Ե՞րբ կշնորհավորի պաշտոնական Մոսկվան Նիկոլ Փաշինյանին. դեսպանը պարզաբանում է

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացատրեց, թե ինչու պաշտոնական Մոսկվա դեռեւս չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններին հաղթանակի կապակցությամբ։

Թեպետ ավելի քան մեկ ու կես տարի առաջ ՌԴ նախագահն անձամբ էր շնորհավորել այն ժամանակվա իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին՝ ԱԺ ընտրություններում հաղթանակի առթիվ, սակայն դեսպանը պնդում է, որ Ռուսաստանը գործում է միջպետական արարողակարգի կանոններով, որի համաձայն՝ այդպիսի շնորհավորանքներն ընդունված չեն։

«Շնորհավորանքները հղվում են այն բանից հետո, երբ արդեն տեղի է ունեցել նշանակումը: Մենք հետեւում ենք իշխանական կառույցների ձեւավորման ժամանակացույցին, այդ իսկ պատճառով այդտեղ հարցեր չեն առաջանում»,–պարզաբանեց դեսպանը:

Դեսպանի գնահատմամբ, իրավիճակի էությունը հստակորեն արտացոլված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում, որում ասված է, որ Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության ու երկկողմ հարաբերությունների զարգացման:

«Մենք շահագրգռված ենք ամենաակտիվ համագործակցության, հասնել փոխադարձ վստահության, փոխըմբռնման, միասին որոշել գործնական հարցերը»,- եզրափակեց դիվանագետը։

Չնայած դեսպանի՝ «միջպետական արարողակարգին» հղումներին, որով ինչպես ինքն է ասում, ընդունված չեն «այդպիսի շնորհավորանքներն», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2017 թ.-ին ապրիլի 3-ին շնորհավորական հեռագիր էր հղել այդ ժամանակվա ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին` ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի առիթով:

Տպել
4831 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան