ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև տեղի կունենա բողոքի ցույց, դեսպանին հանրագիր կներկայացվի

24/12/2018 schedule23:50

Դեկտեմբերի 25-ին, ժամը 12-ին ՀՀ մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, կուսակցությունների նախաձեռնությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև տեղի կունենա բողոքի ցույց՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմահենակետում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների և ռուս զինծառայողների՝ ՀՀ քաղաքացինեերի անվտանգությանը սպառանացող  վարքագծի:

Ցույցի ընթացքում ՌԴ դեսպանին կհանձնվի բողոքի Հանրագիր՝ պետիցիա: Կներկայացվի նաև ՀՀ իշխանություններին ուղղված ուղերձը:

Լրատվամիջոցներին ներկայացված հաղորդագրության մեջ նշվում է հանրագրի բովանդակությունը, որը ներկայացնում ենք ստորեւ.

ՀԱՆՐԱԳԻՐ

(Պետիցիա)

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Մենք՝ ներքոստորագրյալներս, արձանագրելով, որ՝  Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը դառնում են խոցելի Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայողների մերժելի վարքագծի և այնտեղ տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով՝

ՀՀ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան պրն Սերգեյ Կոպիրկինին մեր խոր վրդովմունքը և մտահոգություն ենք հայտնում ռազմահենակետում տիրող իրավիճակի առնչությամբ: Ռուսական ռազմահենակետն իր զինծառայողների անկառավարելի մեղսագործ վարքագծի պատճառով վերջին տարիներն ՀՀ անվտանգության երաշխավորը լինելու փոխարեն վերածվել է տեղի խաղաղ բնակչության կյանքի համար սպառնալի, ահաբեկիչ գործոնի:

1. 2015 թ. հունվարի 12-ին ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայող Վալերի Պերմյակովի դաժան բռնարարքի զոհ դարձան Գյումրի քաղաքում բնակվող Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներ: Հանցագործության սոսկալի բնույթը և հետաքննության ոլորանները պատճառ դարձան Հայաստանի քաղաքացիական հասարակության բուռն ընդվզման, որի արդյունքում միայն փորձ կատարվեց մասամբ թափանցիկ և բազմակողմ հետաքննություն անցկացնել՝ կանխելով 102-րդ ռազմահենակետի ղեկավարության փորձերը հանցագործությունը քողարկելու և անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանափակելու ուղղությամբ: Հայ հասարակությունը, մասնավորապես գյումրեցիները, այդպես էլ չստացան երաշխիքներ, որոնք կերաշխավորեին նման ահավոր միջադեպերի հետագա բացառումը:

2. ՌԴ ռազմահենակետի ղեկավարության հանցագործ անգործունեության, ինքնիրավչության հետևանքով չձեռնարկվեցին համապատասխան քայլեր զինծառայողների վարքականոնի մշակման և ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման նպատակով, որի հետևանքով շարունակվեցին Շիրակի մարզի խաղաղ բնակչության շրջանակում վախի և անհանգստության տրամադրությունների ուժգնացմանը նպաստող պարբերական գործողությունները, որի գագաթնակետը դարձավ սույն թվականի դեկտեմբերի 3-ին Գյումրու Սլաբոտկա կոչվող թաղամասում ռուս զինծառայողի կողմից քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի 57-ամյա կնոջ՝ ՀՀ քաղաքացու դաժան ծեծը: Իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում վայրագ ծեծի ենթարկվելով՝ ռուս զինծառայողը սպանեց  հայ կնոջը:

3. Մենք պահանջում ենք առավելագույն թափանցիկություն և հանրային վերահսկողություն սահմանել գործի հետաքննության ողջ ընթացքում, որպեսզի բացառվեն ռազմահենակետի ղեկավարության կողմից աչառու քայլերը: Անհրաժեշտ է սահմանել այնպիսի իրավապայմանագրային հարաբերություններ և ռազմահենակետի ներքին նոր կանոնակարգ, որոնք գործնականում կերաշխավորեն ՀՀ խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ ոչնչով չպատճառաբանված հանցագործ միջադեպերի իսպառ բացառումը: Մենք պահանջում ենք, որ դուք անձամբ տեղյակ պահեք ՌԴ բարձրագույն ղեկավարությանը առկա հանգամանքների մասին՝ ձեռնարկելու անհրաժեշտ, գործնական քայլեր իրավիճակը հիմնովին փոխելու ուղղությամբ:

4. Մենք պահանջում ենք, որ ռուս զինծառայողները հարգեն ՀՀ օրենսդրությունը և ենթարկվեն դրան Հայաստանի ողջ տարածքում:

5. Մենք պահանջում ենք հայկական կողմին հանձնել սպանություն իրականացրած ռուս զինծառայողին:

Ելնելով վերոշարադրյալից՝

մենք ընդգծում ենք, որ այդ պահանջները չկատարելու դեպքում մենք կարձանագրենք, որ ՌԴ ռազմահենակետի հետագա գոյությունը ՀՀ տարածքում ոչ միայն վտանգավոր և կասկածահարույց է դառնում, այլև մեր ազգային շահերին հակասող և անհեռանկար:

Մենք հետևողական ենք լինելու մեր պահանջներում:

ՈՒՂԵՐՁ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ մշտական հիմունքներով տեղակայված են ռուսական զորքեր: Դրանք Հայաստանում են ՀՀ բարձրագույն իշխանության և հասարակության լուռ համաձայնությամբ: Այս հանգամանքը ի հայտ է բերում ցավալի մի իրողություն. հայ հասարակական- քաղաքական միտքը դեռ չի թոթափել «հավերժ բարեկամի» քայքայիչ մտածելակերպը:

Մինչդեռ, «հավերժ բարեկամի»՝ Ռուսաստանի ռազմաքաղաքական  ձգտումները, ինչպես ցույց են տալիս փաստերը, հաճախ հակոտնյա են հայ ժողովրդի, Հայաստանի շահերին: Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի Դաշնությունը զինում է ՀՀ ռազմաքաղաքական հակառակորդ Ադրբեջանին և տարածաշրջանի այլ երկրների: Դա ի ցույց է դնում ռուսական միլիտարիզմի իրական նկրտումները՝ տարածաշրջանը վերածել անկայուն տիրույթի:

Նման քաղաքականության հետևանք է նաև ռուսական զինված ուժերի պահվածքը հյուրընկալ երկրի՝ Հայաստանի տարածքում: Նրանք պարբերաբար ի ցույց են դնում իրենց ցինիկ, արհամարհական վերաբերմունքը Հայաստանի պետության և ՀՀ քաղաքացիների հանդեպ: Փաստերը բազմաթիվ են և հանրությանը հայտնի:   Չնայած այդ ամոթալի իրողությանը՝  պաշտոնական Երևանը կրկնում է Մոսկվայի՝«մի քաղաքականացրեք» թեզը:

Պետք է արձանագրել, որ «հավերժ բարեկամի» քաղաքական կարծարատիպը որդեգրել են Հայաստանի թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները: Ռուսաստանի հետ արժանապատիվ միջպետական հարաբերություններ հաստատելու խնդիրը երբեք չի եղել Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգում. վասալային կախվածությունն ընդունվել է որպես անվիճարկելի իրողություն: Միջազգային ատյաններում Հայաստանը քվեարկում է՝ իր շահերը ստորադասելով Մոսկվային: ՌԴ-ի հետ ՀՀ-ն կնքում է պայմանագրեր, ուր ՌԴ շահերը դարձյալ գերակա են: Այս ամենի հետևանքով միջազգային հարաբեություններում Հայաստանի Հանրապետության դիրքերը դառնում են խոցելի, իսկ Երևանի նկատմամբ վերաբեմունքը՝ արհամարհական:

Մենք համոզված ենք, որ Նոր Հայաստանի իշխանությունները քաղաքական նոր խնդիրներ պետք է առաջադրեն՝ Ռուսաստանի հետ նոր՝ իրավահավասար, իրական գործընկերային, արժանապատիվ հարաբերություններ հաստատելով՝ վերանայելով ներկա անարժանապատիվ հարաբերությունները: Մասնավորապես, որպես առաջին քաղաքական քայլ, պետք է պետական իշխանությունների մակարդակով կարգուկանոն սահմանել Հայաստանում ռուսական զինուժի և զինտենիկայի յուրաքանչյուր տեղաշարժի  նկատմամբ՝ դրա թույլտվության բացառիկ իրավունքը վերապահելով Հայաստանին: Այդ նպատակով՝

  • անհրաժեշտ է ընդունել Հայաստանի տարածքում օտարերկրյա զինված միավորումների տեղաշարժի մասին նոր օրենսդրական ակտեր,
  • պետք է ռուսական կողմի հետ սկսել բանակցություններ՝ Հայաստանում տեղակայված ռուսական միավորումների պատասխանատվության և պարտավորությունների սահմանման վերաբերյալ:

Մենք, ներքոստորագրյալ ՀՀ քաղաքացիներս,

կոչ ենք անում Հայաստանի քաղաքական հանրությանը, հասարակության լայն խավերին, իշխանություններին հետամուտ լինել այդ մարտահրավերների հաղթահարմանը և քաղաքական օրակարգի առաջնային հարց դարձնել Ռուսաստանի հետ Հայաստանի համար արժանապատիվ և իրավահավասար հարաբերություններ ձևավորելու խնդիրը:

Համոզված ենք, որ Հայաստանի առաջընթացը, միջազգային վարկանիշը, հարևանների հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատումը մեծապես կախված է այդ խնդրի լուծումից:

Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը բարձրագույն արժեք են, և դրանց թուլացման ցանկացած փորձ պետք է արժանի պատասխան ստանա:

24.12.2018թ.

Տպել
3523 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ