Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Յուրի Խաչատուրովի բողոքը. կդիմեն ՄԻԵԴ

ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը:

Այս մասին մեր զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Պաշտպանը դեռեւս 2018 թվականի սեպտեմբերին Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել:

Մեր զրույցում պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանը ստանդրատ որոշում է կայացրել՝ նշելով, որ օրենքի միատեսակ կիրառության խնդիր չկա: Այնինչ, պաշտպանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանի առջեւ բազմաթիվ հարցեր են բարձրացվել ինչպես Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիության, այնպես էլ նրա պաշտպանական իրավունքի խախտման հետ կապված: «Բացի այդ, ինչպես առաջին ատյանը, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանը հաստատված չէին համարել իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի մասով «հիմնավոր կասկածի» առկայությունը, այսինքն, հաստատել էին, որ նրա առնչությունը առաջադրված մեղադրանքին չի հաստատվել, սակայն գտել էր, որ Խաչատուրովի նկատմամբ կալանքը թույլատրելի է: Այս հարցը նույնպես բարձրացրել էինք, թե արդյոք նման պայմաններում իրավաչափ է կալանավորումը, որին Վճռաբեկ դատարանը ոչ մի ուշադրություն չի դարձրել: Կրկին գործ ունենք ակնհայտ արդարադատություն իրականացնելուց խուսափելու միտման հետ. որոշ հնչեղություն ունեցող գործերով Վճռաբեկ դատարանը խուսափում է արդարադատություն իրականացնել, եթե Վճռաբեկ բողոք բերողը գլխավոր դատախազությունը չէ: Նաեւ շատ կարեւոր հարցեր էինք բարձրացրել Վճռաբեկ դատարանի առջեւ կալանքի իրավաչափ նպատակի հետ կապված, քանի որ բացահայտված գաղտնալսումների արդյունքում (խոսքը ԱԱԾ տնօերնի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների մասին է,-հեղ.) պարզվեց, որ Խաչատուրովի կալանքը ինքնանպատակ է եղել եւ չի հետապնդել իրավաչափ նպատակ: Այսինքն՝ Խաչատուրովը ըստ ՀՔԾ պետի խոսքերի՝ կալանավորվում է, որպեսզի ցուցմունք տա, խոսի, կամ այլ անձինք սկսեն խոսել: Դա ոչ իրավաչափ նպատակ է, ինչի պարագայում խախատվում է նաեւ Եվրոպական կոնվենցիան: Վճռաբեկ դատարանի առջեւ հարց էինք բարձրացրել, թե արդյո՞ք սույն պարագայում կալանավորումը հետապնդել է իրավաչափ նպատակ, մինչդեռ Վճռաբեկ դատարանը շաբլոնային որոշումներից մեկն է կայացրել՝ այս հարցին եւս որեւէ անդրադարձ չկատարելով: Մենք արդարարությունը կփորձենք գտնել Եվրոպական դատարանում, որովհետեւ գոնե ակնհայտ է, որ կալանավորումը ոչ իրավաչափ նպատակ է հետապնդել»,- մանրամասնեց Միհրան Պողոսյանը: Մեր ճտող հարցին՝ այսինքն գանգատ եք ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պաշտպանը դրական պատասխան տվեց. «Պարտադիր, հենց ՄԻԵԴ-ը մի շարք որոշումներ ունի կայացրած կալանքի ոչ իրավաչափության հետ կապված, սա կոնկրետ այդ հանգամանքն է, քանի որ բազմիցս վարույթն իրականացնող մարմնի պետը կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը եւ ակնկալվող դատարանի որոշումը պատճառաբանում է միմիայն Խաչատուրովի եւ այլ անձանց խոսելու նպատակով»:

Միհրան Պողոսյանն ասաց, որ այս ամիսների ընթացքում որեւէ քննչական գործողություն Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ չի կատարվել: «Եթե քննչական գործողություն պլանավորվի եւ իրականացվի, ապա մենք պահանջելու ենք, որպեսզի դա տեղի ունենա Խաչատուրովի իրավունքների ամբողջ ծավալի ապահովմամբ, այսինքն՝ եթե առերես հարցաքննություն լինի՝ պահանջելու ենք, որպեսզի նույն պայմաններով ինչ-որ քննիչը, մենք հնարավորություն ունենանք հարցաքննել այն անձանց, որոնց հետ առերեսումներ են նախապատրաստվում»,-հավելեց պաշտպանը: Ճշտմանը՝ իսկ առերեսումներ նախապատրաստվո՞ւմ են, Պողոսյանը դրական պատասխան տվեց: «Քրեական գործի այդ շարժից պատկերացնում ենք, որ այդպիսի գործողություններ պետք է իրականացվեն, հակառակ պարագայում կստացվի, որ մեղադրանքն առաջադրելն էլ էր ինքնանպատակ: Քանի որ մեղադրանքն անհիմն է, վարույթն իրականացնող մամինը պետք է փորձի ինչ-որ ապացույցներ ձեռք բերի եւ դրանց հետ առերեսի մեզ: Հարցին՝ թե գործով նշանակված փորձաքննությունների եզրակացություններ ստացվել են, թե ոչ, Պողոսյանն ասաց, որ որոշ եզրակացություններ ստացվել են. «Որոշ եզրակացությունների ծանոթացել եմ, մեծ հաշվով իմ պաշտպանյալի մեղքը հիմնավորող որեւէ ապացույց փորձաքննության եզրակացությամբ չեմ ստացել, ընդ որում եթե չեմ սխալվում, այդ եզրակացությունները նախկինում քննության արդյունքում գրեթե նույնությամբ հրապարակված են համացանցում:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը 2018-ի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված 2018 թվականի հուլիսի 26-ին մեղադրանք առաջադրվեց Խաչատուրովին՝ սահմանադրական կարգը տապալելու համար, ինչից հետո նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրեց դատարան: Դատարանը Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր միաժամանակ նրա նկատմամբ կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց գրավ եւ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Պաշտպանական կողմը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, դատարանը, սակայն, մերժել էր բողոքը, ինչից հետո բողոք էր ներկայացվել Վճռաբեկ դատարան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2865 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին