Տեղի է ունեցել քննարկում քրեակատարողական հիմնարկներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ

ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 26-ին  տեղի է ունեցել քննարկում քրեակատարողական հիմնարկներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի տեղակալ Շուշանիկ Ղուկասյանը, վարչության աշխատակից Արփինե Սարգսյանը, Պաշտպանի աշխատակազմի և Արդարադատության նախարարության այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ «Հրազդան», ինչպես նաև 2018 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ կատարած մշտադիտարկման այցերի վերաբերյալ տեղեկանքները:

Կարևորվել է համատեղ աշխատանքը՝ այն որակելով արդյունավետ և պրոֆեսիոնալ:

Սուրեն Քրմոյանը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում կատարված բարեփոխումները, անդրադարձել Պաշտպանի զեկույցներում և տեղեկանքներում բարձրացված, Արդարադատության նախարարության կողմից նախանշված խնդիրներին և առաջարկել դրանց լուծման կարճաժամկետ և երկարաժամկետ մեխանիզմներ:

Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել քրեակատարողական հիմնարկներում առկա սննդի, բուժսպասարկման, զբաղվածության, կրթության հարցերին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների սոցիալական ապահովությանն ու վերջիններիս աշխատանքի պատշաճ կազմակերպման պայմաններին: Նույն համատեքստում, քննարկվել են դեղորայքի ընդունման և դրա կիրառման, հոգեբանական խնդիրներին վերաբերող հարցեր:

Նշենք, որ բացի նրանից, որ դատապարտյալները օրենքով սահմանված չափով տեսակապի (skype) համակարգից օգտվելու իրավունք ունեն, այժմ առավել մեծ ջանքերով Արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

 կողմից նախատեսվում են բարելավվել արտաքին աշխարհի հետ շփման պայմանները: Որպես օրինակ նշվել է, որ այսօր արդեն քրեակատարողական հիմնարկներում քաղաքային հեռախոսների կողքին նշված են բոլոր ցուցումները, թե ինչպես կարելի է կապ հաստատել Պաշտպանի թեժ գծի աշխատակիցների հետ:

Քննարկման ընթացքում երկու մարմինների ներկայացուցիչները կարևորել են քրեակատարողական հիմնարկներում գտնվող անչափահասների, երիտասարդների կրթությանը վերաբերող հարցերը: Ընդգծվել է նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2018 թվականի մարտի 21-ին ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրվել է միջնակարգ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ գործունեության լիցենզիա: ՊՈԱԿ-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից համապատասխան ֆինանսավորում ստանալուց հետո հանրակրթությունը կկազմակերպի սահմանված կարգով:

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձվել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում և տեղեկանքներում հստակ ներկայացված օրենսդրական առաջարկները: Օրինակ՝ քննարկվել և որոշվել է համատեղ ջանքերով լուծումներ առաջարկել ազատությունից զրկված անձին մեկուսի պահելու իրավական հիմքերի հստակեցման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քննարկված հարցերի առնչությամբ Արդարադատության նախարարությունը կմշակի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից քրեակատարողական համակարգում արձանագրված խնդիրների լուծման համալիր ծրագիր:

Որպես հանդիպման առանցքային արդյունք, կողմերը պայմանավորվել են 2019 թվականի ընթացքում Արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ջանքերով իրականացնել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց պատժի ընթացքում ռիսկերի և պահանջմունքների վերհանման, պատժի անհատական պլանավորման և դատապարտված անձանց վերասոցիալականացման և վերաինտեգրմանն ուղղված միջոցառումների շարք, որոնց նպատակն է քրեակատարողական համակարգում դատապարտյալների ուղղման և վերասոցիալականացման համակարգի կարողությունների ու դատապարտյալների վերասոցիալականացման նոր մշակույթի ձևավորումը:

Տպել
1235 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ