Նախորդ տարիներին եղել է շահագրգռող գին եւ գյուղացիներն իրացրել են, ինչն էլ ոգեւորություն է առաջացրել. փոխնախարար

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում ներառված Կառնուտ գյուղի պահեստներում շուրջ 1500 տոննա կարմիր բազուկ է մնացել, որը գյուղացիները չեն կարողանում իրացնել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Կառնուտ վարչական շրջանի ղեկավար Գառնիկ Գաբոյանը: Գաբոյանը նաեւ նշեց, որ 1500 տոննայի չափով վաճառել են այս տարի:

«Մենք տեղյակ ենք, որ Շիրակի մարզի մի շարք համայնքներում կա զգալի քանակությամբ ճակնդեղի դեռեւս չիրացված բերք»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքով պատճառն այն է, որ նախորդ տարիներին բավանակաչափ մեծ պահանջարկ կար հարեւան երկրներում եւ Շիրակի մարզից Վրաստանի Հանրապետություն եւ ՌԴ զգալի քանակությամբ սեղանի ճակնդեղ էր արտահանվում` բավական շահեկան պայմաններով. «Անցյալ տարի տարերայնորեն հողագործները ավելացրեցին տարածքները, կարելի է ասել՝ կրկնապատկեցին: Դրան գումարած նաեւ բնակլիմայական պայմանները գոտում բավականին բարենպաստ էին սեղանի ճակնդեղի արտադրության համար եւ բավականաչափ բարձր բերք ստացվեց: Նույնիսկ առանձին դեպքերում ոչ ստանդարտ չափերի` կիլոգրամ, կիլոգրամից ավել քաշով: Բավականաչափ լուրջ բերք ստացվեց:

Այդ 1500 տոննան բավականին փոքր թիվ է: Մեր ճշտված տվյալներով՝ ամբողջ մարզում իրացման համար առնվազն 3500 տոննա ճակնդեղի բերք կա: Մենք հիմա փորձում ենք աջակցել մեր ֆերմերներին: Բանակցություն է գնում արտահանող ընկերությունների հետ, որպեսզի գտնեն հնարավորություններ եւ հույս ունեմ, որ փետրվար ամսին գոնե կլինեն արտահանումներ: Արտահանող ընկերությունները բանակցություններ են վարում ռուսական ընկերությունների հետ, որպեսզի հնարավորության դեպքում կարողանանք աջակցել մեր հողօգտագործողներին: Բավականին մատչելի գներով են առաջարկում մեր ֆերմերները՝ շուրջ 60 դրամով: 

Մեր հարցին, թե օրինակ ՊՆ-ին առաջարկվե՞լ է այս բերքը, Պետրոսյանը պատասխանեց. «ՊՆ-ն իր կարիքների համար անհրաժեշտ գնումները կատարում է եւ դրա պահանջարկը չկա: Բնականաբար, եթե ՊՆ-ն կարիք է ունենում, այդ գնումները կատարում է մեր տեղի արտադրողներից: Նույն հենց Շիրակի մարզի Կառնուտ համայնքից էլ ե՛ւ նախորդ տարիներին ե՛ւ այս տարի ՊՆ-ն գնումներ է կատարել: Շուկայում միայն ու միայն տեղական ճակնդեղ է, ըստ պահանջի կա, ճակնդեղի դրսից ներկրում չկա, որովհետեւ գինը այնքան մատչելի է, որ որեւէ մեկին չի շահագրգռի դրա ներկրումը: Հարեւան Վրաստանում էլ պահանջարկ չկա գրեթե»:

Մեր հարցին՝ եթե ամեն դեպքում չհաջողվի ապրանքն իրացնել, գյուղացիները կկարողանա՞ն հաջորդ տարի էլ ցանել, թե խնդրի առաջ են կանգնելու, Պետրոսյանը պատասխանեց. «Արդեն արհեստականորեն խնդրի առաջ են կանգնել: Նախորդ տարիներին եղել է շահագրգռող գին եւ նրանք իրացրել են: Մարդկանց մոտ արդեն ոգեւորություն է առաջացել: Մտածել են՝ եթե կարողացել ենք անցած տարի 10 տոննա վաճառել եւ որոշակի շահույթ ստանալ, ինչո՞ւ հաջորդ տարի 20, 30 կամ 50 տոննա չունենամ եւ ավելի շատ շահույթ ստանամ: Բայց, եթե դու չունես պայմանագիր, չկա կայուն սպառման շուկա, բնականաբար, նման ռիսկ վերցնելը այդքան էլ արդարացված չէ:

Այստեղ պետության մեղքը չի: Պետությունը, որեւէ խնդիր չի ստեղծել գյուղացու համար: Դա ինքնաբերաբար է եղել: Ուրիշ ապրանքատեսակների դեպքում էլ ենք նման խնդիրներ ունեցել»:

Տպել
7015 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց