Հայաստանում աղբի վերամշակում լինելու է․ ՀԲՃ

18/12/2018 schedule10:48

Դեկտեմբերի 13-ին կայացած կառավարության նիստի ժամանակ (տեսանյութն այստեղ՝ տես 49-րդ րոպեից) Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետի այն հարցին, թե ի վերջո, մենք ունենալու ենք վերամշակում, թե՝ ոչ, պատասխանեց, որ Հայաստանում աղբ վերամշակելը հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, քանի որ այնտեղից շահույթ ստանալն անհնար է:

Ինչպես ասված է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության տարածած հոդվածում, նա նշեց, որ ոչ մի կողմ շահագրգռված չէ ներդրումներ անել, նաեւ հաշվի առնելով աղբի որակը, որը դեռ սովետական ժամանակներից չի պարունակում մետաղ, պլաստմաս եւ այլն: Նա նշեց, որ հավելյալ գումարներ պետք կլինի ներգրավել այդ աղբավայրը վերամշակելու համար: Այստեղ կա թյուրըմբռնում, այն էլ մի քանիսը: Ներկայացնենք դրանք հերթով:

Նախ, միգուցե Նուբարաշենի 50 տարուց ավելի գործող աղբավայրը միայն մեկուսացման է ենթակա՝ մինչեւ որ կգտնվի այն մաքրելու տեխնոլոգիա: Սակայն այսօր արդեն իսկ խոսքն այն մասին է, որ դեռ նախորդ կառավարությունը վերցրել է նոր վարկ, որով պարտավորվել է կառուցել լրիվ նոր աղբավայր, իսկ վերամշակման բաղադրիչը, որը մշտապես առաջ է մղվել հանրության պահանջով, ոչ թե (կամ ոչ միայն) վերաբերում է հին աղբավայրին, այլ առաջին հերթին նոր աղբավայրին, որը կառուցվում է հին աղբավայրի կողքին՝ լրացուցիչ մոտ 30 հեկտարի վրա եւ ունենալու է ընդամենը մոտ 30 տարվա կյանք: Այսինքն՝ նախարարի մեկնաբանությունը թյուրըմբռնում է առաջացնում, թե իբր վերամշակելու համար հին աղբավայրը պիտանի չէ, բայց փաստորեն անտեսվում է այն, որ մարդիկ Հայաստանում շարունակում են տարեկան 700 հազար տոննա աղբ ստեղծել (օրական 0,6 կգ աղբ յուրաքանչյուրս), իսկ ըստ հաշվարկների 2036-ին այդ թիվը կհասնի 950 հազար տոննայի, եւ ոչ միայն այն այլեւս հնարավոր չէ պարզապես մի տեղ ծածկել, այլ որ պետությունը նաեւ ունի պարտավորություններ բնության եւ հանրային առողջության ասպարեզում։ Ուստի, նոր աղբավայրը կառուցելիս պետք է նոր մոտեցումներ լինեն՝ ներառյալ վերամշակման քաղաքականությունը, ինչը թե՛ հանրության պահանջն է, թե՛ պետական պարտավորություն:

Երկրորդ թյուրըմբռնումն այն է, որ նախարարը խոսում է աղբավայրում առկա աղբի տեսակից, այսինքն՝ մորֆոլոգիայից: Նա հստակ պնդում է, որ սովետական ժամանակներից եկած աղբավայրում չկա մետաղ, պլաստմաս: Սակայն աղբավայրը երեսուն տարի է սովետական չէ, ժամանակի ընթացքում աղբավայրում կուտակվում է ամեն տեսակի աղբ։ Ավելին, Հայաստանում արդեն իսկ գոյություն ունեն բազմաթիվ վերամշակողներ, որոնք նաեւ իրենց վերամշակման նյութերը ստանում են Նուբարաշենի աղբավայրից: Վերջերս էլ, օրինակ Արարատի մարզում բացվեց աղբի տեսակավորման գործարան, ինչի արդյունքում տեսակավորված աղբը եւս պետք է վերամշակվի: Այսինքն՝ վերամշակման հանդեպ արդեն իսկ կա հետաքրքրություն, ավելին գործունեություն՝ հիմնված այսօրվա ստեղծած թափոնների վրա:

Բացի դրանից, վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը դեկտեմբերի 5-ի իր զեկույցում նշեց, որ թափոնների կառավարման ռազմավարություն մշակելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այդ թվում նաեւ ուսումնասիրելու է կոշտ կենցաղային թափոնների մորֆոլոգիան՝ այսինքն տեսակը:

Նա նշեց, որ անգամ կան ընկերություններ (շվեյցարա-դանիական, ամերիկյան, չինական) ովքեր հայտ են ներկայացրել ուսումնասիրելու աղբի քանակը եւ տեսակը/որակը: Եվ ուրեմն ինչպե՞ս կարող է նախարարն այդքան վստահ խոսել աղբի մորֆոլոգիայից, եթե դեռ նոր պետք է ուսումնասիրվի այն: Թեեւ Հայաստանում էլ կան պետական մարմիններ, որոնք ուսումնասիրում են աղբի տեսակը եւ դրա կազմի փոփոխությունները, սակայն հարկ ենք համարում նորից ընդգծել, որ այսօրվա աղբավայրերում ընթանում են աղբի երբեմն օրինական, երբեմն էլ ապօրինի տեսակավորման գործընթացներ, որոնք ի վերջո հասնում են վերամշակողներին: Ուստի, նախարարի այս հավաստիացումը, թե այսօրվա աղբը վերամշակման պիտանի չէ, պարզապես հարցն արագ փակելու տպավորություն է թողնում:

Երրորդ, Արսեն Գասպարյանն իր վերոնշյալ զեկույցում նշում է նաեւ, որ իրենք արդեն իսկ համագործակցում են խոշոր արեւմտյան ընկերությունների հետ, ովքեր հետաքրքրված են աղբի տեսակավորմամբ/վերամշակմամբ: Նա նաեւ նշեց, որ չինական կողմն էլ հետաքրքրված է աղբից էներգիա ստանալու ծրագրերով (չնայած որ Հայաստանում էլ պակաս չեն վերամշակող ընկերությունները):

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն ու քաղաքապետարանն էլ բազմիցս տեղեկացրել են հանրությանը, որ քննարկում են թե՛ վերամշակման, թե՛ աղբից էներգիա ստանալու տարբերակները: Այս կառույցների հետ նախորդ նամակագրություններին կարելի է ծանոթանալ այստեղ: Վերջերս ստացած եւս մի արձագանք, ուր քաղաքապետարանը նորից հաստատում է, որ կառավարության հետ քննարկվում է վերամշակման հարցը, ինչպես նաեւ ուսումնասիրվում են աղբի վերամշակմամբ զբաղվող տարբեր ընկերությունների առաջարկները, կարող եք կարդալ ստորեւ:

Չորրորդ, նախարարը պնդում է, որ աղբի վերամշակման գործարան կառուցելու համար հավելյալ գումարներ անհրաժեշտ կլինեն: Եվ սա այն դեպքում, երբ ինչպես եւ մեր նախորդ հոդվածներում էինք անդրադարձել, նման աղբավայրեր նույն, երբեմն ավելի քիչ դրամական միջոցներով կառուցվել են նաեւ Մոլդովայում, Բելառուսում, Վրաստանում՝ աղբի վերամշակման բաղադրիչով: Ավելին, հաշվի առնելով Հայաստանում արդեն իսկ առկա վերամշակողների թիվը, առաջարկ էր արվել չբացառել միայն աղբի տեսակավորման գործարանի կառուցումը, իսկ տեսակավորված աղբը տրամադրել այդ ընկերություններին: Նաեւ, հաշվի առնելով այդ ընկերությունների՝ հանրության եւ բնության առաջ մատուցած ծառայության կարեւորության աստիճանը, չբացառել որոշակի պետական աջակցություն՝ ներառյալ հարկերի նվազման քաղաքականություն:

Հաշվի առնելով դեկտեմբերի 13-ին կառավարական նիստի ժամանակ հնչած այս թյուրըմբռնումները, ցանկանում ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ աղբի վերամշակումը պարզապես ընտրություն չէ: Հաշվի առնելով պետության պարտավորությունները բնության պահպանության, հանրային առողջության պահպանման եւ բարելավման ասպարեզում, պետությունը պարտավոր է գտնել եւ իրագործել այն լուծումները, որով արդեն այսօրվա ժամանակակից տնտեսությունը կապահովի այսօրվա եւ գալիք սերունդների առողջ միջավայրում ապրելու իրավունքը բացառապես կանաչ տնտեսական մոդելի կիրառման շնորհիվ:

Տպել
1857 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է