«Դիլիջան» ազգային պարկում մի քանի տասնյակ ծառեր են հատվել (լուսանկարներ)

ՀԺ-ի Տավուշի մարզի աղբյուրների փոխանցմամբ՝ 2018 թվականի նոյեմբերի կեսերին «Դիլիջան» ազգային պարկի 7-րդ պահաբաժնում (Բովազի ձոր) շուրջ 33 ծառ է հատվել, սակայն դրա մասին պարկի տնօրենը համապատասխան մարմիններին չի տեղեկացրել:

«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ 24 ծառ է եղել իրականում եւ դրա մասին 2 օր առաջ հայտնել է տեսչությանը. «Այդ ծառերը տեղում են դեռ»,- նշեց Աղաջանյանը: Մեր դիտարկմանը, թե մեզ հասած տեղեկություններով՝ խոսքը 33 ծառի մասին է, Աղաջանյանը արձագանքեց. «Չէ, 24 ծառ է: Այնպիսի տեղ են հատել, որ միայն պետք է ինքնաթիռ գա, որ կարողանան այդ ծառերը հանել»:

Մեր հարցին, թե փաստորեն դեկտեմբերի 9-ին հատված ծառերը ավելի շուտ են հայտնաբերվել եւ քննչականին փոխանցվել, քան նոյեմբերի՞ն կտրված ծառերը, Աղաջանյանը պատասխանեց. «Դեկտեմբերի 9-ի կտրածը քննչականում է, կտրողին գտել են: Անտառապահը հո ամեն օր այդ տարածք չի՞ գնում, կարող է ուշ հայտնաբերի: Միանգամից, երբ հայտնաբերում է, այդ մասին փոխանցվում է տեսչությանը»:

«Մինչեւ ամառ 1000 բրիգադ էր աշխատում, օրական հազարավոր ծառեր էին հատում, բիզնես էին անում: Այսօր կարողացել ենք այդ մարդկանց 90 տոկոսի դեմն առնել»,- ասաց Աղաջանյանը:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ դիտավորյալ գնում, ծառերը հատում են, որ հետո ստիպված, այդ կտրածները տրամադրեք իրենց, Աղաջանյանը պատասխանեց. «Բա դիտմամբ են կտրում: Մեկը դիտմամբ կտրում է, որ ինչ-որ մի օր մենք չտեսնենք, ամիսներ անցնի, գա ասի՝ այստեղ փայտ կա, կտրած ծառեր կան, մեզ տվեք: Այսօր ֆեյսբուքում իմ մասին սուտ բաներ են գրում, թե իբր օրը 150 ծառ եմ կտրում: Որ մեկին թույլ չես տալիս ծառ կտրի, ասում ես՝ չի կարելի, մարդիկ դժգոհ են մնում: Հաղարծին գյուղը անուղղելի են: Այդ գյուղում 1200 տուն այդ գործով են զբաղվել ամեն օր»:

Մեր հարցին՝ հնարավոր չի՞ ավելի շուտ հայտնաբերել հատված ծառերը, այլ ոչ 2-3 ամիս անց, Աղաջանյանը պատասխանեց. «Ո՞վ է ասում՝ 2 ամիս: Ուրեմն, այդ ով ասում է՝ ինքն է կտրել: Իմ աշխատողները երկու օր առաջ հայտնաբերել, տեղեկացրել են, եթե ինչ-որ մեկը ասում է՝ նոյեմբերին է կտրվել, ուրեմն, հենց ինքն է կտրողը»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին` ԱԺ արտահերթ ընտրությունների օրը նույնպես ծառահատումներ էին իրականցվել «Դիլիջան» ազգային պարկում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3201 դիտում

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր

Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի

Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց

Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց

Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի

Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի

Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի

Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը

Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները

Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ

Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար

Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում

Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ

Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ

Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին

ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ

Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում

Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը

Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով