, թե ով ինչքան բարեկամ ունի։ Ավագանու ինստիտուտը պետք է զարգացնել, որովհետեւ, իմ խորին համոզմամբ, դա ժամանակակից քաղաք ունենալու լավագույն ճանապարհն է։

Ողջունում եմ նաեւ ավագանու այն թեկնածուներին, որոնք ընտրողների քվեն ստանալու համար իրականացնելու են ակտիվ քարոզարշավ եւ չեն դիմելու հին Հայաստանին բնորոշ միջոցների»,-գրել է ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը։

Տպել
4287 դիտում

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին

Հայաստանում որսը կիրականացվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի օրերին. կթույլատրվի գայլի ու շնագայլի որսը

Խոշոր հրդեհ Արալեզում. այրվել են կերաղացի տանիքը, 150 հակ անասնակեր, 6 ծառ ու խաղողի 3 վազ

Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար

Արայիկ Հարությունյանը մասնակցելու է «Վորլդսքիլզ» առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին

Հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը

ՀՀ-ն աջակցում է Եգիպտոսին ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում. Մնացականյան

Հանդիպմանը հասկացա, որ վարչապետի ցանկությունը հարցն իրավական ճանապարհով լուծելն է․ Գարեգին Միսկարյան

Քրեական հեղինակություն Բոգոյի վերաբերյալ քրեական գործը կարճվել է. ամբաստանյալի աթոռին է նրա քենակալը

Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

TotoSport` Նոր բազմաֆունկցիոնալ հավելված TotoGaming-ից

ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Ի՞նչ խնդիրներ ունեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները. հանդիպումներ նախարարի հետ

Արտո Թունջբոյաջյան, Վահան Արծրունի. վաղվանից կմեկնարկի «Ֆրեսկո» ամենամյա փառատոնը

«Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. Թովմասյանը գրություն է ստացել

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը