Նոր Հայաստանում պետության հաշվին 4 բիզնես տոմս է ձեռքբերվել, հնում՝ 66. ովքեր են ցոփ ու շվայտ ճանապարհորդել

2018 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին կառավարության ամենաշատ գործուղման մեկնած անդամներն են՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշյանը, ՀՀ վիճակագրության խորհրդի անդամ Անահիտ Սաֆյանը, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Արսեն Սարոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկանում է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի «ՀՀ պետական գործուղումների 2017-18 թվականների մոնիտորինգի արդյունքները» զեկույցից:

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը ՀԺ-ի հետ զրույցում, շարունակելով թվարկել գործուղման մեկնած պաշտոնյաների տասնյակը, նշեց, որ նրանց թվում են նաեւ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նշյալ անձանցից ամենաշատը «ճանապարհորդել» է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ 24 օր, նրան հաջորդում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ 22 օր:

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ուսումնասիրել են նաեւ 2017 թվականի մայիսի 7-ից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում եղած գործուղումները: Նշյալ ժամանակաշրջանում ամենաշատը գործուղումների մեկնել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ 68 օր: Նախկին կառավարության երկրորդ ամենաշատ «ճանապարհորդածը» նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսա, էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանն է: Նա գործուղման մեջ է եղել 44 օր։ 

Նախկին իշխանության ներկայացուցիչների մեջ ամենաշատ գործուղման մեկնածներից է նաեւ տրանսպորտի ու կապի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ 39 օր, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ 37 օր եւ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը՝ 36 օր։

Այսպիսով՝ 2017 թվականի մայիսի 7-ից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում նախկին պաշտոնյաներն ունեցել են 363 գործուղում, իսկ ներկա իշխանությունները 2018 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին ունեցել են 130 գործուղում: «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի զեկույցից տեղեկանում ենք, որ այս երկու տարիների շրջագայությունների համար պետական միջոցներից հատկացվել է 7 միլիարդ 6 միլիոն դրամ:  

«Հիմնական տարբերությունը, եթե քանակի հետ կապված նայենք, ապա մինչ հեղափոխությունը ձեռք բերված 4588 ավիատոմսերից 1,4 տոկոսը կամ 66 հատը եղել են բիզնես կարգի: Հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսից մինչեւ հոկտեմբեր ձեռքբերված ամբողջ ավիատոմսերի 0,2 տոկոսը կամ 4 հատն են եղել բիզնես կարգի՝ 1734-ից»,- ասաց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը:

Նրա փոխանցմամբ՝ իշխանափոխությունից հետո գործուղման հիմնական ուղղությունները եղել են Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն, Ղազախստանը, Բելգիայի թագավորությունը, Բելառուսի Հանրապետությունը: «Նախքան հեղափոխությունը առաջին հնգյակում հայտնված գերատեսչություններն ամբողջ գործուղումների 44 տոկոսն են կազմել, իսկ հեղափոխությունից հետո առաջին հնգյակի գործուղումները կազմել են 40 տոկոս»:

Այնուհանդերձ, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը նշում է, որ ինչպես հին, այնպես էլ նոր Հայաստանում որոշակի ավիատոմսեր ձեռք են բերվել տարօրինակ գներով, որոնք շուկայականից խիստ տարբերվում են: «Օրինակ, 2017 թվականին նախագահի աշխատակազմը գնել էր էկոնոմ կարգի ավիատոմս մեկ անձի համար՝ Երեւան-Թեհրան-Երեւան չվերթի համար, որի արժեքը կազմել էր 970 հազար դրամ, բայց այդ շրջանում նույն չվերթի գները եղել են 250 հազար դրամ: Նույն կառույցի կողմից ձեռք են բերվել նաեւ Երեւան-Մոսկվա չվերթի տոմսեր 540 հազար դրամով, մինչդեռ Երեւան-Մոսկվա ինքնաթիռի տոմսերի արժեքը շատ մատչելի է անգամ բիզնես կարգի համար, բայց սա եղել է էկոնոմ կարգի: Որոշակի ռիսկային գործարքներ նաեւ պաշտպանության նախարարության կողմից ենք հայտնաբերել: 2017 թվականի հունիսին ձեռք են բերվել 2 մլն 480 հազար դրամի էկոնոմ կարգի ավիատոմսեր Երեւան-Մոսկվա-Ալմաթի չվերթի համար, որը կրկին թանկ է»:

Անդրադառնալով նոր Հայաստանում պետական կառույցների կողմից ձեռք բերված բիզնես դասի տոմսերին՝ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանն ասաց, որ դրանցից մեկը ձեռք են բերել նախագահի աշխատակազմից: «Այստեղ մենք կասկածներ ունենք, որովհետեւ Երեւան-Մոսկվա-Երեւան ավիատոմսի արժեքը եղել է 919 հազար դրամ: Այդ ժամանակահատվածում այս կարգի տոմսերն արժեցել են 500 հազար դրամ՝ միջինում»:

Մյուս երեք բիզնես դասի ավիատոմսերից մեկը ձեռք է բերել արդարադատության նախարարությունը, իսկ մյուս երկուսը՝ Մխիթար Հերացու անվան բժշկական հիվանդանոցի հիմնադրամը:

Տպել
16855 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան