ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը

Եվ այսպես, Հայաստանում ՀՀԿ-ի դարաշրջանն ավարտվեց։ Մնում է, որ ավարտվի նաեւ ՀՀԿ-իզմի դարաշրջանը։

Միանգամից ասենք՝ տեխնիկապես սա ավելի բարդ է լինելու։ Որովհետեւ «ՀՀԿ-իզմ» երեւույթը բավականին բազմաշերտ է եւ կապված է ոչ միայն եւ ոչ այնքան ՀՀԿ-ի հետ։ «ՀՀԿ-իզմ» ասվածն այն է, երբ որեւէ քաղաքական ուժ իշխանությունն ընկալում է բացառապես որպես ապօրինի հարստացման աղբյուր, ձգտում է ցանկացած գնով պահպանել այդ իշխանությունը, իսկ սեփական իշխանությունը (հետեւաբար՝ նաեւ ապօրինի կուտակված հարստությունը) կորցնելու վտանգի դեպքում դիմում է «դրսից տղա բերելու» մարտավարությանը՝ վտանգելով պետական շահն ու պետականությունն ընդհանրապես։ Հայաստանը, ցավոք, այդպիսի իշխանություններ (կամ կառավարիչներ) ունեցել է պատմական գրեթե բոլոր ժամանակաշրջաններում, եւ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանով, ընդամենը այդ «հինավուրց, գեղեցիկ ավանդույթի» շարունակողներն էին։ Ընդամենը։ Ու հիմա, երբ ՀՀԿ իբր գաղափարախոսները հայտարարում են, թե այսօրվանից սկսվում է «քայլ արա, մերժիր Նիկոլին» շարժումը, դա ՀՀԿ-ն չի խոսում, ՀՀԿ-իզմն է խոսում։

Որովհետեւ ՀՀԿ համակիրներն առավելագույնը չորս-հինգ տոկոս են, ՀՀԿ-իզմի համակիրները՝ շատ ավելին։ Որովհետեւ մեր գիտակցության մեջ դա ներարկվել է տասնամյակներ ու հարյուրամյակներ շարունակ։ Ու ներարկողները միայն դրսից չեն եղել, նրանց միշտ օգնել է «մեր ներսի ՀՀԿ-ն»։ Հիշո՞ւմ եք Իսպանիայի բռնապետ Ֆրանկոյի հայտնի խոսքերը․«Մենք Մադրիդ կմտնենք չորս շարասյուններով, իսկ Մադրիդում մեզ կսպասի հինգերորդ շարասյունը»։ ՀՀԿ-ն, ահա, (գուցե նաեւ ակամայից) ստանձնել է այդ հինգերորդ շարասյան դերը։ ՀՀԿ-ն չլիներ՝ ուրիշն էր ստանձնելու, որովհետեւ դրսի «ստիմուլները» չափազանց հզոր են, բայց սա արդեն էական չէ։ Մենք ընդամենը առկա իրողությունն ենք արձանագրում։

Կկարողանա՞ արդյոք Հայաստանը հաղթահարել «ՀՀԿ-իզմը»։ Սա միայն իշխանությունների խնդիրը չէ, հասարակությունը ինքը պիտի անի դա։ Բայց առանց իշխանությունների աջակցության չի կարող։ Ու խոսքն ամենեւին էլ «ռուսամետ-արեւմտամետ» տիրույթում չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Մեծ հաշվով՝ «ռուսամետների» եւ «արևմտամետների» միջեւ էական տարբերություն չկա։ Հասարակությունը կամ միակարծիք է այն հարցում, որ Հայաստանի ցանկացած իշխանություն պիտի առաջնորդվի բացառապես Հայաստանի եւ Արցախի շահերով (ու այդ դեպքում ներքաղաքական հիմնական խնդիրն այն է, թե քաղաքական  ո՞ր ուժը լավագույնս կիրականացնի դա), կամ, եթե համակարծիք չէ, որեւէ նշանակություն չունի, թե ու՞մ հետ են հույսեր կապում «այլախոհները»։

Ցավոք սրտի՝ այս պարզ իրողությունը մեզանում սովորաբար վերածվում է կամ «հայի բախտ» չարագուշակ կանխատեսմանը, կամ «միայն զենքով կա հային փրկություն» ճակատագրապաշտական եզրահանգմանը։ Իրականում խնդիրն այն է, որ այս կամ այն իրավիճակում աշխարհում միշտ էլ կան ու կգտնվեն ուժային բեւեռներ, որոնց շահերը տվյալ պահին համընկնում են Հայաստանի շահերի հետ։ Եվ խնդիրն ընդամենը այդ իրավիճակները ճշգրիտ հաշվարկելն ու ճշգրիտ քայլեր իրականացնելն է։ Հաշվի առնելով առաջին հերթին Հայաստանի շահերը։ Իհարկե՝ հաշվի առնելով նաեւ, որ Հայաստանը, ցավոք, աշխարհի հզորագույն երկրների շարքին չի դասվում եւ «шаг влево, шаг вправо-стреляем без предупреждения» տիրույթը մեր դեպքում բավականին նեղ է։

Կկարողանա՞ն Հայաստանի նոր իշխանությունները հաղթահարել այս իրավիճակը։ Կկարողանան, եթե ներսի խանգարողները քիչ լինեն։ Ու՝ եթե հասարակությունը հասկանա, որ խանգարողների հետ գործ ունի։

Եվ ոչ թե «արմատական ընդդիմության»։

Արմեն Բաղդասարյան

Տպել
4432 դիտում

Հայաստանում որսը կիրականացվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի օրերին. կթույլատրվի գայլի ու շնագայլի որսը

Խոշոր հրդեհ Արալեզում. այրվել են կերաղացի տանիքը, 150 հակ անասնակեր, 6 ծառ ու խաղողի 3 վազ

Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար

Արայիկ Հարությունյանը մասնակցելու է «Վորլդսքիլզ» առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին

Հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը

ՀՀ-ն աջակցում է Եգիպտոսին ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում. Մնացականյան

Հանդիպմանը հասկացա, որ վարչապետի ցանկությունը հարցն իրավական ճանապարհով լուծելն է․ Գարեգին Միսկարյան

Քրեական հեղինակություն Բոգոյի վերաբերյալ քրեական գործը կարճվել է. ամբաստանյալի աթոռին է նրա քենակալը

Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

TotoSport` Նոր բազմաֆունկցիոնալ հավելված TotoGaming-ից

ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Ի՞նչ խնդիրներ ունեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները. հանդիպումներ նախարարի հետ

Արտո Թունջբոյաջյան, Վահան Արծրունի. վաղվանից կմեկնարկի «Ֆրեսկո» ամենամյա փառատոնը

«Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. Թովմասյանը գրություն է ստացել

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է․ հանրաքվեն տարբերակ չէ

Շոգն աստիճանաբար կնվազի. եղանակը՝ Հայաստանում

Հրդեհներ Ամազոնի անտառներում. կրակը տարածվում է աննախադեպ արագությամբ