Դատավորները ամեն հնարավոր տարբերակ գտնում են, որպեսզի այս գործի քննությունից խուսափեն. Քոչարյանի պաշտպան

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը արդեն մի քանի շաբաթ է՝ մնում է օդում կախված:

Կամ սույն գոծով դատավորները հերթով ինքնաբացարկ են հայտնում, կամ պաշտպանական կողմը փորձում է հասկանալ, թե կոնկերտ դատավորին ինչ սկզբունքով է մակագրվել սույն քրեական գործը:

Տարեվերջին պաշտպանական կողմը Քոչարյանի խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը մինչ այժմ չի քննվել: Դրանից մի քանի օր անց ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրա կալանքը երկարաձգելու միջնորդություն ներկայացրեց դատարան:

Այս երկու միջնորդությունները այժմ քննվում են միաժամանակ: Այն սկզբում մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն նա եւս ինքնաբացարկ էր հայտնել այն հիմքով, որ ինքը հերթապահ չի եղել, սակայն գործը մակագրել են իրեն: Ապա գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, որին էլ այսօր պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Լրագրողների հետ զրույցում, խոսելով հիմքերի մասին, Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն ասաց, որ նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարակի միջնորդություն են ներկայացրել՝ հիմք ընդունելով այն, որ անձամբ իր եւ նախագահող դատավորի կամ նրա ընտանիքի միջեւ առկա է որոշակի ընկերական կապ: «Նախագահող դատավորի որդու հետ Կապանում բավականին երկար ընկերարական շփում եմ ունեցել, համատեղ տարբեր միջոցառումների ենք մասնակցել, որոշ ժամանակ համադասարանցիներ ենք եղել, միասին դաշնամուրի ենք գնացել, «Что, где, когда?» ենք խաղացել: Բացի այդ, դատավորը ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ, ում հետ ունենք ընկերական հարաբերություններ: Նախագահող դատավորի խնամիները մեր ընտանիքի հարազատներն են: Կապանը փոքր քաղաք է: Այն փաստը, որ մենք ըստ էության համերկրացիներ ենք, դրա հետ կապված կա անաչառության որոշակի արտաքին էլեմենտ: Եթե գրավը կիրառվեր, կալանքը չերկարաձգվեր, քննարկման առիթ էր դառնալու եւ հատուկ քննչական ծառայությունը եւս մեկ անգամ կասեր, որ դա ապօրինի որոշում է, դրա համար ներկայացվել է այս փաստը եւ խնդրում ենք դատարանին՝ հայտնել ինքնաբացարկ»,- ասաց Օրբելյանը:

Մամուլում օրեր առաջ տեղեկություններ էին հրապարկվել, համաձայն որի, Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, եւ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը եղել են համակուրսեցիներ: Մեր հարցին, թե քննիչին բացարկ հայտնելու հիմք տեսնո՞ւմ են, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Ոնց որ թե տեղեկատվությունը հաստատվում է, չեմ հասցրել ճշտել՝ ինչ հարաբերություն են ունեցել, եթե պարզվի, որ որեւէ հանգամանք կա՝ ընկերական կամ իրար հետ լավ չլինելու, կներկայացնենք քննիչին միջնորդություն, որ ինքը բացարկ հայտնի եւ քննչական խումբը ղեկավարի այլ անձ: Եթե փաստեր չունենանք, չենք ներկայացնի»:

Մի քանի ժամ անց, սակայն, դատարանը որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ ինքնաբացարկի վերաբերյալ:

Մասնավորապես լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանը այս որոշումը պատճառաբանել է նրանով, որ Օրբելյանի հետ իր կապերը այնքան մտերիմ չեն, որպեսզի դա ազդի իր անաչառության վրա: Ըստ նրա՝ միջնորդությունը իրենք ներկայացրին, որպեսզի հիմա եթե դատարանը կայացնի որոշում հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, ապա վաղը դատախազները չշահարկեն Օրբելյանի եւ դատավորի հարաբերությունները:

Ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները խնդրել են դատավոր Արթուր Մկրտչյանից՝ պարզաբանել, թե ինչ սկզբունքով է միջնորդությունների քննությունը հանձնարարվել իրեն։ Դատավորը պարզաբանել է, որ այն հանձնարարել է դատարանի նախագահը։ «Դիմեցինք դատարանի նախագահին, հույս ունենք՝ մինչեւ վաղը կստանանք պատասխանը, ստանալուց հետո կորոշենք, կհասկանանք՝ արդյո՞ք այդ հիմքով ուզում ենք միջնորդել, որ նա ինքնաբացարկ հայտնի։ Դատարանի կազմը պետք է որոշվի օրենքի հիման վրա, այսինքն՝ կան դատավորներ, որոնք այդ օրը հերթապահ էին ու այդ  դատավորների միջից պետք է ընտրվի մեկը, ով պետք է քննի: Այդ որոշումը պիտի կայացվի օրենքի հիման վրա, օրենքի մեջ պետք է գրված լինի, թե դա ոնց է կատարվում, ոնց է ընտրվում դատավորը, որպեսզի մենք համոզված  լինենք, որ այստեղ ուրիշ պատճառներ չկան, որ դատավորը ընտրվել է հենց Արթուր Մկրտչյանը»,- պարզաբանեց Հայկ Ալումյանը։

Մեր դիտարկմանը, որ Քոչարյանը գրեթե ոչ մի դատական նիստ բաց չի թողել եւ մասնակցել  է նիստերին, ո՞րն է պատճառը, որ այժմ չի մասնակցում, Ալումյանը պատասխանեց՝ «նպատակահարմար չի գտնում»:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկի վերաբերյալ պաշտպանական կողմը իրարից տարբերվող դիրքորոշում ունի: Պաշտպան Արամ Օրբելյանը կարծում է, որ այն արդարացված որոշում է, իսկ Հայկ Ալումյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ինքնաբացարկ հայտնելու հիմքը իր համար այդքան էլ համոզիչ չէ: «Փաստարկաները ինձ համար համոզիչ չեն, ինքը բավականին երկար որոշում է, շարադրված է այնպես, որ առաջին հայացքից թվում է օրինական, բայց ինձ համար այդքան էլ համոզիչ չէր»,-ասաց Ալումյանը: Մեր հարցին, թե դատավորների կողմից գործը քննելուց խուսափելու միտո՞ւմ է տեսնում, Ալումյանը դրական պատասխան տվեց. «Ես տեսնում եմ, որ դատավորները բոլորովին ցանկություն չունեն այս գործը քննել եւ ամեն հնարավոր տարբերակ գտնում են, որպեսզի այս գործի քննությունից խուսափեն: Ինձ էդպես է թվում, որովհետեւ ես տեսնում եմ՝ ինչ հսկայական ճնշում կա այս գործով դատավորների նկատմամբ եւ հասկանում եմ այնպես, որ դատավորը մի կողմից տեսնում է՝ եթե օրենքով ամեն ինչ անի, պետք է որոշում կայացնի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, մյուս կողմից ինքը հասկանում է, թե ինչ տեղի կունենա, եթե հանկարծ ինքը որոշում կայացնի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի եւ այս դիլեման է, որ դատավորներին ստիպում է այս գործից խուսափել, ես այդպես եմ գնահատում իրավիճակը»,- հավելեց Քոչարյանի պաշտպանը:

Դատական նիստը կշարունակվի վաղը, ժամը 11:00-ին: Կքննվեն արդյոք բուն միջնորդությունները, դժվար է ասել:

Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելու) նախատեսված հանցագործության կատարման համար:

Տպել
2556 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին