Գեղակերտ համայնքի ավագանին եւ համայնքապետը տարիներ շարունակ ապօրինի որոշումներ են կայացրել, յուրացումներ արել

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կողմից Գեղակերտ համայնքում 2015-2018 թվականներին իրականացրած իրավական եւ մասնագիտական հսկողության՝ 2018-ի օգոստոսին հրապարակված արդյունքներում մի շարք խախտումներ են արձանագրված՝ կապված համայնքապետարանի եւ համայնքի ղեկավարի՝ Սերյոժա Առաքելյանի գործունեության հետ։ Խախտումները վերաբերում են ապօրինի գործողություններին, համայնքային բյուջեից որոշակի յուրացումների։

Այսպիսով՝ ուսումնասիրության ողջ ժամանակահատվածում համայնքի ավագանու կողմից հաստատված համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերում 26,983,453 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով համայնքի գույքացանկում հաշվառված է դպրոցի շենքը, մինչդեռ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ գրանցված իրավունքի սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։

Բացի այս՝ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 30-ի որոշմամբ հաստատվել են համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը, ըստ որոնց՝ մատուցվող ծառայության մեջ ընդգրկված է նաեւ համայնքի բնակիչ համարվող անձանց կտակների վավերացումը՝ նախատեսելով 5000 ՀՀ դրամ վճար, մինչդեռ՝ 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ««ՏԻՄ մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետի համաձայն՝ կտակի վավերացման պայման նախատեսված չէ։

Համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 7-ի որոշմամբ իրականացվել է հողի հարկի նկատմամբ հաշվարկված տույժերի զիջում՝ ընդհանուրը՝ 109,465 ՀՀ դրամ, որի հիմքում չկա ոչ համապատասխան ոլորտը կարգավորող հանձնաժողովի, ոչ էլ ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի որոշմամբ հաստատված կարգի համաձայն հարկային արտոնություն տալու համայնքի ղեկավարի անհրաժեշտության հիմնավորումը։

Այնուհետեւ, համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 7-ի որոշմամբ 250,000 ՀՀ դրամ գումար է հատկացվել «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամին, որում հիմք  է ընդունվել համայնքի ավագանու կողմից ստեղծված սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը, սակայն նշված հանձնաժողովի արձանագրությունների գրանցամատյանի ուսումնասիրությունից պարզվել է, որ 2018 թվականի մարտի 7-ի թվագրմամբ արձանագրություն չկա։ Նշված որոշման հիմք է ընդունվել նաեւ վերոնշյալ հիմնադրամի 2018 թվականի գրությունը, որը թվագրված է մարտի 15-ով, մինչդեռ որոշումը մարտի 7-ի ամսաթվով է, այսինքն գրությունը մուտքագրվել է համայնքապետարան որոշումն ընդունելուց հետո միայն։

Համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ Արմինե Համբարձումյանի համար «Գառնիկ Կարապետյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թեկնածությունն է հավանության արժանացել, որից հետո վերջինիս հետ 4 ամսով կքնվել է աշխատանքային պայմանագիր, սակայն Արմինե Համբարձումյանը չի ունեցել աշխատանքային ստաժ, այնինչ ՀՀ ԿԳՆ 2011 թվականի ապրիլի 26-ի հրամանով հաստատված կարգի համաձայն՝ նախադպրոցական ուսհաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն, վերջին տասը տարվա ընթացքում առնվազն 2 տարվա ընդհանուր աշխատանքային փորձ։

Հողօգտագործման բնագավառում եւս հայտնաբերվել են ապօրինություններ։  

Այսպիսով՝ Գեղակերտ համայնքի վարչական տարածքը կազմում է 659,1 հա, որից գյուղատնտեսկան նշանակության հողերը՝ 395,6 հա, համայնքային սեփականության հողերը՝ 3,6 հա, քաղաքացիների սեփականության հողերը՝ 379,6 հա, իրավաբանական անձանց հողրը՝ 12,4 հա։

Համայնքի հողասեփականատերերից 3-ը հրաժարվել են հողի սեփականատիրությունից։ Համայնքի ղեկավարի մեկնաբանությամբ՝ նշված տարածքներն իր կողմից տրամադրվել են այլ հողօգտագործողների, որոնք էլ վճարում են հողի սեփականատերերի հարկային պարտավորությունները, իսկ նշված հողատերերը բացակայում են հանրապետությունից։ Ասինքն՝ խախտվել են ՀՀ Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի պահանջները՝ 15-օրյա ժամկետում քննարկել ավագանու հետ եւ ճանաչել համայնքային սեփականության հողեր։

Ֆինանսների բնագավառում կատարված ուսումնասիրությունների արդյունքում էլ պարզվել է, որ համայնքապետարանում գույքահարկի համար գանձված գումարները պարբերաբար ժամանակին չեն մուտքագրվել համապատասխան բանկային հաշվին։ Մասնավորապես՝ 2015-ի նոյեմբեր-դեկտեմբերին գանձված գույքահարկի 886,422 ՀՀ դրամը բանկային հաշվին մուտքագրվել է 2017-ի հունվարին, 2016-ի նոյեմբեր-դեկտեմբերին հավաքագրած 1,010,361 ՀՀ դրամը՝ 2017-ի հունվարին, ապա 2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին հավաքագրված 446,720 ՀՀ դրամը բանկային հաշվին մուտքագրվել է 2018-ի հունվարին։ Այսպիսով՝ խախտվել է ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի որոշման ՀՀ ՏԻՄ-երի կողմից գույքահարկի եւ հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների ընդունման կարգը, ըստ որի՝ այդ գումարները անդորրագրերով պետք է մուտքագրվեին դրանց ստացմանը հաջորդող մի քանի օրերի ընթացքում։

2015-2018 թվականների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ համայնքապետարանի կողմից իրականացվել են չհիմնավորված ծախսեր՝ կապված տրանսպորտային նյութերի՝ բենզինի եւ դիզվառելիքի ծախսերի հետ։ Մասնավորապես՝ համայնքապետարանին պատկանող Nissan մակնիշի մեքենայի համար բենզինի ծախսի՝ ավագանու նիստով հաստատված օրական 12լ ծախսերի երթուղային թերթիկների լրացումներ չկան, չկան նաեւ համայնքի կարիքների համար ծախսված դիզելային վառելիքի համար համայնքի ղեկավարի կողմից ներկայացվող պահանջագրերը։

2013 թվականին համայնքապետարանի կողմից որպես համայնքապետի ծառայողական մեքենա է գնվել 2013 թվականի արտադրության NISSAN SENTRA մակնիշի ավտոմեքենա։ Համայնքի ղեկավարի ծառայողական մեքենայի համար ավագանու որոշմամբ տրամադրվում է օրական 12 լ բենզին։ 2013-ից մինչ 2018-ի օգոստոսը կատարած հաշվարկներով՝ ընդհանուր առմամբ գնվել եւ համայնքի ղեկավարին է տրամադրվել 14,820 լ բենզին՝ ընդհանուր 5,767,885 ՀՀ դրամ արժեքով։

Մեքենայի տեխնիկական բնութագրի ուսումնասիրության եւ 100 կմ-ի համար վառելիքի նույնիսկ գերծախսով հաշվելու պարագայում հաշվարկները ցույց են տվել, որ կա չարաշահում եւ համայնքային բյուջեից յուրացվել է առնվազն 2,350,000 ՀՀ դրամ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեքենան պետք է շահագործվեր բացառապես համայնքի կարիքների համար՝ աշխատանքային օրերին։

Այնուհետեւ, համայնքապետարանի աշխատակազմի հաստատված հաստիքացուցակներով տարիներ շարունակ պահվել է 1 միավոր մեխանիզատորի հաստիք՝ համայնքապետարանին պատկանող տրակտորներով համայնքի համար իրականացվելիք տարբեր տեսակի աշխատանքների համար, եւ նա ստացել է իր կատարած աշխատանքին չհամապատասխանող՝ ավելի աշխատավարձ։

Մասնավորապես՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված ժամանակաշրջանում համայնքի բյուջեից որպես աշխատավարձ է վճարվել 4,289,532 ՀՀ դրամ գումար, սակայն մեխանիզատորի կատարած աշխատանքների ծավալը չի համապատասխանել ստացած գումարին․ մեխանիզատորը 2015 թվականին կատարել է աղբավայրի ծածկման աշխատանքներ, 2016-ին՝ ձյան մաքրման աշխատանքներ, 2017-ի սեպտեմբերին՝ համայնքի ազատամարտիկների հուշարձանի մոտ ջրագծի 250 մ փոսերի քանդման եւ լցման աշխատանքներ։ Իսկ 2018 թվականին մեխանիզատորն աշխատանքներ չի իրականացրել, մայիսին ազատվել է աշխատանքից։ Մեր տեղեկություններով՝ մեխանիզատորը եղել է գյուղապետի եղբոր որդին։

Բացի այս ուսումնասիրությունները՝ Գեղակերտ համայնքի բնակիչներից մեկը, որը, սակայն, չցանկացավ նշել իր անունը, «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ գյուղապետ Սերյոժա Առաքելյանը համայնքապետարանի՝ 600 LL 70 համարանիշերով «Nissan Sentra» մակնիշի ծառայողական ավտոմեքենան շահագործում է նաեւ սեփական կարիքների համար, չհաշված, որ մեքենան վարում են նաեւ նրա անչափահաս թոռները։ Բնակչի փոխանցմամբ՝ նույն այդ մեքենան օրերս վթարի է ենթարկվել։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մնացականյանը «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց, որ ուսումնասիրությունների բոլոր նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին, եւ այս պահին չարաշահումների վերաբերյալ անգամ քրեական գործ կա հարուցված, ընթանում է նախաքննություն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում հոկտեմբերի 21-ին կայացած ընտրություններում գյուղապետի հաղթած թեկնածու Ցոլակ Հակոբյանը մինչ օրս չի ստանձնել իր լիազորությունները, քանի որ գյուղապետի պաշտոնակատար, նախկին ՀՀԿ-ական Սերյոժա Առաքելյանի պաշտոնավարման ավարտը եկող տարվա մարտին է։ Իսկ թե ընտրություններն ինչու էին նշանակվել այդքան շուտ՝ հոկտեմբերին՝ ՏԿԶ նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին դեռեւս հստակ պատասխան չեն տվել։ Իսկ Գեղակերտի բնակիչները մոտ հազար ստորագրությամբ բողոք են ուղարկել նախարարություն՝ այս հարցին լուծում տալու եւ իրենց ընտրած թեկնածուին գյուղապետի պաշտոնում տեսնելու համար։

Տպել
4253 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ