Ստեփանավանում 800 ծառ են հատել, Սպիտակում՝ 400-ից ավելի. Պաշտոնատար անձինք են ձերբակալվել

Չնայած ապօրինի անտառահատումների դեմ տարվող պայքարին, Լոռիում ապօրինի անտառահատումները շարունակվում են, ու սա այն դեպքում, երբ  շատ հաճախ կոնկրետ դեպքերով հատված ծառերի թիվն անցնում է մի քանի հարյուրը: Ու սա այն դեպքում, երբ անտառը հատել են մարդիկ, ովքեր ի պաշտոնե նշանակված էին պահելու ու պահպանելու անտառը, մինչդեռ պաշտպանելու փոխարեն հատել են, վաճառել, օգուտ ստացել ու այսօր կանգնել պատասխանատվության առաջ:

 Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի խոսքով՝ ապօրինի անտառահատումների դեմ տարվող պայքարում լուրջ աշխատանքներ են տարվել, որը շարունակական բնույթ է կրելու: Ներկայացնելով վիճակագրությունը, Մարտիրոսյանը նշեց, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը 296 հոդվածով հարուցվել է 31 քր. գործ, որոնցից մեկ քրեական գործով վարույթը կարճվել է անձի մահվան հիմքով: Նշանակված քրեական գործերով որպես մեղադրյալ են ներգրավվել 21 անձ, որոնցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մեղադրյալ ներգրավված անձանցից 7-ը եղել են պաշտոնատար անձինք: Նրանցից 2-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ պատոնական կեղծիք կատարելու մեղադրանքով:

Պաշտոնատար 3 անձ արդեն իսկ կալանավորվել է: Նույն ժամանակահատվածում 296 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերից դատարան է ուղարկվել 4 քրեական գործ՝ 7 անձի վերաբերյալ:

Դատախազի խոսքով՝ Ստեփանավանի տարածքում 315 հոդվածի հատկանիշներով քննվում է քրեական գործ, որտեղ որպես մեղադրյալ ներգրավված է պաշտոնատար 3 անձ. ««Միքայելյանի վիրաբուժական կենտրոն» ՓԲԸ-ի Ստեփանավանի վերականգնողական կենտրոնի տարածքում տեղի է ունեցել մասսայական ծառահատում, որը համայնքային սեփականություն է եւ վարձակալությամբ հատկացվել է վիրաբուժական կենտրոնին: Կենտրոնի տնօրինության կողմից հաղորդում էր ներկայացվել, հարուցվել էր քրեական գործ 296-ի 3-րդ մասով: Նախնական հայտնաբերվել էր 83 հատված ծառ: Հատում իրականացնող անձը, ով տվյալ տարածքի պահակն էր, հայտնաբերվեց ու ձերբակալվեց, այնուհետ՝ կալանավորվեց»,- մանրամասնեց դատախազը, նշելով, որ տեղի ունեցածը, սակայն այսքանով չէր սահմանափակվում. «Նախաքննական մարմնի կողմից նշանակվեց ստուգում նշված տարածքում, ինչի արդյունքում հայտնաբերվեց եւս 720 հատ ապօրինի հատված ծառ. «Սկզբում հաղորդումը 83 հատված ծառի մասով էր, այնուհետ արդեն ստուգման արդյունքում հայտնաբերվեց եւս 720-ը, որի մասով դեռեւս դատավարական կարգավիճակ ոչ ոք չունի»:

Հաջորդ լայնամասշտաբ ապօրինի անտառահատումն իրականացվել էր Սպիտակի անտառպետությունում, որտեղ  հայտնաբերվել էր թվով 408 ապօրինի հատված ծառ: Հարուցված է քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնցի մեկը մինչ օրս հետախուզման մեջ է, անտառապետն ու անտառապահը կալանավորված են:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի քրեական գործ է հարուցվել նաեւ անտառը հրկիզելու դեպքի հետ կապված, որն ի դեպ, կարելի է նախադեպային համարել, քանի որ իրավապահ մարմինները տարիներ շարունակ կամ աչք են փակել անտառային հրդեհների վրա, կամ էլ համապատասխան քայլեր չեն ձեռնարկել՝ անտառը հրկիզողներին պատասխանատվության ենթակելու եւ բնությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ. «Սպիտակի անտառպետությունում տեղի էր ունեցել հրդեհ, այրվել էր 530 սոճի տեսակի ծառ, պետությանը պատճառելով նախնական հաշվարկներով 15 մլն դրամի վնաս: Նախապատրաստված նյութերի արդյունքներով դեկտեմբերի 1-ին քրեական գործ է հարուցվել, հանցանք կատարած անձը հայտնի է, ներկայումս քննարկվում է դատաիրավական կարգավիճակ տալու հարցը»,- ասաց դատախազը, նշելով, որ դեպքն ի սկզբանե գրանցված է եղել որպես չոր խոտածածկ տարածքի հրդեհ:

Դատախազը չի հերքում, որ ապօրինի անտառահատումներով զբաղվում են ոչ միայն շարքային քաղաքացիները՝ բնակարանները ջեռուցելու նպատակով, այլ նաեւ որոշ պատոնատար անձինք, ովքեր բիզնես շահ են դարձրել բնությունը:

Թե ապօրինի անյտառահատումներով, թե բնությանը տարբեր ձեւերով վնասելով՝ պետությանը պատճառվել է 72 մլն դրամի գույքային վնաս. «Դատախազությունը հետեւողական է, որ դեպքերը ոչ միայն գրանցվեն ու բացահայտվեն, այլ նաեւ պետությանը պատճառված վնասը վերականգնվի: Այս պահի դրությամբ վերականգնվել է 3մլն 700 հազար դրամը: Մնացածը ընթացքի մեջ է»,- ասաց դատախազ Մարտիրոսյանը:

Տպել
3122 դիտում

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)