Հանդիպել են Բելառուսի առողջապահության նախարարն ու Բելառուսում ՀՀ դեսպանը

Հունվարի 8-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի առողջապահության նախարար Վալերի Մալաշկոյի (Валерий Малашко) հետ։

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի առողջապահության ոլորտին առնչվող որոշումների իրականացման ընթացքին: Մտքեր փոխանակվեցին երկու պետությունների միջև առողջապահության բնագավառում համագործակցության հետագա ընդլայնման, փորձի փոխանակման և նախատեսվող երկկողմ միջգերատեսչական փոխայցելությունների ու մասնագիտական հանդիպումների շուրջ։

Նախարար Մալաշկոն ներկայացրեց ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերելու մասին 1997 թվականին ստորագրված պայմանագրի դրույթների կիրառման մանրամասները, համաձայն որոնց անհետաձգելի իրավիճակների դեպքում շտապ կամ անհապաղ բժշկական օգնությունը Բելառուսում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ցուցաբերվում է անհատույց։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում շարունակել նման ձևաչափով քննարկումները մասնագիտական փոխգործակցության և կապերի խթանմանը նպաստելու համար:

Տպել
561 դիտում

Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում