Չերյոմուխայով ոտքից ծանր վիրավորվածի վերքը սեղմելով՝ փորձել են ցուցմունք կեղծել. Անդրանիկ Քոչարյան

27/12/2018 schedule20:35

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը երեկվա դրությամբ դեռ չէր քննարկվել:

Ինչպես տեղեկացրել ենք, Վահագն Հարությունյանի մեղադրանքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ լրացրել է երկու նոր մեղադրանքներով: Մասնավորապես, Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Մարտի 1-ի գործով կարեւոր ապացույցներ կեղծելու համար:

Թե նոր մեղադրանքների վերաբերյալ Հարությունյանն ինչ դիրքորոշում ունի, մեզ պարզել չհաջողվեց:

Մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամներն իրենց զեկույցներում պարբերաբար անդրադարձել են Մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի՝ մասնավորապես քննիչների կողմից կատարված ենթադրյալ խախտումներին:

Սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:

- Պարոն Քոչարյան, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը 2008թ.-ին պարզաբանումներ ներկայացրե՞լ է Փաստահավաք խմբին:

- Բազմաթիվ նամակագրություններ են եղել, իրենից ինչ-որ բաներ ենք պահանջել, ինչ-որ բաներ ենք ստացել, ինչ-որ բաներ չի ուղարկել, հետո ամեն ինչ արել է, որ մեզ հետաքրքրող նյութերի մի զգալի մասը մեզ չհասնի: Ըստ էության, այնպիսի համագործակցություն, որով պահանջվում էր Փաստահավաք խմբի կարգադրությամբ, ինքը լիարժեք չի իրականացրել: Բայց խմբի ղեկավարն ինքն է եղել, նախաքննական գործողություններն ինքն է ղեկավարել եւ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

- Այսինքն՝ այս նյութերը միտումնավո՞ր չէին հասնում Փաստահավաք խմբին:

- Միանշանակ: Իրենք լիարժեք քննություն չեն իրականացրել, որը, ըստ էության, հիմա արդեն հերթով պարզվում է, նաեւ այն նյութերը, որոնք մեզ ուղարկվում էր, մենք դրանց մեջ հայտնաբերել ենք լայնածավալ կեղծիքներ՝ փորձագետների կողմից իրականացված, թերություններ քննություն իրականացնող քննիչների կողմից, իսկ այդ թերությունները հենց այնպես չեն եղել, սկսած՝ դիակի զննությունից, վերջացրած իրեղեն ապացույցներ թաքցնելով, որը մենք հայտնաբերել ենք թե՛ Համլետ Թադեւոսյանի պարագայում, թե՛ Տիգրան Աբգարյանի պարագայում, թե՛ հետագայում մյուս քրեական գործերի, որի հետ առնչվել ենք: Փաստահավաք խմբի այդ բոլոր նյութերը հիմա գտնվում են նախաքննական մարմնի ձեռքին, որը շատ լավ բազա է, ես տեսնում եմ առաջընթաց՝ այդ կեղծիքներն ամբողջությամբ բացահայտելու, որովհետեւ քննությունը ոչ թե իրականացրել է արդարադատություն, այլ իրականացրել է իրական գործի կոծկում, փաստեր աղավաղելով՝ իրենք գործ են կոծկել:

- Համլետ Թադեւոսյանի եւ Տիգրան Աբգարյանի պարագայում մասնավորապես ի՞նչ թերությունների մասին է խոսքը:

- Ե՛ւ Համլետ Թադեւոսյանի մասին զեկույցում, ե՛ւ Տիգրան Աբգարյանի մասին զեկույցում այդ բոլոր կեղծիքների, այդ բոլոր բացթողումների մասին մենք մանրամասն ներկայացրել ենք: Քննչական խումբը միտումնավոր չի նկատել այդ բոլոր բացթողումները, օրենքի պահանջն է, որ բացթողումներ չպետք է լինեն՝ սկսած ընթերակաների ներգրավումից, դիակի զննության ժամանակից մինչեւ դիակի մեջ եղած բեկորների առգրավումը, որ իրենք, չգիտես ինչու, չեն առգրավել: Համլետ Թադեւոսյանի պարագայում պարզ է, թե ինչու չէին առգրավել, որովհետեւ մարմնի մեջ իրենց նկարագրած Ֆ1 նռնակի արգասիքներ իրենք չէին հայտնաբերելու, դրա համար դիակի միջից չեն առգրավել այդ իրեղեն ապացույցները: Ես հիմա չգիտեմ՝ նախաքննական մարմինը ինչ նոր ապացույցներ է ձեռք բերել, ես համոզված եմ, որ հաստատ ձեռք է բերել նոր ապացույցներ, հինն էլ ունենալով ձեռքի տակ՝ ինտենսիվ գնում են լիարժեք բացահայտումների: Վահագն Հարությունյանի մեղադրանքի ծավալը լրացնելը շատ օբյեկտիվ է եւ սպասենք նոր զարգացումների:

- Փաստահավաք խմբի գործունեության ընթացքում Վահագն Հարությունյանի գործողությունների հետ կապված բողոքներ եղե՞լ են:

- Երբ «Չերյոմուխայով» ոտքից շատ ծանր վիրավորված Խաչիկ Դավթյանին կանչել, լսել էինք, նա պատմել էր, թե քննիչները ինչպիսի կտտանքների են իրեն ենթարկել, բա դա ինչ է, բողոք չէ՞, այն էլ ինչպիսի բողոք է, մարդուն կանչում են քննության եւ այնտեղ վերքը սեղմելով՝ փորձում են մարդու ցուցմունքը կեղծել:  

- Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ չարաշահելու համար, որը զուգորդվել է բռնությամբ, այդ դրվագով կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել:

- Ես հիմա ոչինչ չեմ ասի, որովհետեւ, ըստ էության, եթե մեղադրանքը այդ ծավալով ներկայացված է, նշանակում է՝ անհերքելի ապացույցներ կան նախաքննական մարմնի ձեռքի տակ, այնպես որ այդտեղ կասկածելու որեւէ բան չկա: Ես ասում եմ՝ Փաստահավաք խմբի ժամանակ ինչպիսի նման դրվագների ենք առնչվել, որը նաեւ արձանագրել ենք մեր զեկույցներում, ես կարծում եմ, այդ բոլոր էպիզոդները ոչ միայն հաստատվել են, այլ՝ քննությունը գնացել է առաջ: Այնպես որ հաջողություն մաղթենք նախաքննական մամնին՝ նոր բացահայտումներով արդարադատություն հաստատելու ճանապարհին: Մեր զեկույցներում նշված է, թե ո՛ր քննիչն ինչ թերություններ է արել եւ հետեւանքն ինչ է եղել...: Այն, ինչ արվում է Վահագն Հարությունյանի մեղադրանքի ծավալը մեծացնելու վերաբերյալ, կարծում եմ, շատ օբյեկտիվ է եւ շատ հիմնավորված:

- Վահագն Հարությունյանը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները:

- Պիտի հերքի, բա ինչ պետք է անի, ինքը գողականով է գնում, հո չի՞ գնում օրենքով: Եթե հերքում է՝ թող գա Հայաստան, ինչո՞ւ է խուսափում նախաքննությունից:

- Ասում է՝ բուժվում է:

- Այստեղ էլ լավ բժիշկներ կան, այնքան լավ կբուժեն իրեն, բոլորը միանգամից հիվանդացան չէ, Միքայել Հարությունյանը անհետացավ, ինքը հիվանդացավ, բա այդ մարդկանց, որ կտտանքների էին ենթարկում, ինքը չէր մտածո՞ւմ, որ մի օր պետք է պատասխան տան:

Տպել
5121 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին