Երևան
12 °C
Արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված եւ մահաբեր տեսակը չէ։ Առաջին տեղում, իհարկե, մնում է կրծքագեղձի քաղցկեղը, սակայն քաղցկեղի այլ տեսակների համեմատ արգանդի պարանոցի քաղցկեղը, եթե կարելի է այդպես ասել, մի «առավելություն» ունի` արդեն հաստատապես հայտնի է, որ այն հարուցվում է վիրուսով, ավելի ստույգ, մարդու պապիլոմավիրուսով (ՄՊՎ), հետեւաբար այդ վիրուսի հանդեպ հաղթանակը կարող է հանգեցնել այդ տեսակի քաղցկեղի ամբողջովին հաղթահարմանը։
Անցյալ տարի Հայաստանում շատ աղմուկ հանած գարդասիլ պատվաստանյութը՝ հենց ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն է։ Այն առավել արդյունավետ է, մինչեւ վիրուսի հետ հանդիպելը: Ելնելով դրանից՝ Հայաստանում որոշում ընդունվեց պատվաստել 13-ամյա աղջիկներին։ Երեւի ավելորդ է հիշեցնելը, թե ինչ սկվեց երկրում ՄՊՎ-ի դեմ պատվաստման մեկնարկը տրվելուց հետո։ Գարդասիլը եւ դրա ստեղծողները մեղադրվեցին բոլոր «մահացու» մեղքերի մեջ, պահարաններից հանելով պատվաստումների դեմ բոլոր հայտնի «կմախքները»՝ աուտիզմից մինչեւ անպտղություն։ Գարդասիլին համբավ չհավելեցին նաեւ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանի սկանդալային հայտարարությունները, որը, շփոթելով տղաների եւ աղջիկների տվյալները, հայտարարել էր, որ Հայաստանում 15-ամյա աղջիկների 25 տոկոսը արդեն ապրում է սեռական կյանքով։ Այդ հայտարարությունից հետո գարդասիլը սկսեց զուգորդվել ոչ միայն անպտղության, այլեւ անառակության հետ։
Արդյոք գարդասիլի դեմ արշավը, «լավագույն մղումներից» դրդված, ծավալեցին մարդիկ, որոնք անկեղծորեն հավատացել էին ինտերնետում կարդացած բոլոր սարսափներին, թե մարդիկ, որոնք լավ էլ հասկանում էին, թե ինչ եւ ինչու էին անում, դեռ պարզ չէ։ Բայց բացասական տեղեկատվական հոսքերը այնքան վախեցրին հայ մայրերին, որ պատվաստման ենթակա 16000 աղջիկներից պատվաստվեցին մոտ 1600-ը։
Այժմ վարչապետ, իսկ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նույնիսկ լսումներ կազմակերպեց խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովում, եւ քննարկման արդյունքների հիման վրա հայտարարեց, որ չլսեց այնպիսի մի բան, ինչը կարող էր անհանգստություն առաջացնել գարդասիլի կապակցությամբ։ Ավելի ուշ, երբ նա արդեն վարչապետ էր, Փաշինյանը երկրի բնակչությանը պատվաստվելու կոչ արեց, իսկ նրա կին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ անպայման կպատվաստի իր դուստրերին ՄՊՎ-ի դեմ։
Արդյոք հայ ծնողների վրա կազդի առաջին դեմքերի կոչը, նկատի ունենալով նրանց հանդեպ մեծ վստահությունը, ժամանակը ցույց կտա։ Իսկ մինչ այդ Հայաստանում գարդասիլով պատվաստման ծրագիրը բնակչության կողմից միանշանակ չընդունվեց, այնժամ երբ այն հաջողությամբ իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում, եւ 11 տարի առաջ մեկնարկած զանգվածային իմունիզացիայի ծրագրերը լավ արդյունքներ են ցուցանշում։ Ներկայումս արդեն պատվաստանյութերի ավելի քան 270 000 մլն դեղաչափ է ներարկված, ընդ որում նշվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութերի (գարդասիլ եւ ցերվարիքս) ինչպես լավ տանելիությունը, այնպես էլ բարձր անվտանգությունը։
Արդյունքում այդ երկրներում ՄՊՎ-ով վարակվածությունը նվազել է ավելի քան 90 տոկոսով, իսկ արգանդի պարանոցի նախաքաղցկեղային ախտահարումների հաճախականությունը կրճատվել է 40 տոկոսով։ Ավստրալիան, որն առաջիններից մեկը ներմուծեց ՄՊՎ-ի դեմ զանգվածային իմունիզացիան, նոր հավակնոտ նպատակներ է ազդարարում՝ դառնալ աշխարհում առաջին երկիրը, որտեղ արգանդի պարանոցի քաղցկեղը կհաղթահարվի մոտակա տարիների ընթացքում։
Ինչ վերաբերում է Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի տարածվածությանը եւ թե պատվաստումից հրաժարվելով մենք քանի կնոջ ենք զրկում այդ քաղցկեղով չհիվանդանալու հնարավորությունից, ապա նայենք թվերին։ Ըստ Առողջապահության Ազգային Ինստիտուտի տվյալների, 2017 թվականին Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղ է ախտորոշվել 262 կնոջ մոտ, 75-ը մահացել են։ Համեմատության համար, կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել 1118 կնոջ մոտ, իսկ մահացել են 416-ը։ 2017 թվականին քաղցկեղով ընդհանուր առմամբ հիվանդացել է 4169 կին։
Եթե հետեւենք արգանդի պարանոցի եւ կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության եւ մահացության դինամիկային 2013-ից սկսած, ապա թվերն ըստ տարիների մոտավորապես նույնն են, թեթեւ տատանումներով։ Այսպես, 2013-ին գրանցվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 299 եւ կրծքագեղձի քաղցկեղի 1086 նոր դեպք, իսկ մահացությունը կազմել է համապատասխանաբար 62 եւ 468։
Հայտնի է, որ այսօր քաղցկեղը լուրջ սոցիալական խնդիր է, որը շարքից հանում է աշխատունակ բնակչության բավական զգալի տոկոսը եւ բուժման համար բավական մեծ ծախսեր է պահանջում, ինչը ծանր բեռ է դառնում եւ հիվանդների, եւ պետությունների առողջապահական համակարգերի համար։ Հայաստանում ընդհանուր առմամբ 2017 թվականին քաղցկեղով հիվանդացել է 8389 մարդ, իսկ մահացել է 5550 մարդ։
Համաշխարհային առողջապահական համակարգը գտնվում է այդ մահաբեր հիվանդության կանխարգելման եւ բուժման մեթոդների մշտական որոնումների մեջ։ Արգանդի պարանոցի եւ կրծքագեղձի քաղցկեղը այն տեսակներից են, որոնց համար մշակված են բավական հաջող սքրինինգային միջոցառումներ, եւ այդ տեսակի քաղցկեղների վիճակագրությունը զարգացած երկներում վերջին ժամանակներս դրական դինամիկա է ցուցանշում։
Բայց կրկին հիշեցնենք, որ արգանդի պարանոցի քաղցկեղը մի «առավելություն» ունի՝ այն հարուցվում է վիրուսով, հետեւաբար այն կարելի է կանխել պատվաստման միջոցով։ Ի դեպ, ՄՊՎ-ն ոչ միայն արգանդի պարանոցի քաղցկեղ է հարուցում։ Բերանի խոռոչի եւ հետանցքի քաղցկեղի 80 տոկոսը եւս կապված են ՄՊՎ-ի հետ, ինչպես նաեւ այդ վիրուսով է պայմանավորված առնանդամի քաղցկեղի ամեն երկրորդ դեպքը։
Իհարկե, եթե նայենք ընդհանուր թվերին, ապա ծանր հիվանդությունից 8000 հոգուց ընդամենը 300-ին փրկելը առանձնապես մեծ սխրագործություն չէ։ Թեեւ համաշխարհային մասշտաբով դա տարեկան 500 000 նոր դեպք է եւ 300 000 մահ։ Սակայն այդ հիվանդության սոցիալական նշանակալիությունը բացատրվում է ոչ այնքան հիվանդացածների մեծ քանակով, որքան այն բանով, որ հիվանդացածների 55-60 տոկոսը աշխատունակ տարիքի կանայք են։
Եթե վերացարկվենք թվերից, ապա յուրաքանչյուր մարդու կյանքն արժեքավոր է, իսկ ազատումը այդպիսի ծանր հիվանդությունից, ինչպիսին քաղցկեղն է, պատվաստման նման հեշտ միջոցով (առանց թանկարժեք դեղերի եւ ծանր բուժման)՝ իսկապես թռիչք է բժշկության մեջ։ Եվ պատահական չէ, որ արգանդի պարանոցի քացկեղի եւ ՄՊՎ-ի միջեւ կապը բացահայտած Հարալդ ցուր Հաուզենը 2008 թվականին արժանացավ Նոբելյան մրցանակի։ Եթե քաղցկեղի մյուս տեսակների համար դեռեւս չեն գտնվել կանխարգելման նույնքան արդյունավետ ու հեշտ մեթոդներ, դա ամենեւին էլ չի նշանակում, որ մարդկությունը պիտի հրաժարվի ՄՊՎ-ասոցացված քաղցկեղի էլիմինացիայից, քանի որ այն ամենատարածվածն ու մահաբերը չէ։ Հնարավոր է դա առաջին քայլն է, եւ հետագայում մարդկությունը լուծում կգտնի քաղցկեղի մյուս տեսակների համար։ Չէ որ մինչեւ Հարալդ Ցուր Հաուզենի հայտնագործությունը ոչ մեկը չէր էլ ենթադրում, որ ուռուցքային հիվանդությունը կարող է վիրուսային էթիոլոգիա ունենալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրսեն Թորոսյանն այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացել պայմաներին
Ռոմանոս Պետրոսյանն այցելել է ՀԷՑ-ի՝ Արմավիրի և Արագածոտնի մարզերը սպասարկող «Մուսալեռ» մասնաճյուղ. տեսանյութ
Կոստանյանը Բոսացկիին է ներկայացրել վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո տարածաշրջանային իրավիճակը
Բանախոսություններով հանդես կգան Նիկոլ Փաշինյանը և Չեխիայում հայտնի «Մառլենկա»-ի հիմնադիրը. «Իմ քայլը»
Նեապոլի մոտակայքում գտնվող Կամպի Ֆլեգրեյում երկրաշարժ է տեղի ունեցել
Հիմնանորոգվել և լուսավորվել է Սյունիքի Շինուհայր բնակավայրի կենտրոնական ճանապարհը. տեսանյութ
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանում ԱԲ խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծին առնչվող հարցերը
Հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների նախորդ շաբաթվա ծառայության արդյունքները. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ավալանժ» ջերմատնային համալիր
«Ում տակ կպառկի» Կտրիճ Ներսիսյանը ընտրություններին. Սերժին ու Քոչին մնում է Երևանում տկլոր քայլեն. տեսանյութ
Գազայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող «Գլոբալ Սումուդ» նավատորմը վերադարձել է Բարսելոնայի նավահանգիստ
«Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի նպատակը ՀՀ-ին աջակցելն է
Իրականացվել է 40 թռիչք, տարհանվել են տուժածներն ու դիերը. Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն աճել է
Բավական է պղծեք զոհերի հուշահամալիրը, միտինգ անելու այլ տեղ գտեք. Չախոյան
Դաշնակցությունը հրաժարվեց Արցախից. Ծիծեռնակաբերդում երեքմանեթանոց լաց են կապել. Արեգ Քոչինյան. տեսանյութ
Վերջապես լուծվեց ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտում ՀՀ-ի՝ «կողմ» չհամարվելու խնդիրը. ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարված է
Գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա. ՀՀ-ն ՇՀԿ անդամակցության հարցում տեսնում է կառուցողական մոտեցում. ԱԳՆ
Պետք է պատրաստ լինել խաղաղության մեծ գաղափարի իրականացմանը. նախագահը մասնակցել է Սասունիկի դպրոցի բացմանը
Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից ապօրինի ջրառ է իրականացվել. խողովակաշարն ապամոնտաժվել է
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած Հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն. վարչապետ
Դպրոցական դասերի վաղ սկիզբ․ ռացիոնալ որոշում՝ ի շահ ուսումնական գործընթացի և լոգիստիկայի
Պուտին-Փեզեշքիան երկկողմ հանդիպում է տեղի ունեցել. տեսանյութ
Հանրային անվտանգությունը սկսվում է կրթված քաղաքացուց. ՆԳ նախարարը շնորհավորել է Տերյանի դպրոցի աշակերտներին
Պատմական զարգացում է. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Մինսկի գործընթացը և կից կառույցները փակելու որոշումը
Ադրբեջանի նախագահի բառապաշարը մեր կողմից չի ընկալվում Վաշինգտոնում համաձայնեցված տրամաբանության մեջ. վարչապետ
Մասնակցեցի ՉԺՀ առաջին տիկին Պենգ Լիյուանի ընդունելությանը. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Տարոն Մարգարյանը Երևանում դպրոցների հողատարածքներ է օտարել․ 16 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Հայտնի է Վայոց ձորի Ուղեձոր սարատեղիում բռնկված հրդեհի պատճառը. հարուցվել է վարչական վարույթ
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը. հայտնի է՝ ինչու Նորբերտո Բալեկյանը չի միանա
Այսօր եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ավելի ցայտուն տեսանելի է անսեր ու աններող ոգին. Տեր Արամ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 5-8 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 1-ին
Մինչ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է․ ՆԳՆ
Շատ կարդանք և շատ կրթվենք, որ կարողանանք «Ճանաչե’լ իմաստությունը և խրատը, հասկանալ հանճարների խոսքը». Հակոբյան
ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները
Հայաստանին կտրամադրվի 45,3 մլն եվրոյի վարկ առողջապահության որակի լավարկմանն ուղղված ծրագրի համար. նախագիծ
Հայաստանի հանրային ռադիոյի նախկին տնօրենը մեղադրվում է կեղծ դատավարական փաստաթղթեր կազմելու համար
Սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի ու նոր հնարավորությունների սկիզբ
Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի ՇՀԿ-ին միանալու հայտը
Անկախ չափից, ուժից և հարստությունից՝ բոլոր երկրները պետք է հավասար մասնակցեն համաշխարհային կառավարմանը. Ծինփին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT