Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի առիթով «Մաեստրո Մանսուրյան» փաստագրական ֆիլմի աշխատանքները սկսված են

Մաեստրո Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի առիթով «Մշար» մշակութային կենտրոնը ստեղծել է Մաեստրոյի ստեղծագործական գործունեությանը նվիրված բացառիկ ֆիլմ:

Ռեժիսոր Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» փաստագրական ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի մաեստրոյի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Նկարահանումներն իրականացվել են տարբեր երկրներում՝ բացահայտելով լսարանի համար դռեւս անհայտ փաստեր մաեստրոյի կոմպոզիտորական գործունեության մասին:

«Մաեստրո Մանսուրյան» ֆիլմում աշխարհահռչակ երաժիշտները բացահայտում են Տիգրան Մանսուրյան կոմպոզիտորին ու նրա մարդ տեսակը: Երաժիշտներ, որոնք այսօր մանսուրյանական երաժշտության լավագույն մեկնաբաններ են աշխարհի ամենամեծ բեմերում: «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի էկրանային պրեմիերան կկայանա Երեւանում, հեռուստատեսայինը՝ Գերմանիայում:

Թեեւ ֆիլմի նկարահանումները սկսվել էին տարիներ առաջ, սակայն այն ավարտին կհասցվի այս տարի, մաեստրոյի հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Հունվարի 27-ին լրանալու է մաեստրո Մանսուրյանի 80-ամյակը։ 2019-ին Երեւանը կշնչի մանսուրյանական երաժշտությամբ: «Մանսուրյան- 80» միջոցառումների նախապատրաստական շրջանն արդեն մեկնարկել է, ինչի առիթով հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված հոբելյանական համերգ: Երեկոյի ընթացքում կհնչեն մաեստրոյի կամերային ստեղծագործությունները:

Տպել
1087 դիտում

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)