Ղազարյանը չի հաստատում, որ փոխնախարար կլինի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում

Գաբրիել Ղազարյանը չի հաստատում, որ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի ու Կրթության եւ գիտության նախարարությունների միանալուց հետո կզբաղեցնի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտի գծով փոխնախարարի պաշտոնը: Սպորտի նախարարությունում վերջերս նման խոսակցություններ են շրջանառվում: Ղազարյանը, որը մինչեւ այժմ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն էր, նշանակվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ եւ նախարարությունների միացման այս փուլում կատարելու է նախարարի պարտականությունները: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա խոսեց նորաստեղծ նախարարությունում փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու հավանականության մասին:

«Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ նման հարց չի քննարկվել: Սա (խմբ. նկատի ունի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ նշանակվելը) չի խանգարում ո՛չ իմ, ո՛չ նախարարության գործառույթներին: Մենք ինչպես աշխատում էինք, այդպես էլ աշխատում ենք»,- ասաց նա:

Միեւնույն ժամանակ Ղազարյանը խոսեց առաջիկա ծրագրերի մասին: Նա ասաց, որ չգիտի՝ միացումից հետո ինչ կառուցվածքային փոփոխություններ, ինչ կրճատումներ կարող են լինել: Նշեց, որ գլխավոր նպատակն այն է, որ սպորտի զարգացմանն ուղղված աշխատանքները ցանկալի արդյուքններ տան:

«Մեզ համար կարեւորն այն է, որ գործառույթները, որոնք մենք իրականացրել ենք եւ իրականացնում ենք, եւս կարողանանք իրականացնել: Եվ ես վստահ եմ, որ այն քաղաքականությունը, որը մենք վարել ենք եւ ինչի համար մենք իրականցնում ենք ծրագրերը. դա մեր մասսայական սպորտն է, մարզադպրոցներն են եւ այլն, այսինքն՝ այդ ամբողջն ուղղակի տեղափոխվում է կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ... Մեզ համար ամենակարեւորն այն քաղաքականությունն է, որը մենք մշակում ենք զարգացման համար, իսկ, թե որ տիրույթում կլինենք, կլինենք կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ, կլինենք առանձին կոմիտե, ոնց էլ լինենք, մեր ամենակարեւոր խնդիրը դա է, եւ դա վստահ եմ, որ կպահպանվի»,- ասաց նա:

Ղազարյանը կարծիք չարտահայտեց նախարարությունների միավորման գաղափարի մասին: Նա միայն վստահություն հայտնեց, որ դա չի խանգարի սպորտի հետ կապված հետագա աշխատանքներին: Ընդգծեց, որ 2 կառույցները նախկինում համագործակցության փորձ ունեցել են:

«Մենք համագործակցության շատ եզրեր ունենք, մենք իրար հետ միջգերատեսչական հանձնաժողովներ ունենք, մենք գործունեություն էինք ծավալում իրար հետ, հիմա իրար հետ կաշխատենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե երբ 2 կառույցները կմիանան, սպորտի նախարարությունում չգիտեն: Ղազարյանի խոսքով՝ այժմ քննարկումներ են ընթանում նոր ձեւավորվելիք նախարարության կանոնադրության վերաբերյալ, եւ ըստ նրա՝ այն մինչեւ մարտ պատրաստ կլինի:

Տպել
2139 դիտում

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին