ՀՊՏՀ Կառավարման ամբիոնի վարիչի նշանակումը խաթարել է աշխատանքը, մթնոլորտը, բազմաթիվ են խախտումները. բաց նամակ

18/12/2018 schedule20:23

ՀՊՏՀ կառավարման ամբիոնի աշխատակիցները բաց նամակով դիմում են ՀՀ ԿԳ նախարարին ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել ամբիոնի վարիչի աշխատելաոճին. Բաց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանին 

Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի պարոն նախարար, 

ՀՊՏՀ Կառավարման ամբիոնը ավելի քան 27 տարվա պատմություն ունի: Այս տարիների ընթացքում ամբիոնը մշտապես աչքի է ընկել իր բարի համբավով, պրոֆեսորադասախոսական կազմի բարձր մասնագիտական պատրաստվածությամբ, ներքին բարոյահոգեբանական առողջ միջավայրով, անձնակազմի համախմբվածությամբ: Այս մասին կարող են վկայել համալսարանի, և՛ աշխատակիցները, և՛ ուսանողները, և՛ ամբիոնի այն շրջանավարտները, ովքեր ՀՀ աշխատաշուկայում զբաղեցնում են բարձրաստիճան տարբեր պաշտոններ:

2018թ. սեպտեմբերին ամբիոնի վարիչ Յու. Մ. Սուվարյանը, իր դիմումի համաձայն ազատվել է ամբիոնի վարիչի պաշտոնից: Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման 3,5 ամիսների ընթացքում արդեն խաթարվել է ամբիոնի բնականոն աշխատանքը, և, որ ամենակարևորն է՝ բարոյահոգեբանական մթնոլորտը, որի պայմաններում այլևս անհնար է աշխատել: Ռ. Հայրապետյանը սպառնում է ամբիոնի աշխատակիցներին աշխատանքից ազատումով: Ըստ նրա,  բոլոր այն դասախոսները, ովքեր համաձայն չեն իր կամայականությունների հետ, կամ համարձակվել են արտահայտել իր կարծիքին հակառակ կարծիք և բարձրաձայնել նրա ապօրինություններն ու խախտումները՝ չեն ունենալու ուսումնական ծանրաբեռնվածություն: Ժ/պ-ի անբարյացակամ և ամբարտավան վերաբերմունքը ամբիոնի հիմնական և երկար տարիների ստաժ ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի հանդեպ, ինչպես նաև աշխատանքի ընթացքում բազմաթիվ կարգերի խախտումներն ու 3-4 յուրայիններին տրվող կասկածելի արտոնությունները՝ անհանդուրժելի են ամբիոնի գերակշիռ մասի կողմից: Ամբիոնի գրեթե բոլոր նիստերի ընթացքում վարիչը իր մեկնաբանություններով փորձում է բացառապես ինքնահաստատվել, ինչը էլ ավելի է մեծացնում իր և ամբիոնի մեծաթիվ այլ անդամների միջև իր իսկ կողմից ստեղծած անջրպետը:

Ռ. Հայրապետյանը ամեն տեղ հայտարարում է, որ մեր ընդդիմանալուն շատ քիչ ժամանակ է մնացել, քանի որ իր ՀՊՏՀ ռեկտոր դառնալու հարցը «վերևներում» արդեն իսկ որոշված է և առավելագույնը փետրվար ամսին՝ ինքը կնշանակվի համալսարանի ռեկտոր: Սակայն, եթե նա ունակ չէ անգամ իրեն կառավարել, կամ համարժեք հարգանք ցուցաբերել ընդամենը մեկ ամբիոնի անձնակազմի նկատմամբ, լսել և հարգել մյուսների կարծիքը, կառավարել կոնֆլիկտները, ինչպե՞ս նա կարող է կառավարել մեր համալսարանը:

Մեծարգո պարոն Վարչապետ, հարգելի նախարար, պրոֆեսոր Ռ. Հայրապետյանի թույլ տված կամայակնությունների և վարքագծի առնչությամբ, ինպես բանավոր այնպես էլ գրավոր կերպով տեղեկացրել ենք համալսարանի ռեկտոր Կ. Աթոյանին, սակայն խնդիրը մինչ օրս լուծում չի գտել: Ուստի, խնդրում ենք ձեր միջամտությունը ՀՊՏՀ կառավարման ամբիոնի բնականոն աշխատանքի վերականգնման և վարիչի պաշտոնակատարի կամայականություններին վերջ դնելու հարցում: Մենք նպատակահարմար չենք գտնում Ռ. Հայրապետյանի պաշտոնավարումը և պահանջում ենք, մինչև մրցույթ հայտարարելը՝ նշանակել նոր ժամանակավոր պաշտոնակատար: Միևնույն ժամանակ խնդրում ենք զսպել Ռ. Հայրապետյանի ռեկտոր դառնալու անառողջ ամբիցիաները, քանի որ դրանց բավարարումը համալսարանում կստեղծի պայթյունավտանգ իրավիճակ:

Հարգանքներով՝ 

ՀՊՏՀ կառավարման ամբիոնի աշխատակիցներ 

Տպել
3697 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)