Ամենացանկալի մաղթանքը կնոջիցս կուզենայի լսել, որը չկա. լրանում է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակը

Հունվարի 27-ին լրանում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակը։ Մաեստրոյի խոսքով՝ հոբելյանական տրամադրության հասնել դեռեւս չի կարողանում:

Հոբելյանի առիթով Մանսուրյանի հարազատներն արդեն Հայաստանում են՝ եկել են երկու քույրերը՝ Արաքս եւ Սոնա Մանսուրյանները. «Այսօր Լոս Անջելեսից գալիս է նաեւ աղջիկս, բայց ինքս ինձ հետեւելու եւ հաճույք ստանալու պահը դեռ չի եկել, բացի այդ դեռ շատ աշխատանքներ կան անելու»:

Մանսուրյանն ասում է՝ 80-ամյակի առթիվ կլինի ընտանեկան հավաք. «Կլինեն ընտանիքս անդամները, եւ ընկերներս»: Այդ օրն առանձնահատուկ ոչինչ չի պլանավորում, ասում է՝ սովորականի պես կաշխատի անավարտ գործերից մեկի վրա, իսկ հավաքը կիրականանա օրվա երկրորդ կեսին, որպեսզի ոչ ոքից չխլի երեկոն վայելելու ժամանակը: Մանսուրյանը տոնական օրերին կարեւորություն չի տալիս, ասում է՝ այդ առումով շատ սթափ է. «Երբեք կարեւորություն չեմ տալիս տոնական օրերին, աշխատանքի հանդեպ սթափ եմ, երբեք սթափությունս չեմ կորցնում»:

Հարցին՝ ամենացանկալի մաղթանքը ումի՞ց կուզեր լսել, մաեստրոն խորը հոգոց է հանում ու ժպտում. «Աստված իմ, ներողություն պետք է խնդրեմ սենտիմենտալությանս համար, բայց իմ կնոջից կուզենայի լսել, որը չկա»:

Իր անցած ուղու, ապրած 80 տարիների մասին խոսելիս Տիգրան Մանսուրյանն ափսոսանքով է հիշում: Չնայած վստահ է, որ աշխատել է, բայց կարծում է, որ պետք է շատ աշխատեր, ավելի մեծ արդյունքների հասներ: Մաեստրոյի կարծիքով՝ սովետական տարիներին շատ բաների չհավատալն էլ է խանգարել. «Ես երկու ժամանակներում եմ ապրել՝ սովետական եւ հետսովետական: Սովետական մարդը չգիտեր, որ գալու է ինտենսիվության ժամանակաշրջանը: Ցավում եմ, որ ես էլ էի այդպես մտածում եւ կարծում, որ այն անվերջ է: Սովետը շատ հիվանդագին ու ցավոտ թեմա է ինձ համար»:

Չնայած այդ ամենին, Մանսուրյանը համարում է, որ ծայրահեղ հագեցած կյանքով է ապրել դեռ ուսանողական տարիներից: Սակայն այն պահը, որ պետք է վերջապես իրեն ազատ թողնի՝ դեռ չկա. «Թեեւ 80 տարին էլ բավական տարիք է, որ հոգնածությանը տեղ տաս, չեմ կարողանում հաշտվել հոգնելու գաղափարի հետ, դեռ հոգնածությանը տեղ չեմ տալիս»:

Մարդկային որակների Մանսուրյանի նկարագրերի մեջ կարեւոր տեղ ունի հավատարմությունը: Ասում է՝ վերջին տարիներին բացի երաժշտությունից, շատ բաներ է հայտնաբերել, որոնցով պետք է զբաղված լիներ, բայց չի զբաղվել: Շատ երազանքներ է անկատար թողել. «Օրինակ, լատիներենի իմացությունը, դա մի լեզու է, որը քեզ կապում է մշակութային տարածքի հետ, որը մարդկության հիմքերի հիմքն է այսօրվա քաղաքակրթության: Անգլերեն չսովորեցի, լեզուներ չտիրապետեցի, շատ եմ ցավում»:

Այս տարիքում էլ մաեստրոյի հետաքրքրությունները շատ շատ են, որոնցով զբաղվում է հատկապես գիշերը, երբ ոչ մի հեռախոսազանգ չի ստանում: Տիգրան Մանսուրյանն ասում է՝ պարտվել իմանալ է պետք. «10 տարի տվել եմ Ֆոլքներին, այնպես ինչպես ինքն է ինձ սովորեցրել պարտվել՝ ոչ-ոք չէր կարող: Նոբելյան մրցանակի արժանացած գավառի այդ հսկան, որը երկրորդ կուրսից դուրս է եկել համալսարանից եւ այդպես էլ կրթություն չի ստացել, բայց ինչերի է հասել: Պարտվել պետք է կարողանալ հանուն հիմնականի, որպեսզի չկորցես հավատդ: Պետք է պարտվել կարողանալ՝ դա ուժ է տալիս մարդուն:

Մաեստրոն չի մտահոգվում, իրեն շարունակողներ ունի. «Իհարկե, ա՜խ աստված իմ: Ես շատ եմ սիրում Արթուր Ավանեսովին, տաղանդավոր զարգացած երաժիշտ է, թե դաշնակահար, թե տեսաբան, նաեւ կոմպոզիտոր, որը ցավոք սրտի մեր միջավայրին դեռ ծանոթ չէ: Իմ հանրաճանաչ լինելն էր չէր կայանա, եթե իմ ֆիլմերի երաժշտությունը չլիներ: Ինձ էլ չէին իմանա, ինչպես Արթուրին: Ինձ ճանաչելը ֆիլմերից է գալիս, որին ես 20 տարի տվեցի, ինտենսիվ աշխատել եմ 100–ից ավելի ֆիլմերի վրա՝ փոքր, մեծ, գեղարվեստական, փաստագրական:

Մանսուրյանը խոսեց հետագա անելիքների եւ իր առջեւ դրված նպատակների մասին, որոնք անպայման կուզենար ավարտին հասցնել: Հայտնեց, որ մի քանի գործեր ունի Ներսես Շնորհալու աղոթքների շարքից: Ասում է՝ մի քանի անգամ փորձել է հոգեւոր երաժշտության ոլորտ մտել, այդտեղ անելու լուրջ գործ կա: Այսօր նա իր պարտքն է համարում հաջորդ սերնդին նման մի աշխատանքային ծրագիր փոխանցել: «Երբ բացում ես մեր շարականները, հոգեւոր տեքստերը, աղոթքները, այնքան հարուստ են, որոնք բացարձակ երաժշտություն չեն եկել: Եկել է միայն շատ քիչ մասը, որը ստեղծել են մեր հոգեւոր հայրերը»,-ասում է վարպետը:

Լրագրողների հետ հանդիպման ավարտին մաեստրոն նվագեց «Աշնան արեւ» ֆիլմի երաժշտությունից մի հատված: Ֆիլմը Հրանտ Մաթևոսյանի համանուն վիպակի հիման վրա է նկարահանված, մաեստրոն նվագեց՝ նվիրելով Մաթեւոսյանին:

Տպել
3598 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց