Նախագծում հստակության պակաս կա. հիպոթեքային ծրագրի պայմանները

11/01/2019 schedule18:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի վերջին հայտարարություն կատարեց, որում ասաց, որ նոր տարվա սկզբին շրջանառության մեջ կդրվի նոր որոշում, որով էապես կբարելավվի զինծառայողներին բնակարաններով ապահովման հիպոթեքային ծրագրի պայմանները:

Պարոն Փաշինյանը նաև անդրադարձ էր կատարել երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած սպաներին բնակարանային խնդրների լուծման նոր հնարավորություններին: Տպավորությունն այնպիսին էր, որ հնարավորություն կընձեռնվի այդ ծրագրից օգտվելու նաև երկարամյա կենսաթոշակի անցած սպաներին: Սույն թվականի հունվարի 11-ին, հանրային քննարկման տեղադրվեց ըստ երևույթին հենց այդ նախագիծը, որի հետ կարելի է ծանոթանալ e-draft.am-ում: Նախագծի առաջին հոդվածում հստակ սահմանվում է, որ ծրագիրը ուղղված է սպայական կազմի զինծառայողների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը: Այսինքն՝ ծրագրի մասնակից չեն կարող դառնալ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած պահեստազորի սպաները: Եթե նրանց վերաբերող մասով առանձին հիպոթեքով բնակարաններ ձեռք բերելու այլ լուծումներ պիտի լինեն, ապա նպատակահարմար կլիներ, որ ոչ թե առանձին որոշմամբ կամ օրինագծով այն ներկայացվեր, այլ առանձին գլխով ներկայացված լիներ այս նույն նախագծում: Նախագծով սահմանվող շահառուների քանակի տարեկան սահմանափակումը իրականում ռիսկեր պարունակող դրույթ է, քանի որ ըստ նախագծի, հավելված 2-ի 8-րդ կետի, եթե դիմումատուների քանակը առավել է, քան սահմանվածը, ապա անցկացվելու է վիճակահանություն:

Եթե դիմումատուն վիճակահանության ժամանակ չի ընդգրկվում շահառուների ցուցակում, ապա կարող է մասնակցել հաջորդ տարի, բայց նոր դիմում-հայտով: Հետևաբար նախագիծը այնպիսի պայման է ստեղծում, որ չի բացառվում իրավիճակ, երբ սպան կարող է մի քանի տարի շարունակ դիմել ծրագրի շահառու դառնալու համար, սակայն վիճակահանության արդյունքում անընդհատ դուրս մնալ ծրագրից: Նույն հավելված 2-ի 2-րդ կետում բերվում է զինծառայողի վճարունակություն հասկացությունը: Սակայն օրինագծում ընդհանրապես սահմանված չէ դրա բովանդակությունը: Յուրաքանչյուր կողմ, ըստ իրեն շահավետ ձևով, կարող է ներկայացնել զինծառայողի վճարունակություն հասկացությունը: Ըստ օրինագծի, դա զինծառայող սպային ծրագրի շահառուների ցուցակում ընդգրկելու կարևորագույն պայմաններից է: Հաշվի առնելով սպայական կազմի միջին աշխատավարձերի սահմանաչափերը, կարելի է ասել, որ 4-5 անդամից կազմված ընտանիք ունեցող կրտսեր կամ ավագ սպայակազմի սպաների մեծ մասը, որոնց երեխաները դպրոցականներ են կամ ուսանողներ, իսկ կինը կամ չի աշխատում, կամ շատ ցածր աշխատավարձ է ստանում, տվյալ դեպում դիմում-հայտը ընդունող մարմնի կամ բանկի կողմից կարող են համարվել անվճարունակ և զրկվեն ծրագրի շահառու դառնալու հնարավորությունից:

Մեկ այլ թակարդ է իրենից ներկայացնում նախագծի հավելված 1-ի 9-11-րդ կետերում: Ծառայության ընթացքում խեղված և հաշմանդամության պատճառով կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստանալու կապակցությամբ, սպայի պահեստազոր զորացրվելու արդյունքում, պետությունը, հաշմանդամության դեպքում, փոխհատուցում է տվյալ պահի դրությամբ չմարված հիպոթեքային վարկի մայր գումարի 50-15 տոկոսը, իսկ երկարամյա ծառյության կենսաթոշակի անցնելու դեպքում, չմարված հիպոթեքային վարկի մայր գումարի ընդամենը 10 տոկոսը:

Ինչպես e-draft.am-ում նշել է Արսեն Հովհաննիսյանը, դա սոցիալական անարդարության դրսևորում է սպայական կազմի այն մասի նկատմամբ, որոնք ունեն 15 և ավելի տարվա ծառայական ստաժ և ցանկանում են զորացրվել օրենքով սահմանված կարգով՝ երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերելուց հետո: Նախագիծը այսպիսով պարտադրողական է դարձնում, ծրագրի շահառու դառնալուց հետո ևս 10-15 տարվա սպայական ծառայությունը:

Հաշմանդամություն ձեռք բերած անձանց մասով այն առավել անարդար է, քանի որ սպան հաշմանդամության պատճառով զորացրվելով ծառայությունից, հնարավոր է, որ դառնալու է անաշխատունակ և զրկվելով պետության կողմից սուբսիդիաներից և այլ առավելություններից, արդյունքում հնարավոր է ընդհանրապես չկարողանա կատարել ամսական վճարումներ և ի վերջո, պարտքի դիմաց նրանցից վերցվի հիպոթեքի միջոցով ձեռք բերված բնակարանը: Նախագծում ընդհանրապես ձևակերպված չէ այն հասկացությունը, թե շահառուն իրավունք ունի՞ արդյոք բնակարան գնել երկրորդային շուկայից: Դիմում-հայտերի քննարկման ընթացքում, ինչպես ընդունող մարմնի, այնպես էլ բանկի ներկայացուցիչների կողմից, այս հանգամանքը նույնպես կարող է հանդիսանալ պայման, որ դիմում-հայտը մերժվի: Այսինքն, նախագիծում կան հասկացություններ և պայմաններ, որոնք հստակեցված չեն և տարբեր մարմինների կողմից կարող են տարբեր կերպ մեկնաբանվել:

Հրաչյա Պետրոսյանց

Ռազմական փորձագետ, պահեստի փոխգնդապետ

Տպել
2863 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն