Երեկ հայաստանյան տեղեկատվական դաշտում հրաշալի կազմակերպված տեղեկատվական ռումբ պայթեց

Ֆեյսբուքյան օգտատեր Հրանտ Խաչատրյանը անդրադարձել է երեկ ռուսաստանյան, հայաստանյան եւ անգամ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցին, որտեղ նշվում էր, որ Երեւանն ու Մոսկվան կնքելու են համաձայնագիր, որը կբացառի օտարերկրյա զինվորականների ներկայությունը Հայաստանում: Դրանից հետո հարցազրույցի ամբողջական տարբերակը տեղադրվեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում եւ այդտեղ արդեն հստակություն էր մտցվել Հայաստանին վերաբերող նրա արված հայտարարության մեջ:

Խաչատրյանը մասնավորապես գրել է.

«Երեկ հայաստանյան տեղեկատվական դաշտում հրաշալի կազմակերպված ու բավական բարդ բռնվող տեղեկատվական ռումբ պայթեց:

Ռուսական Комсомольская Правда թերթը ժամուկեսանոց հարցազրույց էր հրապարակել ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ: Հարցազրույցում շոշափվում են ամենատարբեր հարցեր, ու մի պահ հասնում են սանկցիաներին: Լրագրողը բողոքում է, որ ամերիկացիները շատ ավելի կոշտ են աշխատում տարածաշրջանում, իսկ ռուսները շատ մեղմ են, մինչդեռ պետք է ավելի ակտիվ անել և այլն: Ու էս կոնտեքստում անդրադարձ է արվում Հայաստանին․

Խոսքը Հայաստանում գործող լաբորատորիաների մասին է, որտեղ, ինչքան հասկանում եմ, զբաղվում են հիվանդությունների համաճարակների հայտնաբերմամբ ու կանխարգելմամբ: Վերջին տարիներին էս ռեգիոնում նման լաբորատորիաներում ահագին ներդրումներ են արվել ԱՄՆ-ից, ինչը առիթ էր դարձել, որ շատերը կասկածեն, թե էդտեղ գաղտնի կենսաբանական զենքեր են սարքում և այլն: Հայաստանում պարբերաբար էդ հարցը բացվում էր: Շատ ավելի մեծ էր շուխուրը Վրաստանում: Էնտեղ նույնիսկ մի նախկին նախարար էր կասկածներ տարածում: Էս պատմությունները էդպես էլ իմ համար լրիվ պարզ չդարձան, բայց փաստ է, որ ռուսները ստիպում են մեխանիզմներ ներդնել, որով կբացառեն ամերիկացիների ազդեցությունը էդ լաբերի վրա:

Լրագրողի հարցը հենց սրանց մասին էր, ու Լավրովը նորմալ պատասխանել էր: Բայց էդ պատասխանող նախադասությունը մի հատ նուրբ պրոբլեմ ուներ, ինչը առիթ ստեղծեց մեծ պրոպագանդիստական շուխուր ստեղծելու: там դերանունը “... будет гарантировать неприсутствие там иностранных военных ...” հղվում էր լաբորատորիաներին, բայց лаборатории բառը էդ նախադասության մեջ չէր, այլ լրագրողի տված հարցի մեջ էր: Քանի որ սա բանավոր զրույցի սղագրություն է, խմբագիր չկա, որ էս տեսակ նյուանսները շտկի:

Սա թույլ տվեց մի շարք լրատվամիջոցների (չգիտեմ՝ ով ումից արտագրած) սուպեր-սենսացիոն նյութ ստանալ: Իմ մեջի կոնսպիրոլոգը չի հավատում, որ սա կարող էր պատահական լինել, բայց էդ մի կողմ: Տեսեք ՌԻԱ-Նովոստիի նյութը

Սա ամբողջ նյութն է: Մարդիկ բառ-առ-բառ մեջբերել են Լավրովի պատասխանը, բայց քանի որ լրագրողի հարցը չկա, ստացվում է, որ там դերանունը հղվում է Հայաստանին ընդհանրապես, ոչ թե լաբորատորիաներին: Լրիվ նույն բանը արել էին ադրբեջանցիները, էլ ավելի հուզիչ վերնագրով․

Էս ձևակերպումը շատ հուզիչ հարցեր է առաջացնում, օրինակ՝ բա ո՞նց են Ռուսաստանցի զինվորականները մնում Հայաստանի տարածքում, եթե ոչ մեկ չի կարող մնա: Սրա շուրջ արձագանքները շատ շատ եղան, բոլորին հաստատ չեմ հետևել, բայց աչքս ծակեց Սասնա Ծռեր կուսակցության հայտարարությունը

Կուսակցությունը տեղյակ է, որ խոսքը կենսաբանական լաբերի մասին է, բայց Լավրովի վերը նշված միտքը թարգմանելուց там դերանունը թարգմանել են «այդ երկրում» (ո՞վ էր հարցնում, թե ինչի Ծռերին չեմ սիրում): Սա բոլորովին այլ կոնտեքստ է մտցնում, ու թույլ է տալիս մեծ շահարկումներ անել:

Համակարգչային լեզվաբանության մեջ էս խնդիրը կոչվում է pronoun resolution (ինչպե՞ս թարգմանել, «դերանվան վերծանո՞ւմ»): Շատ հաճախ, նախադասության քերականական կառուցվածքից միարժեք հետևում է, թե որ դերանունը որ գոյականին է վերաբերում: Էս դեպքերում համակարգչային վերլուծիչները կարողանում են մեծ ճշտությամբ հասկանալ, թե որ դերանունը որ բառի հետ է պետք կապել: Բայց կան դեպքեր, որ քերականական կառուցվածքից դա միարժեք չի հետևում: Ու սրանք համակարգչային ալգորիթմների համար սարսափելի բարդ դեպքեր են: Նույնիսկ հատուկ մրցույթ կա՝ Winograd Schema Challenge, որտեղ էս տիպի մի քանի հարյուր նախադասություններ են հավաքել ու առաջարկում են գրել ծրագրեր, որ էդ դեպքերում էլ գլուխ կհանի: Մի օրինակ․

The man couldn't lift his son because he was so [weak/heavy]. Who was [weak/heavy]?

“He” դերանունը քերականորեն կարող է վերաբերել թե՛ “the man”-ին, թե՛ “his son”-ին: Իմաստային տեսակետից բոլորիս համար պարզ է, որ որդին պիտի թեթև լինի, հետևաբար եթե նախադասության մեջ գրած լիներ weak, ուրեմն he-ն “the man”-ն է, իսկ եթե heavy, ապա՝ հակառակը: Էս տեսակ հարցերին մեծ ճշտությամբ ավտոմատ պատասխանող ալգորիթմ առայժմ չկա:

Լավրովի օրինակը է՛լ ավելի բարդ է: Եթե նախորդ նախադասությունը չկա, ապա там դերանունը միարժեքորեն վերաբերում է երկրին, այսինքն համակարգչային ծրագիրը մեծ վստահությամբ կկապեր Հայաստանի հետ: Իսկ թե ինչպես որոշել, դերանուն վերծանելուց նախորդ նախադասությանը նայել պե՞տք է , թե չէ․․․ էս ուղղությամբ հետազոտություններ չեմ տեսել: Սա նաև ցույց է տալիս, թե ինչ աստիճանի անհույս խնդիր է ալգորիթմական միջոցներով fake news բռնելը:

Ամեն դեպքում, պետք է զգոն լինել: Նույնիսկ խոշորագույն լրատվամիջոցները մեծ հաճույքով մոլորեցնող նյութեր են սարքում ու կատալիզացնում պանիկա ու քաոս ստեղծող տրամադրությունները: Մեր ԱԳՆ-ն քիչ թե շատ պարզաբանեց վիճակը, բայց աղմուկն ու տրամադրություններն արդեն իրենց գործը արել են՝ «նստվածքը» թողել են»:

Խաչատրյանի գրառումն իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը գրել է.

«Քանի՞ հայկական լրատվամիջոց կա, որ այսօրվա ընթացքում փորձեց պարզություն մտցնել այս հարցում, քանի՞ հայկական լրատվամիջոց կա, որ այսօր իրեն նեղություն տվեց բացել Ռուսաստանի ԱԳՆ կայքը և կարդալ նախարարի հարցազրույցի խմբագրված սղագրությունը, թե՞ լրատվամիջոցի գործը միայն էքսկլյուզիվ մեկնաբանություն ուզելն ու քլիքաբեր վերնագիր դնելն է»:

Տպել
5163 դիտում

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը