Աշոցքը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի սիրված վայր. բացվեց դահուկային կենտրոն․ Armenpress

26/01/2019 schedule17:15

Աշոցքում հունվարի 26-ին բացվեց դահուկային կենտրոն: Կենտրոնը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 10 ներկայացուցչական ծրագրերից առաջինն է ՝ ուղղված համայնքներում բացօթյա միջոցառումների ու առողջ ապրելակերպի զարգացմանը եւ զբոսաշրջիկների ներգրավմանը: Կենտրոնի բացմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզի եւ Աշոցք համայնքի ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ կենտրոնի նպատակն է նպաստել Աշոցք համայնքին, զարգացնել դահուկավազքի ներուժը, խթանել ձմեռային զբոսաշրջությունը, ինչպես նաեւ օգնել մարզիկներին՝ մասնակցելու մրցույթների ու վերապատրաստումների: Դահուկային կենտրոնը ղեկավարում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան՝ Աշոցք համայնքի հետ համատեղ:
Պյոտր Սվիտալսկին փաստեց, որ կենտրոնը հիմնադրվել է «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում, որը զբաղվում է վերջերս խոշորացված 52 համայնքների հզորացմամբ: Ծրագիրն իրականացնում է «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպությունը՝ «Հայաստանի համայնքների միություն» կազմակերպության եւ «Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիա»-ի հետ համատեղ, ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Ծրագիրը ողջունեց ինչպես Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը, այնպես էլ Աշոցք համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կանեն Մանուկյանը: 
«Հուսով եմ՝ այս ծրագիրը լավ շարունակություն կունենա: Մենք ուզում ենք առաջինը ներգրավել ընտանիքներին, ենթադրում ենք նաեւ, որ գյումրեցիները եւ երեւանցիները կհետաքրքրվեն եւ կգան Աշոցք եւ կզբաղվեն դահուկավազքով: Աշոցքը այդ առումով հրաշալի վայր է, քանի որ նոյեմբերից սկսած ձյուն ունի մինչեւ մարտ: Վստահ եմ, որ տարածքի բնակչությունը եւս վաստակել է ավելի արժանապատիվ ապրելու իրավունքը եւ համոզված ենք, որ դրան նպաստելու հիմնական միջոցը տուրիստներին ուղղորդելն է այստեղ»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Պյոտր Սվիտալսկին:

Ծրագրի շրջանակներում տարածքում կառուցվել է նաեւ փոքրիկ կենտրոն, որը կծառայի որպես հանդերձարան, խորտկարան եւ գիշերակացի վայր: Առաջիկայում կստեղծվի ավելի քան 50 կմ դահուկավազքի ճանապարհ: «Ազատ դահուկավազքը որպես այդպիսին շատ ավելի մատչելի է եւ հասանելի բնակչության լայն խավերի համար եւ ավելի հարմար է»,-հավելեց Պյոտր Սվիտալսկին:

Տպել
2588 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի