Տեղական ո՞ր տուրքերն են բարձրացել Երեւանում․ տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը

25/12/2018 schedule13:27

Երեւանի ավագանին այսօր հաստատեց Երեւան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին Երեւանի ավագանու որոշման նախագիծը:

Ըստ այս որոշման՝ փոփոխության են ենթարկվել Երեւանում ոչ հիմնական շենք-շինությունների համար նախատեսված շինթույլտվության տրամադրման համար տեղական տուրքի դրույքաչափերը: Մինչեւ 20 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների համար 2018 թվականի 15 հազար դրամ դրույքաչափի փոխարեն սահմավել է 21 հազար դրամ, իսկ 20 քմ-ից ավելի ընդհանուր շենք-շինությունների համար նախկին 25 հազար դրամի փոխարեն սահմանվել է 35 հազար դրամ: Փոփոխության է ենթարկվել նաեւ Երեւանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական եւ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տուրքերը՝ օրացուցային տարվա համար սահմանվել է 600 հազար դրամ՝ նախկին 350 հազար դրամի փոխարեն:

Փոփոխության են ենթարկվել նաեւ Երեւանի վարչական տարածքում առեւտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, խաղատների, բաղնիք-սաունաների՝ ժամը 24:00-ից աշխատելու համար տեղական տուրքերը: Առեւտրի օբյեկտների համար նախկին 87 500 դրամի փոխարեն սահմանվել է 120 հազար դրամ, հանրային սննդի եւ զվարճանքի օբյեկտների համար 175 000-ի փոխարեն սահմանվել է 250 000 դրամ, բաղնիքների համար՝ նախկին 875 000-ի փախարեն՝ 1 մլն 400 հազար դրամ, խաղատների համար՝ 1 մլն 750 հազար դրամի փոխարեն 3 մլն դրամ, շահումով խաղերի համար՝  875 հազարի դիմաց 1 մլն 500 հազար դրամ, վիճակախաղերի համար՝ 262 000-ի դիմաց 450 000 դրամ:

Երեւանում նաեւ տեղական տուրք է սահմանվել տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ 300 հազար դրամի չափով: Այս ամենի մասին զեկուցեց Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը։

Նախքան նախագծի քննարկումը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ նախագծով որոշ տուրքեր Երեւան քաղաքում բարձրանում են: «Բայց քանի որ մեր քաղաքականությունն է՝ աջակցել մանր ու միջին բիզնեսին, ուստի առաջարկում եմ հունվարի 15-ին արտահերթ նիստ ունենանք եւ սահմանենք բացառություններ մանր ու միջին բիզնեսի համար: Մինչեւ 58.3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող կազմակերպությունները կազատվեն այն բարձրացումներից, որոնք տեղի կուենան այս կետով: Այսինքն՝ իրենք կշարժվեն 2018-ի կետերով: Ճիշտ է, արտահերթ նիստը կանենք հունվարի 15-ին, բայց մեր ընդունած որոշումը կազդի հունվարի 1-ից: Այնպես որ, անհանգստանալու կարիք չկա»,- ասաց քաղաքապետը:

ԲՀԿ խմբակցության ղեկավարը հարց հնչեցրեց, թե ինչ սկզբունքով է 58 մլն հաստատվում, Հայկ Մարությանն ասաց, որ դա շրջանառության հարկի շեմն է՝ նշելով, որ դա է տրամաբանությունը։

«Լույս» խմբակցությունից Անի Սամսոնյանը հարցրեց՝ այս նախագծի մշակման ընթացքում հանդիպե՞լ են տնտեսվարող սուբյեկտներին, հարցրե՞լ են նրանց կարծիքը, քանի՞սն են կողմ կամ դեմ եղել նախագծին։ Ի պատասխան՝ Մարությայնն ասաց, որ սա հանրային քննարկման է դրված եղել, հանդիպումներ եղել են։

Հայկ Մարությանը քննադատություններին ի պատասխան ասաց, որ արդար չէ, երբ բենզալցակայանները կամ գազալցակայանները, որոնք միլիոններով շահույթ են ունենում, տարբերակված տուրքեր չվճարեն: Փոքր խանութների համար, ըստ նրա, իհարկե պետք է գործեն արտոնություններ:

«Ինձ ֆինանսիստները համոզել են, որ այս թվերը չեն ազդելու տնտեսվարողների վրա, մեծերի համար ընդհանրապես չի զգացվելու, դա իրենց համար շատ փոքր փոփոխություն է լինելու: Ինձ թվում է՝ իրենք հաճույքով են դա անելու՝ գիտակցելով, որ քաղաքին օգուտ են տալու: Ինչ վերաբերում է փոքր բիզնեսին՝ քանի որ ես ամբողջ կանքում սիրում եմ եւ duble, եւ triple check անել եւ ունենալ պահեստային բուֆերային զոնա, ես առաջարկեցի՝ եկեք փոքր բիզնեսի համար այս շեմը դնենք, որ 100 տոկոսով ոչ մի խնդիր չլինի»,- նշեց Հայկ Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով հանրային քննարկումների համար, անհատների դիտարկումների համար․ «Այդ քննարկումները բերում են ճիշտ որոշումների»,-նշեց Մարությանը:

Որոշումն ընդունվեց 51 կողմ, 7 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:

Տպել
2226 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց