Նախկին տնօրենը վերադառնում է ԱՄՆ-ից, նոր ժ/պ-ի հետ ծանոթանալու ցանկություն է հայտնել

Հունվարի 9-ին Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դռները նորանշանակ տնօրեն Լիլիթ Փալանջյանի առջեւ բացվեցին միայն ԱԻՆ-ի աշխատակիցների միջամտությունից հետո: Լիլիթ Փալանջյանը կփոխարինի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին: Նա ժամանակավոր պաշտոնակատարի դերը կկատարի այնքան ժամանակ, քանի դեռ մրցույթ չի իրականացվել:

Ավելի վաղ ՀԺ-ն հայտնել էր, որ տարիներ շարունակ ակտիվությամբ աչքի չընկնող այս թատրոնում լարված իրավիճակ է եւ տնօրենի պայքար: Երբ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը ցանկանում էր նորանշանակ տնօրենի ժ/պ-ին ներկայացնել թատրոնի անձնակազմին, ոչ մի կերպ չէին կարողանում ո՛չ բանալի, ո՛չ կնիք ստանալ:

Լիլիթ Փալանջյանը մեր զրույցում հայտնեց, որ երեկ 22 հոգանոց անձնակազմից իրեն են ներկայացել միայն 6-ը. «Իրենք ներկայացան որպես դերասաններ, բայց ես չունեմ անվանական հաստիքացուցակ, քանի որ վարչական մասից ոչ ոք չի ներակայացել եւ ինձ ոչինչ չի ասել: Դերասաններն իրենց մոտ չունեին որեւէ տեսակի պայմանագիր: Ներկայացան որպես դերասան, իսկ թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, ոչ մի ձեւով չեմ կարող ասել»:

Նորանշանակ ժ/պ-ի խոսքով՝ անգամ տեղյակ չէ, թե այդ դերասանները որեւէ պայմանագիր ունե՞ն, թե՝ ո՛չ: Սակայն ներկաները դրական վերաբերմունք են ցուցաբերել եւ պատրաստակամություն հայտնել վերջինիս հետ աշխատելու:

Լիլիթ Փալանջյանն ասաց, որ այդ ընթացքում, ներկա դերասաններից մեկի միջոցով հեռախոսազրույց է ունեցել նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի հետ: Նախկին տնօրենը զանգահարել եւ ծանոթանալու ցանկություն է հայտնել. «Մենք viber -ի միջոցով ծանոթացանք իրար հետ: Հեռախոսազրույցում Գայանե Կարապետյանը հայտնել է, որ վերադառնում է ԱՄՆ-ից:

«Դեռ ոչինչ չենք անում: Ես ոչինչ չունեմ, ոչ մի փաստաթուղթ: Դեռեւս միակ խնդիրը դա է, իսկ այն մարդիկ, որոնց հետ ծանոթացա, ոչ մի խնդիր չի առաջանա, թերեւս գուցե խնդիրներ լինեն վարչական կազմի հետ»,-ասաց Լիլիթ Փալանջյանը:

Դերասանները հայտնել են, որ իրենց մոտ ոչ աշխատանքային օրեր են, սակայն տնօրենի պաշտոնակատարն այլ բան է փաստում, հրամանով նման բան չկա:

Հիշեցնենք, որ փոխնախարար Նազենի Ղարիբյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնել էր, որ Խորեոգրաֆիայի թատրոնը բազում խնդիրներ ունի, եւ այն փակման վտանգի առաջ է կանգնած: «Մենք որոշեցինք ոչ թե թատրոնը միանգամից փակել, այլ տալ եւս մեկ հնարավորություն եւ փորձել հասկանալ՝ արդյո՞ք կարելի է այն վերակենդանացնել: Որոշեցինք, որ ամեն դեպքում նույն տնօրենի պաշտոնավարումը, թեկուզ ժամանակավոր՝ նպատակահարմար չէ»,-ավելի վաղ ասել էր փոխնախարարը:

Տպել
3836 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց