Ծառայողական անփութությու՞ն, թե՞ ռազմաքաղաքական հանցագործություն

«Ով տիրապետում է տեղեկատվությանը, տիրապետում է աշխարհին»,- ասել է նրա խելոքներից մեկը։ Իսկ, եթե մարդը չի տիրապետում տեղեկատվությա՞նը, ուրեմն նա անկարող է եւ խե՞ղճ։ Հավանաբար։ Իսկ, եթե այդ մարդն ունի տեղեկատվություն եւ չգիտե նրա հարկը, կամ չի կարողանում օգտվել դրանից։ Այդ արդեն վատ է, շատ վատ եւ, առաջին հերթին, հարվածում է նման անգետին, դաժանորեն պատժում։ 

Նման դեպքեր հայտնի են պատմությանը։ Ժողովուրդների հայր Իոսիֆ Ստալինը, օրինակ, չհավատաց սեփական հետախուզության եւ օտար աղբյուրների հավաստի տեղեկատվությանն այն մասին, որ հիտլերյան Գերմանիան 1941 թվականի հունիսի  22-ին հարձակվելու է իր երկրի վրա։ Չհավատաց, ու դաժանորեն պատժվեց։ Երրորդ ռեյխի զորքերը հազարավոր կիլոմետրերով մտան ԽՍՀՄ-ի խորքերը, միլիոնավոր մարդիկ զոհվեցին ստույգ տեղատվությունը չանսալու եւ չհավատալու պատճառով։ Տեղեկատվություն չլինելու կամ ստույգ չլինելու հետ են կապված Խորհրդային Միության ներխուժումը Աֆղանստան կամ ԱՄՆ-ի հարձակումն Իրաքի վրա, որոնք խլեցին հազարավոր կյանքեր ու խորը սպիներ թողեցին միջազգային հարաբերությունների հետագա ընթացքի վրա։ 

Ավաղ, մարդիկ հաճախ են մոռանում պատմության դասերը՝ ակամա կամ դիտավորյալ։ 

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ եւս տեղի ունեցավ մի խիստ ողբերգական անցք, երբ տեղեկատվության հետ կապված մենք ունեցանք մարդկային զոհեր եւ հողային կորուստ։ 

...Հանրապետական պրոպագանդիստական մեքենան Ապրիլյան պատերազմից հետո լայնորեն քարոզում էր այն միտքը, որ թշնամին  ուխտադրժորեն խախտելով բոլոր գրված եւ չգրված պայմանավորվածությունները՝ ռազմական գործողություններ  է սկսել հայկական կողմի դեմ։ Ավելին, անընդհատ ասվում էր. մեր զինված ուժերը հանկարծակիի են եկել, որի հետեւանքով ունեցել ենք 100-ից ավել զոհ, եղել է տարածքի  կորուստ։ 

Հետաքրքիրն այն է, որ նման տարբերակին զուգընթած զարգացվում էր ինքնանվաստացման եւ ինքնախեղճացման այն տարբերակը, (իհարկե ոչ պաշտոնական մակարդակով), թե կորստյան պատճառներ են հանդիսացել զինամթերքի եւ տեխնիկայի պակասը, նորակոչիկների գերակայությունը զորքերում եւ այլն, իսկ երկրի առաջնորդն իր հերթին գանգատվում էր, որ մենք կռվել ենք 80-ականների զենքով։ 

Եթե կա հանցանք, ուրեմն պետք է լինի՝ պատիժ։ Եվ պետության նախագահի թեթեւ ձեռքով գտվեց քավության նոխազը՝ հանձինս հետախուզության պետ Արշակ Կարապետյանի, որին էլ հանեցին գործից։ 

Կատարվածը պարզապես կոպիտ ինդուլգենցիա էր, իր՝ գերագույն գլխավոր հրամանատարի մեղքը ենթակայի վրա բարդելու համար։ Ի դեպ՝ Սերժ Սարգսյանը պատասխանատվությունից ճողոպրելու փորձ արդեն ուներ։ Հիշեք, թե դարավերջի հոկտեմբերի 27-ի փորձության պահին նա՝ լինելով հանրապետության անվտանգության ծառայության շեֆ, ինչպես անհետացավ թատերաբեմից, մինչեւ դրության խաղաղվելը։ 

Հետո սկսվում է այդ տրագիկոմեդիայի երկրորդ արարը, որն ապշեցնում է հայ հասարակությանը, եւ ոչ միայն։ Պարզվում է, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված փաստերը շուռ են տված գլխի վրա, մեղմ ասած, խեղաթյուրված են։ «Հարյուրավոր գաղտնի նյութերում խոսք չկա հետախուզական տվյալների բացակայության մասին»։ Վարչապետի, պաշտպանության նախարարի եւ այլ իրազեկ անձանց հայտարարություններ վկայում են, որ Քառօրյա պատերազմի մեկնարկից դեռ առնվազն մեկ ամիս առաջ, եթե ոչ ավելի, ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով, որն իմացել են... բոլորը։ Շրջանառվում է տեղատվություն այն մասին, որ այդ անհարկի պատժված սպայի ծառայությունը տեղեկացրել է առաջագծի բոլոր ստորաբաժանումներին, որ չորս օր հետո լինելու է հարձակում։ Եվ ի՞նչ։ Որոշ հրամանատարներ անմիջապես անցնում են ակտիվ դիմադրության, որոնց մարտիկները կրակել են մինչեւ վերջին փամփուշտը եւ նրանց օգնության չեն հասել, իսկ որոշ բարձրաստիճան հրամանատարներ իրենք իրենց ենթարկել են անգործության։ Ի՞նչ է սա՝ դասական դավաճանություն, թե Ջուղաշվիլիի կարծրատիպի հայկական արտահայտություն։ Դատեք ինքներդ։ 

Կամ, միթե՞ հնարավոր բան է, որ ադրբեջանական տանկային զորամասերի տեղաշարժերն աննկատ մնացած լինեն ռուսական եւ ամերիկյան արբանյակային հետախուզությունների կողմից եւ նրանք հայտնած չլինեն այդ մասին հայկական իշխանություններին։ Քիչ է հավանական։ Իսկ եթե դա այդպես է, ուրեմն զրոյական մակարդակի վրա է եղել այդ ժամանակների մեր ե'ւ ռազմական, ե'ւ քաղաքական-դիվանագիտական ծառայությունների մակարդակը։ 

Բոլոր դեպքերում այսօրվա իշխանությունները դեռ պետք է շնորհակալ լինեն, որ ապրիլյան ողբերգության մեղքերը չեն բարդում թավշյա հեղափոխության վրա, ինչպես փորձում են անել Նախիջեւանում ադրբեջանական դիրքերի տեղաշարժերը՝ նենգափոխելով դրանց ժամկետները։ 

Իսկ ինչ վերաբերվում է Քառօրյա պատերազմին, ապա գերկարեւոր հրամայական է մինչեւ վերջ պարզել՝ ինչը-ինչոց է եւ կետերը դնել i-երի վրա։ Կատարվածը ո'չ կոռուպցիա է, ո'չ էլ «50%-ի հափշտակություն»։ 

Այս ամենից պետական դավաճանության հոտ է փչում, եւ այն պետք է պատժվի ամենայն խստությամբ։ 

Արման Նավասարդյան

արտակարգ եւ լիազոր դեսպան

Տպել
5776 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց