Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Զախարովային ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերի թեմայով

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն առաջին անգամ չէ հանդես գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք հակասում են ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ոգուն։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաեւան՝ մեկնաբանելով Մարիա Զախարովայի հայտարարությունը։

Մասնավորապես՝ Ադրբեջանում կարծում են, որ Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գեւորգյանի հետ տեղի ունեցածը մասնավոր դեպքն ուռճացնելու փորձ է։

Հունվարի 11-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հայերի մուտքն Ադրբեջան թույլ չտալու բողոքների մասին հարցին՝ հայտարարել է, որ Ադրբեջանից Ռուսաստանի քաղաքացիներին ազգային պատկանելության համար արտաքսելն իրավունքների կոպիտ խախտում է։

Աբդուլաեւան հավաստիացրել է, որ Ադրբեջանը միշտ բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար։ Նրա խոսքով՝ միայն 2018թ-ին ՌԴ 880 հազար քաղաքացիներ այցելել են Ադրբեջան, եւ նրանց կողմից ոչ մի բողոք չի եղել։

Աբդուլաեւան նշել է, որ երկկողմ կապերի զարգացման ֆոնին այդ հայտարարությունը եւ ինչ-որ մասնավոր դեպքն ուռճացնելու փորձերը, այն պոկելով ընդհանուր համատեքստից, իրենց նշած ընդհանուր տենդենցի հերթական դրսեւորումն են։

Նա հերքել է Զախարովայի խոսքերն այն մասին, որ «ադրբեջանական ղեկավարության հետ վերջին շփումների ընթացքում հավաստիացումներ են ստացվել, որ իրավիճակը կշտկվի»։ Աբդուլաեւայի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են իրավահավասարության վրա, եւ «իրավիճակը կշտկեն» արտահայտությունը հակասում է իրավահավասար երկկողմանի հարաբերությունների էությանը։

Աբդուլաեւան նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները որոշվում են ոչ թե արտաքին քաղաքական գերատեսչություններով, այլ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներով։

Ավելի վաղ` դեկտեմբերի 29–ին, Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գեւորգյանը Facebook սոցիալական ցանցում գրել էր, որ 13 ժամ անցկացրել է Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում։ Նա ցանկացել է Նոր տարին անցկացնել Ադրբեջանում, բայց անձնագրային սեղանի մոտ նրան կանգնեցրել են։ Գեւորգյանը գրել է, որ իրենից բացի եւս երկու ընտանիքների թույլ չեն տվել գնալ Բաքու` նրանց ազգականներից մեկի հայկական ազգանվան պատճառով։

Տպել
9354 դիտում

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին. Գագիկ Սուրենյան

«Փյունիկը» «Յաբլոնեցին» հաղթելու դեպքում կարող է խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ