Թեհրանը կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին: Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:

«Իրանը համարում է Ղարաբաղն ադրբեջանական տարածք, աջակցում է և այսուհետ ևս կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Թեհրանը անընդունելի է համարում սահմանների բռնի փոփոխությունը և մշտապես Ադրբեջանի կողքին է այս հարցում», — հայտարարել է նա:

Համաձայն աղբյուրի, իր հերթին Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Իրանի աջակցությունը «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի արդար դիրքորոշմանը»: 

Հ. Գ. Քիչ ուշ պարզվեց, որ ադրբեջանական կայքի հրապարակումն ապատեղեկատվություն է:

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով «Արմենպրես»-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:

Ինչպե՞ս է ներկայացվել այդ հայտարարությունը իրանական լրատվամիջոցներում:

- Ադրբեջանական լրատվամիջոցների նման մոտեցումը նորություն չէ, Իրանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ները դիմում են նման հնարքի՝ կամ ներկայացնում են ենթատեքստից կտրված ձևակերպումներ, կամ ամբողջովին խեղաթյուրում են այն:

Գրեթե նույն իրողությանը հանդիպեցինք Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների 2018թ. հոկտեմբերին Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, երբ ԻԻՀ ԱԳ նախարարին Արցախի վերաբերյալ վերագրել էին հայտարարություն, որը նա պարզապես չէր արել:

Անդրադառնալով այսօրվա հանդիպմանը՝ նշեմ, որ Իրանի ԶՈւ ԳՇ պետը ոչ միայն նման հայտարարություն չի արել, այլ Արցախյան հակամարտության վերաբերյալ որևէ անդրադարձ չկա իրանական պաշտոնական լրատվամիջոցների հրապարակումներում:

Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի ԶՈւ ԳՇ պետը հայտարարել է, որ «Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Պետք է նշել, որ այս ձևակերպումը նորություն չէ, և Իրանի նախագահը, ԱԳ և պաշտպանության նախարարներն ադրբեջանցի իրենց գործընկերների հետ հանդիպումների ընթացքում մշտապես ներկայացնում են այդ ձևակերպումը: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության վերաբերյալ ձևակերպմանը, ապա իրանական կողմը մշտապես կարևորել է այդ սկզբունքը՝ հաշվի առնելով երկրում անջատողական վտանգը:

- Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի Իրանն Արցախյան հակամարտության հարցում:

- Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա»:

Գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ են հնչում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի հետ պաշտոնական հանդիպումներում:

Տպել
10444 դիտում

Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսը. Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ

19-ամյա զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Անիի ավերակների տարածքում հրդեհ է բռնկվել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

2 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարները 8 օձ են հայտնաբերել եւ տեղափոխել անվտանգ տարածք

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում

Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակի համերգի կազմակերպիչը քաղաքապետարանը չի եղել. պարզաբանում

Ջերմաստիճանն այսօր բարձր է 3-4 աստիճանով. ԱԻՆ-ը զգուշացնում է առաջիկա օրերի՝ բարձր կարգի հրդեհավտանգ լիենելու մասին

Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում. IRI

Իրականացվել է հսկվող այրում մոտ 6500 քմ տարածքում

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով