Նիկոլ Փաշինյանը կադրային իր այս նոր քաղաքականությամբ մերժեց սովետի շրջանում ծնված, սովետի հոգեբանությամբ մեծացած սերնդին

Եվ այսպես, կազմավորվեց ՀՀ նոր Ազգային Ժողովը, նոր կառավարությունը: Բոլորը նոր մարդիկ, նոր դեմքեր, որոնց տարիքը հիմնականում չի գերազանցում 40-ը, որոնց մեծ մասը նախկինում կամ չեն աշխատել ընդհանրապես, կամ աշխատել են, բայց պաշտոններ չեն զբաղեցրել, չունեն պաշտոնավարման, աշխատանքի կազմակերպման փորձ: Չի բացառվում նաև, որ նոր դեմքերի մեջ կան ոչ լիարժեք գրագիտությամբ երիտասարդներ, իսկ մեծ մասը տեղյակ չէ ո՛չ երկրի սահմանադրությունից, ո՛չ օրենք-օրենսդրություններից, ինչն էլ շատերի մոտ բարձրացրել է հիասթափության ու քննադատությունների ալիք:

Բազմաթիվ գրագետ, պրոֆեսիոնալ, փորձառու, ճանապարհ անցած, ինչու՞ չէ, նաև ազնիվ, անկաշառ մասնագետներ, մարդիկ դուրս են մնացել ընտրությունից, երկրի կառավարմանը մասնակցություն ունենալու հնարավորությունից, քանի որ տարիքով 40-50-ն անց են: Նույնիսկ շատերը հիասթափությամբ ու չարությամբ են լցվել: Ես հասկանում եմ այդ մարդկանց, ինքս էլ առանձնապես հիացած չեմ եղել Փաշինյանի կադրային քաղաքականությամբ:

ԲԱՅՑ.... Այո, բայցը կա, երբ ավելի խորքային ենք ուսումնասիրում այս կադրային քաղաքականությունը: Եվ այսպես՝ Նիկոլ Փաշինյանը կադրային իր այս նոր քաղաքականությամբ մերժեց սովետի շրջանում ծնված, սովետի վախկոտ, կեղծավոր, շողոքորթ, օճառային (սապոնվող) հոգեբանությամբ մեծացած ու դաստիարակված սերնդին, ուր բանվորից մինչև Կենտկոմի քարտուղար սովոր էին պետությունից ինչ-որ բան գողանալ (թող այն քիչ տոկոս կազմող ազնիվ մարդիկ չնեղանան, իրենց վրա չվերցնեն): Այս սովետական հոգեբանությամբ ու դաստիարակությամբ մարդիկ շարունակում են նույն դրվածքով ապրել ու աշխատել ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետություններում, ուր այսօր էլ իշխում է կոռուպցիան, կաշառակերությունը, վախի մթնոլորտը:

Ուրեմն՝ ի՞նչ էր պետք այս բոլորից ազատվելու համար՝ սերնդափոխություն, նոր մարդիկ, ովքեր չեն մեծացել այդ հոգեբանությամբ ու դաստիարակությամբ: Ահա, հենց այդ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ էլ կատարում է Նիկոլ Փաշինյանը:

Բնական է՝ այդ ընթացքում կլինեն սխալներ, վրիպումներ, ինչ-ինչ անարժանավորների կհաջողվի սողոսկել ներս, բայց ժամանակի ընթացքում, հիմնականը իր տեղը կընկնի: Իսկ ժամանակի հարցում չպետք է շտապել, այստեղ է, որ համբերությունը ոսկի է դառնում: Ես վստահում եմ երիտասարդ նոր սերնդին, որն իր աշխարհայացքով, հոգեբանությամբ, մտածելակերպով շատ տարբեր է իմ սերնդից, որն ուժեղ է, պայքարող, կամային, համարձակ: Վստահենք նրանց, հավատանք, որ շատ հարցերում նրանք ավելի կիմաստնանան, փորձ, գրագիտություն ձեռք կբերեն, այս մի բուռ Հայաստանը կտանեն ավելի ճիշտ ու օգտակար ուղիով:

Մելանյա Պետրոսյանց

Տպել
13832 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց