Ոսկեպարում երեք ամսական երեխային մայրը կալիումի պերմանգանատ է տվել. փոքրիկը երեկ մահացել է

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Երեք ամսական երեխային մայրը կալիումի պերմանգանատ (марганцовка) է խմեցրել, որից օրեր անց՝ դեկտեմբերի 12-ին, փոքրիկը մահացել է:

Համայնքի ղեկավարը չցանկացավ տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ տալ: Մեզ հաջողվեց պարզել, որ ըստ գյուղում պտտվող լուրերի, երեխայի մայրը կալիումի պերմանգանատի սրվակը շփոթել է վիտամին D-ի սրվակի հետ, որոնք արտաքինից նման են եղել: Փոքրիկ աղջիկը նախ տեղափոխվել է Իջեւանի հիվանդանոց, այնուհետեւ Երեւան՝ «Արաբկիր» բժշկական համալիր: Այստեղ, սակայն, չի հաջողվել փրկել նրա կյանքը: Երեք օր վերակենդանացման բաժանմունքում գտնվելուց հետո երեխան մահացել է:

«Արաբկիր»-ից նույնպես չցանկացան կատարվածի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել՝ ասելով, որ դեպքի հանգամանքներով զբաղվում են իրավապահները: Այնուամենայնիվ, որոշ մանրամասներ պարզեցինք: Տեղեկացանք, որ մայրը երեխային կալիումի պերմանգանատ է տվել փոշի, ոչ թե հեղուկ տարբերակով: Այդպիսի խտության պայմաններում այրվել են փոքրիկի ներքին օրգանները, նաեւ առաջացել են այտուցներ ու շնչարգելություն:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, մահացած երեխայի ընտանիքը նաեւ չորս-հինգ տարեկան տղա ունի: Մինչ այս դեպքը, նրանց երկրորդ երեխան՝ դարձյալ աղջիկ, նույնպես մահացել է երեք-չորս տարեկան հասակում:

Տպել
5216 դիտում

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին