Սարգիս Ստեփանյանի ղեկավարած ՀԿ-ին ավագանին տարածք նվիրաբերեց. այնտեղ կհիմնվի մարզասրահ

Երեւանի քաղաքապետարանում այսօր հրավիրված է ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում որոշվեց Անդրանիկի 40/3 հասցեում գտնվող գրեթե 290 քմ մակերեսով շինությունը եւ դրա զբաղեցրած գրեթե 340 քմ մակերեսով հողամասը նվիրաբերել «Հայաստանի Հանրապետության սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը:

Այս կազմակերպությունը ղեկավարում է հանրության լայն շրջանակներին հայտնի Սարգիս Ստեփանյանը: Նա նախկին զինվորական է, ծառայել է Պաշտպանության նախարարության համակարգում եւ այդ ծառայության ընթացքում կորցրել երկու ոտքը եւ մեկ ձեռքը, բայց չնայած դրան՝ վարում է հասարակական ակտիվ գործունեություն:

Կազմակերպությանը նվիրաբերվող տարածքը նախկին կաթսայատուն է, որը ժամանակին սպասարկել է հարակից շենքերը, բայց չի գործում արդեն երեք տասնամյակ: Շինությունը նախատեսվում է վերածել մարզասրահի՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար: Զինհաշմանդամություն ունեցող անձանց համար մարզասրահի բոլոր ծառայություններից օգտվելը պետք է լինի անվճար:

Ընդունված որոշման համաձայն, շինարարությունը պետք է սկսվի նվիրաբերումից հետո մեկ տարվա ընթացքում, եւ աշխատանքներն ավարտին հասցվեն երկու տարում: Կազմակերպությունը խոստանում է իր եւ դոնոր կազմակերպությունների միջոցով ապահովել առնվազն 80 մլն դրամի ներդրում:

Նիստի օրակարգում ընդգրկված այս հարցը բազմաթիվ մտահոգություններ առաջացրեց ավագանու անդամների շրջանում: Մասնավորապես՝ նրանք առաջ էին քաշում հարցեր այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է ընդամենը վերջերս, որ ներդրվելիք գումարը անհայտ ծագման է եւ այլն:

Այդուհանդերձ, ավագանու մեծամասնությունը մարզասրահի համար տարածք տրամադրելու մեջ լուրջ խնդիրներ չտեսավ եւ որոշումն ընդունվեց 33 կողմ, 7 դեմ եւ 9 ձեռնպահ ձայներով:

Տպել
2342 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)