Ես իրավասություն չունեմ ինձ պարգեւատրելու. Նարեկ Բաբայանը պարգեւատրել է միայն պետգույքի կոմիտեի աշխատակիցներին

Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին եւս տրվել է 13-րդ աշխատավարձ, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «13-րդ աշխատավարձ տրվել է մինչեւ մեկ դրույքի չափով», - ասաց նա։

Հարցին՝ «իսկ ինքներդ ձեզ պարգեւատրե՞լ եք», կոմիտեի նախագահն արձագանքեց. «Ես իրավասություն չունեմ ինձ պարգեւատրելու»։

Պետական գույքի կառավարման կոմիտեն վերջին շրջանում նվիրատվություններ չի ստացել, լրագրողների հարցին ի պատասխան ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Նա նշեց, որ պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերած գույքը։ «Պետության ընդունելու դեպքում կառավարության որոշում կլինի», - նշեց նա։

Նրա խոսքով՝ այս գործընթացը կասեցված է առայժմ, քանի որ դատախազությունը վերապահումներ է հայտնել։ Ինչ վերաբերում է Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն փելըս» հյուրանոցին, Նարեկ Բաբայանն ասաց, որ այս պահին այն տնօրինում են Ավետիսյանները։

«Այս հարցով նույնպես կառավարության որոշում կլինի», - ասաց նա

Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարը հերքեց մամուլի այն հրապարակումները, թե հյուրանոցը կառավարվում է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Հրազդանի քաղաքապետի կողմից։ Նա ասաց, թե առայժմ չի ուսումնասիրվել՝ արդյոք «Գոլդեն փելըս»-ը որեւէ պարտքեր ունի՞ կամ գրավադրվա՞ծ է, թե ոչ։

Տպել
859 դիտում

«Քաղաքավարի եւ կուլտուրական». ինչպես և ինչու էին կանխարգելում Բաքվի հանրահավաքը

Վարչապետի մոտ քննարկվել է Արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների հայտը

Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը

«Կոշ» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող կասկածելի զանգվածներով փաթեթներ

Առավել ընդլայնել հայ-բրիտանական օրակարգը. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սայմոն ՄքԴոնալդի հետ

Նոյեմբերյանի ոստիկաններն ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել (տեսանյութ)

Լուսաձայնային հատուկ միջոցներ, ջրցան մեքենա. զորավարժություն ՀՀ ոստիկանության զորքերում (տեսանյութ)

Առաջիկայում Հայաստան կայցելի սերբական պատվիրակությունը. Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետ կոչման

ԵԱՀԿ դիտարկումն Ակնայից դեպի հարավ-արեւելք ընկած հատվածում նորմալ է անցել

Սիրիայում ազգությամբ հայ հայրն ու դուստրը պայքարում են թուրքական ներխուժման դեմ

Արթուր Ալեքսանյանը կացնով է կտրել իր ծննդյան տորթը (տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը ԵՄ-ի հետ հաջողությամբ իրականացնում է լայնամասշտաբ համագործակցություն. փոխնախարար

«Ես ի՞նչ էի անում դրսում, ինչու՞ մինչև հիմա այստեղ չեմ». Նորա Արմանի

Կրկին կոտրել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մեքենայի ապակիները, այս անգամ ԱԺ-ի տեսախցիկների մոտ (լուսանկար)

«Հյուսիս-Հարավ» ճանապարհի գործով կալանավորվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը

Ազատազրկումն իրավաչափ չէ. ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ՀՔԾ-ից Արսեն Բաբայանի գործով

Դաժան սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրուհու՝ դանակի բազմաթիվ հարվածներ ստացած դին

ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչները Դուշանբեում քննարկել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի հնարավորությունը

Օդի մեջ դատարկ-դատարկ հայտարարություններ են. Ծառուկյանը՝ Արման Բաբաջանյանի հաղորդման մասին