Պատրաստ էի ազատությունս մատաղ անել մեր երկրի ապագայի համար, չհասկացաք. Ազոյանի նամակը՝ բոլորին

27/12/2018 schedule09:45

Պատրաստ էի ազատությունս մատաղ անել մեր երկրի ապագայի համար, չհասկացաք, միգուցե մեղավորությունը նաև իմն է... պաշտում եմ ազատությունը, սերը և երաժշտությունը, այդտեղ եմ ապրում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանը՝ անդրադառնալով ՔՊ կուսակցության շարքերը համալրելու իր ցանկությանը, Ազգային ժողովն իր ներկայությամբ գունավորելու հայտարարությանն ու դրան ուղեկցած խիստ քննադատություններին: Ազոյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Բաց նամակ բոլորին…))) այս նամակը բոլորի համար է, որը բազմիցս գրել եմ գլխումս ու չեմ հրապարակել. այժմ հրապարակում եմ, որովհետև այլևս չեմ տեսնում հեղափոխությանը վնաս հասցնելու վտանգ, բայց մինչ այդ ներկայացնում եմ վերջին հարցազրույցս...............................

Դերասան Հովհաննես Ազոյանը դիմում էր գրել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: ՔՊ խոսնակը հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ Ազոյանը դիմում է գրել, որը դեռ չի հաստատվել:

 ՀԺ-ի հետ զրույցում Ազոյանն ասաց, որ իր մտադրությունները չեն փոխվել, սակայն ՔՊ-ից դեռ ոչ մի պատասխան չի ստացել: Դերասանը նշեց, որ որոշել է քաղաքականություն մտնել եւ շատ լուրջ նպատակներ ունի:
«Ուղիղ տասը տարի է՝ ինչ զբաղվում եմ հասարակական գործունեությամբ, որն արդեն փոխակերպվել է քաղաքականության: Այս ընթացքում ես անուղղակի զբաղվում էի նաեւ քաղաքականությամբ, այդ ռեսուրսն իմ մեջ կուտակվել է, որը պետք է ռեալիզացվի: Ես պետք է ռեալիզացնեմ իմ ներսում եղած ինֆորմացիան, գիտելիքը, ունակություններն ու քաղաքական տրամաբանությունը: Հեղափոխության ժամանակ իմ ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցի, որը շատ հարցերում ինձ պարտավորեցնում է այսօր»,-ասաց Հովհաննես Ազոյանը:

Վերջինիս խոսքով՝ ինքն էլ է այսօր ինչ-որ չափով պատասխանատվություն կրում հասարակության առաջ: «Հիմա ուզում եմ այդ պատասխանատվությունը կրել դե յուրե, ոչ թե՝ դե ֆակտո, բացի դրանից իմ ունակությունները եւ իմ տեսակը կարելի է օգտագործել Քաղաքացիական պայմանագրի ներսում որպես ընդդիմություն: Ես շատ լավ ընդդիմություն կլինեմ հենց ՔՊ-ի ներսում, որպեսզի կուսակցությունը չլճանա, չճահճանա»,- վստահեցրեց Ազոյանը:

Մեր հարցին, թե այդ ինչ մտքեր են, որոնք վերջինս ուզում է ռեալիզացնել եւ միայն քաղաքականություն մտնելո՞վ է դա հնարավոր, Հովհաննես Ազոյանն ասաց. «Ես շատ եմ ուզում շեշտը դնել մարդու իրավունքների, մարդու ազատության վրա՝ բոլոր առումներով»:

Վերջինս նշեց, որ սոցիալական տարբեր շերտերի, փոքրամասնությունների շահերն է ուզում պաշտպանել: Ազոյանը հայտնեց, որ նպատակ ունի անպայման լինել Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր. «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»:

Դերասանը նկատեց, որ չնայած քաղաքականություն մտնելն ու կոնկրետ պաշտոն զբաղեցնելն իր համար փոքր-ինչ անազատություն է, բայց նա պատրաստ է. «Դրանով իմ ազատությունը սահմանափակվում է, քանի որ ես ազատ տեսակ եմ, այնուամենայնիվ, պատրաստ եմ, պատրաստ եմ այն զոհաբերել»:

Հարգելի հայրենակիցներ, իմ այս հարցազրույցի մեջ, ինչի մասին, որ խոսել եմ, դեռ օրակարգային թեմաներ են մեր իշխանության համար...սակայն իմ այս հարցազրույցից հետո արժանացա քննադատության սոցցանցային չարիք համարվող ֆեյքերի և հասարակության հետամնաց ու տկարամիտ շերտի կողմից, ու նաև չստացա աջակցություն քաղաքացիական հասարակության արժեքը իմացողների և պայքարակիցներիս կողմից, չստացա անգամ իմ ընկերների հրապարակային աջակցությունը))...

Ինչ խոսք այս պատկերը ինձ համար հիասթափեցնող էր,որովհետև երկար տարիներ տառապել եմ ազգիս ցավով ու պայքարել եմ, որ մեր երկրում լինի խոսքի ազատություն՝ անձս դնելով վտանգի մեջ : Սակայն աչքիս առաջ եկավ իմ կյանքի վերջին 10 տարիները, որտեղ հիշեցի թէ ինչպես մեր հասարակությունը խաչեց Նիկոլ Փաշինյանին, ով ինքն իր ուժերով իջավ խաչից, շարունակեց սիրել իրեն խաչողներին և ազատագրեց նրանց ստրկությունից.... սա իսկապես բիբլեական ցիկլ է.....................

Ինձ քննադատողները արագորեն տարածեցին իմ մերկ լուսանկարը, որը տարիներ առաջ ուղարկել էի ընկերուհիներիցս մեկին իր իսկ խնդրանքով, քանի որ կնասեր եմ ու կնոջը չեմ կարողանում մերժել)))), նա էլ թեթևամտության պատճառով տարածել էր..... …………………ներում եմ….................................. ինձ քննադատողները ասացին, որ Հովհաննեսը ուզում է ազգային ժողովը գունավորել, ուրեմն ԼԳԲՏ է))))))

Ի դեպ, մեր հասարակության ոչ մի ԼԳԲՏ անդամ չհամարձակվեց ասել, այ մարդ, սպասեք էս Հովհաննես Ազոյանը ԼԳԲՏ չի, բայց ուզում է մեր շահերը պաշտպանել, եկեք աջակցենք նրան))) բայց դուխ չունեցան անել դա))) որովհետև գեյ չեն դարձել, դեռ @յոթ են........................... լավ վերադառնանք մեր ոչխարներին.... լսեք ա՛յ սև ու սպիտակ դատարկագլուխներ, անգամ ձեր « դուխով» գլխարկը չի կարող թաքցնել ձեր գլխի դատարկությունը.... ուշադի՛ր լսեք… բոլոր գույներն եմ սիրում, բայց կոնկրետ իմ գույնը ՍԵՎ գույնն է.... խորը սևը, խիզախ սևը, հասուն սևը, համեստ սևը , արժանապատիվ սևը, հավերժ սևը... այլ ոչ թէ ձեր սիրած խավարագույնը.... երբեք չեմ սիրել գրաֆիկով աշխատանք ու չեմ ձգտել պաշտոն ունենալ, որովհետև ունեցել եմ: Այդ պաշտոնի անունը Հովհաննես Ազոյան է, որը ոչ ընտրովի է, ոչ էլ նշանակովի ու միշտ ապրել եմ ազատ ու ստեղծագործ կյանքով և եթե անգամ չարաշահել եմ պաշտոնս ապա դա արել եմ թույլի կողքին լինելու համար……

Բայց պատրաստ էի ազատությունս մատաղ անել մեր երկրի ապագայի համար, չհասկացաք.... մի գուցէ մեղավորությունը նաև իմն է..... պաշտում եմ ազատությունը, սերը և երաժշտությունը...այդտեղ եմ ապրում…

Հ.Գ… պարոն վարչապետ շնորհակալ եմ Քեզ կամքիդ համար.... դեռևս շարունակում եմ լինել համակիրդ, կարիքս ունենալու դպքում նորից կարող ես զանգել ու ասել Հով ջան ողջույն Նիկոլն է, արի տեր կանգնենք մեր ժողովրդին)) … շնորհավորում եմ բոլորին Սուրբ Ծննդյան առթիվ»,-գրել է Ազոյանը:

Տպել
7831 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին