Աժ ընտրություններին ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատախազություն

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին առերեւույթ ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում են դատախազությունից: 

2018 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում  օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում մի քաղաքացի ընտրողներին ընտրակաշառք է տվել՝ խոչընդոտելով ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առերեւույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել տվյալ անձի կողմից մի շարք ընտրողներին թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու համար կաշառք տալու եւ ընտրողների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են թեկնածուներից մեկի օգտին ընտրակաշառք տալու եւ ստանալու վերաբերյալ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: 

Տպել
2605 դիտում

Դաժան սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրուհու՝ դանակի բազմաթիվ հարվածներ ստացած դին

ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչները Դուշանբեում քննարկել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի հնարավորությունը

Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումները

Հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը

Հայտնի են «Ոսկե գնդակ»-ի 30 թեկնածուները. գործող մրցանակակիրը չկա

Կոնյակի խնդիրը դուրս չի գալիս հայ-ֆրանսիական օրակարգից. դեսպանն այցելել է նախարարություն

1250 միայնակ տարեցների խնամող ՊՈԱԿ-ը վերակազմակերպվում է. 29 միլիոնի շորթման մեջ մեղադրվող տնօրենը դժգոհում է

Ուկրաինական թեման ԱՄՆ-ի ներքաղաքական պայքարի կիզակետում է. Թրամփ-Բայդըն պայքարի երկու ուղղությունները

«Փոխիր աշխարհը». ՄԻՊ-ը ներառական կրթության խրախուսմանն ուղղված տեսանյութերի շարք է սկսում

«Ավրորա» ֆորումն ամփոփվեց Տաթեւում. միջոցառումներ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին

Հնդկաստանի ագրարային համալսարանները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

Համագործակցության ներուժը բավականին մեծ է․ Ճապոնիայում հանդիպել են Էստոնիայի եւ Հայաստանի նախագահները

Քաղաքապետարանն առաջարկում է առգրավել փողոցում չթույլատրված առեւտուր անողների ապրանքը, կիրառել էլեկտրոնային քարտեր

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի ներկայացուցիչների հետ

Վարչապետի որոշմամբ՝ Արտակ Նահապետյանն ազատվել է ՓԾ տնօրենի պաշտոնից

Տավուշ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

ԱԳ նախարարը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարի հետ

Որպես անհետ կորած որոնվող 77-ամյա տղամարդը հայտնաբերվել է (տեսանյութ)

Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա