Այս պահին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցի վերաբերյալ քննարկում չկա

Անցյալ շաբաթ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային երեւույթների հետազոտման եւ մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի ու ԳՀ լաբորատորիաների քվանտային երևույթների հետազոտման եւ մոդելավորման ԳՀ լաբորատորիայի ավագ գիտաշխատող Գեւորգ Մուրադյանին միաձայն ընտրեց խորհրդի նախագահ։ Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր ԿԳ նախկին փոխնախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Ընտրության հաջորդ օրն արդեն մամուլում գրվեց, թե Գեւորգ Մուրադյանը ՀՀԿ խորհրդի անդամ է եւ 2017 թվականին ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու։ Մուրադյանը մեր զրույցում հերքեց լուրերը, թե ինքը ՀՀԿ անդամ է, սակայն ասաց, որ 2017-ի ԱԺ ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակում եղել է․

«Որեւէ կուսակցության անդամ երբեւէ չեմ եղել, մանավանդ՝ Հանրապետականի։ Բայց 2017 թվականի ընտրություններին ցուցակում եղել եմ որպես Կարեն Կարապետյանի թիմի անդամ»,-մասնավորապես նշեց Մուրադյանը։

Ի դեպ՝ Գեւորգ Մուրադյանը 2016 թվականին նշանակվել էր այդ ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական։

Ինչպես «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մուրադյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելը անսպասելի չէր․ խորհրդի անդամներից մի քանիսի հետ արդեն քննարկվել էր այդ հարցը։

Խոսելով իր առաջիկա անելիքների մասին՝ խորհրդի նախագահն ասաց, որ ԵՊՀ-ում, իհարկե, անհրաժեշտ են փոփոխություններ․

«Ինչպես նիստի ժամանակ նշեցի՝ այդ փոփոխությունն առաջին հերթին դիագնոստիկայի մասին է՝ թե՛ կառուցվածքային, թե՛ բովանդակային։ Բայց այս պահին դեռեւս ծանոթացման փուլում ենք, որպեսզի բոլոր խնդիրները հասկանանք եւ լուծումներ գտնենք։ Ժամանակ է պետք»,-ասաց Գեւորգ Մուրադյանը։

Նա նշեց, որ ԵՊՀ-ում խնդիրները սկսում են ֆինանսական կառավարումից, վերջանում՝ ծրագրերի բովանդակային մասի վրա աշխատելուց։ Մուրադյանի կարծիքով՝ ծրագրերը պետք է հետաքրքիր լինեն ե՛ւ դասախոսների, ե՛ւ ուսանողների համար․

«Պետք է այնպես անենք, որ դիմորդին շուկայի տեսանկյունից հետաքրքիր լինի Երեւանի պետական համալսարանը՝ սովորելու համար, եւ որ նա հասկանա՝ վաղը կարող է իր սովորածով վաստակել այն գումարը, որը վճարել է ուսման համար»։

Անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության՝ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամում կատարած ուսումնասիրություններին՝ Գեւորգ Մուրադյանն ասաց, որ ինքն ամբողջությամբ ծանոթ չէ ուսումնասիրությունների արդյունքներին ու փաստաթղթերին, դրա համար էլ չի կարող կարծիք հայտնել։ «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ այդ ուսումնասիրությունների անհրաժեշտությունը կա՞ր, խորհրդի նախագահը պատասխանեց․

«Անհրաժեշտ էր, թե ոչ, դա որոշում է ՊՎԾ-ն, իրավական տեսանկյունից դա իր գործառույթների տիրույթում է։ Եթե որոշել են, ենթադրում եմ, որ կար»։

Ինչ վերաբերում է հարցին, թե հոգաբարձուների խորհրդի օրակարգում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ հարց կա՞, արդյոք պատրաստվո՞ւմ են անվստահություն հայտնել ռեկտորին, խորհրդի նախագահն ասաց, որ այս պահին դեռեւս նման քննարկում չկա․

«Իսկ եթե խոսքը վերաբերում է նաեւ ՊՎԾ ստուգումներին, քանի արդյունքները չկան, չեմ կարող որեւէ բան ասել, բայց խորհրդի նիստի ժամանակ խորհրդի ցանկացած անդամ կարող է իր մտահոգությունները հայտնել եւ առաջարկություններ անել ցանկացած հարցի վերաբերյալ»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հոգաբարձուների նախագահ նախագահ Գեւորգ Մուրադյանը։

Տպել
1349 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան