Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ուղերձը Հանրապետության հրապարակից ուղիղ եթերով հղելու տարբերակ չի քննարկվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ուղերձը Հանրապետության հրապարակից ուղիղ եթերով հղելու տարբերակ չի քննարկվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Հիշեցնենք, որ մամուլը նախատոնական օրերին տեղեկություններ էր հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը, պատրաստվում է Նոր տարին շնորհավորել Հանրապետության հրապարակից հենց ուղիղ եթերում:

ՀԺ-ի ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ քննարկվել է այդ տարբերակը, բայց ինչ-որ պատճառներով չի իրականացվել, Արման Եղոյանը նշեց, որ չի քննարկվել:

«Տարբեր տարբերակներ են քննարկվել, ընտրվել է այս մեկը»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձում նշել էր, որ 2019 թվականի  հիմնական խնդիրը տնտեսական հեղափոխությունն է, նրա արդյունքներն ավելի ու ավելի տեսանելի դարձնելը: «Բայց եկող տարին նույնպես մեր հաղթանակների գագաթնակետը չի լինելու, ոչ թե այն պատճառով, որ մեր թռիչքը ցածր է լինելու, այլ այն պատճառով, որ մեր ազգային եւ պետական հավակնությունները լինելու են բարձր, ավելի բարձր, ավելի ու ավելի բարձր»,- մասնավորապես, ասել էր նա: 

Տպել
2790 դիտում

Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին

Դիլիջանում ազատամարտիկների հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, ջարդել ցայտաղբյուրները

Հացաշեն համայնքի ղեկավարը հաղորդում է տվել, որ նախկին կինը փորձել է առևանգել իր 9-ամյա որդուն

Հրդեհ՝ Մասիս քաղաքում․ բնակելի տուն է այրվել

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Ամուսինը հրացանը մաքրելիս անզգուշաբար կրակել է կնոջ վրա. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ

ՀՀ բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Երիտասարդների ԵԱ-ին՝ ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի պատճառով. Գեւորգյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. նախարար

Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են. Քանանյան

Գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին. վեջինս մահացել է

Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան