Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այսօր նշում է իր տարեդարձը

Այսօր լրանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 13-ամյակը։ Գործունեության 13 տարիների ընթացքում նվագախումբը՝ իր հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, ելույթ ունեցել մեծանուն մենակատարների հետ, Հայաստանում նպաստել դասական երաժշտության հանրայնացմանը, մեծ աշխատանք ծավալել հայկական երաժշտական ժառանգության պահպանման ու աշխարհում տարածման ուղղությամբ։

2019 թվականին նույնպես սպասվում է հագեցած աշխատանք ու համերգային գործունեություն։ 2019-ին նվագախումբը իր աշխատանքներում ներգրավելու է ականավոր արտիստների, երաժշտական աշխարհում հեղինակություն վայելող հոդվածագիրների։ Սերտացվելու է համագործակցությունը դասական երաժշտության ոլորտում հայտնի առցանց և տպագիր միջազգային մեդիա ռեսուրսների հետ՝ Mezzo TV, Medici TV և այլն։ Այս նախաձեռնության շնորհիվ աշխարհին ավելի լայնորեն կներկայացվեն հայ կատարողական արվեստը, հայկական կոմպոզիտորական դպրոցը։

Փետրվարի 20-ից մարտի 13-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնը։ Այն այս տարի նվիրված է հայ երախտավորներից Ավետ Տերտերյանին։ Փառատոնի շրջանակներում անցկացվելու են սիմֆոնիկ համերգներ, որոնց ընթացքում հնչելու են բոլոր այն կոմպոզիտորների ստեղծագործությունները, ում նվիրված են եղել անցած 9 տարիների փառատոները՝ այդպիսով ամփոփելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի 9 տարիների գործունեությունը։ Իսկ փառատոնի բացումը կնշանավորվի մեր մեծագույն երգչուհիներից մեկի՝ Հասմիկ Պապյանի հետ համատեղ համերգով։

2019թ. ընթացքում կանցկացվի նաև «Մերօրյա լեգենդներ» կոմպոզիտորական փառատոնը, որն այս տարի նվիրվելու է հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին։ Ներկայացվելու է Մանսուրյանի սիմֆոնիկ երաժշտությունը, որը Հայաստանում քիչ է հնչում, բայց մեծ համբավ ունի աշխարհում։ Մաեստրո Մանսուրյանի Թավջութակի կոնցերտը Երևանում կկատարի իտալացի աշխարհահռչակ թավջութակահար Մարիո Բրունելոն։ Հատուկ համերգային ծրագիր կնվիրվի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը. այն ներկայացվելու է սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Առաջին անգամ կկատարվեն բնօրինակ, կոմպոզիտորի կողմից հաստատված տարբերակները և ոչ թե փոխադրումները։  

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է որպես պաշտոնական նվագախումբ հանդես գալ Խաչատրյանի միջազգային մրցույթի ընթացքում, որն այս տարի նույնպես հոբելյանական է. նշվելու է մրցույթի 15-ամյակը։

Իրականացվելու են ձայնագրություններ. նվագախումբը շարունակելու է ձայնագրել հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները և դրանք ներկայացնել համաշխարհային հայտնի պիտակների (լեյբլների) ներքո։

«Արմենիա» միջազգային փառատոնը, որը այս տարի կանցկացվի սեպտեմբերին, նույնպես աչքի կընկնի բացառիկ համերգներով և հայտնի մենակատարների մասնակցությամբ։ «Արմենիա» փառատոնային բոլոր համերգներին, բացի եվրոպացի հեղինակների ստեղծագործություններից, կհնչեն նաև հայ կոմպոզիտորների գործեր։ Իրենց կատարումները հայ հանդիսատեսին կնվիրեն աշխարհահռչակ արտիստներ Նիկոլայ Լուգանսկին, Ինգոլֆ Վունդերը, Աննա Կասյանը, Անդրեյ Բարանովը և այլք։  

2019թ. աշնանը յոթերորդ անգամ կանցկացվի Խաչատրյանի միջազգային փառատոնը, որն այս տարի հետաքրքիր ձևաչափ ու խորհուրդ է ունենալու. փառատոնը նվիրվելու է 20-րդ դարի դասական երաժշտության երեք երախտավորների, երեք ընկերների՝ Արամ Խաչատրյանին, Սերգեյ Պրոկոֆևին, Դմիտրի Շոստակովիչին։

Այս տարվա նոյեմբերին նվագախումբը կազմակերպելու է նաև Ժամանակակից կոմպոզիտորների փառատոն՝ Հայաստան հրավիրելով մեր օրերում ստեղծագործող լեգենդար կոմպոզիտորների։

Նվագախումբը կշարունակի 2018-ին մեկնարկած ԴասԱ կրթամշակութային ծրագիրը, որն ուղղված է պատանիների շրջանում դասական արվեստի տարածմանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի արտասահմանյան շրջագայությունները կմեկնարկեն Դուբայի օպերային թատրոնում կայանալիք համերգներով։ Միացյալ Արաբական Էմիրություններում փետրվարի 28-ից մարտի 2-ը նվագախումբը հանդես կգա  համերգներով, որոնք կայանալու են նոր ձևաչափով։ Էկրանին ցուցադրվելու են «Հարի Փոթեր» և «Կնքահայրը» ֆիլմերը, իսկ կինոնկարների բնօրինակ երաժշտությունը կենդանի կատարմամբ մատուցելու է նվագախումբը։ Կոլեկտիվը մի շարք երաժշտական գործակալությունների հրավերով ունենալու է նաև արտասահմանյան այլ հյուրախաղեր։

Իսկ տարին կամփոփվի հետաքրքիր անակնկալով, որը որպես Ամանորի նվեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կմատուցի իր սիրելի ու հավատարիմ ունկնդիրներին։

Տպել
1207 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց