Ապարանում խոչընդոտել են ընտրական իրավունքի իրականացմանը. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել  քրեական գործ՝ գույքին վնաս պատճառելու կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, ՀՀ ԱԺ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգայի ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված «Քաղաքացու որոշումը» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները քարոզչություն են իրականացրել Ապարան քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտակայքում:

Այդ ընթացքում նույն սուպերմարկետի աշխատակիցը, խոչընդոտելով ընտրությանը մասնակցող հիշյալ անձանց լիազորությունների իրականացմանը, պահանջել է նրանցից հեռանալ, ապա՝ մերժում ստանալով, վիճաբանել է պատգամավորության թեկնածուների հետ եւ վերցրել նրանցից մեկի հեռախոսը, ով այդ պահին տեսանկարահանում էր միջադեպը:

Միջադեպից հետո պատգամավորության թեկնածուներին աշխատակիցը հրավիրել է սուպերմարկետ եւ տեւական ժամանակ պարզաբանումներից հետո վերադարձրել է հեռախոսը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Տպել
2617 դիտում

Հայաստանում որսը կիրականացվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի օրերին. կթույլատրվի գայլի ու շնագայլի որսը

Խոշոր հրդեհ Արալեզում. այրվել են կերաղացի տանիքը, 150 հակ անասնակեր, 6 ծառ ու խաղողի 3 վազ

Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար

Արայիկ Հարությունյանը մասնակցելու է «Վորլդսքիլզ» առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին

Հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը

ՀՀ-ն աջակցում է Եգիպտոսին ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում. Մնացականյան

Հանդիպմանը հասկացա, որ վարչապետի ցանկությունը հարցն իրավական ճանապարհով լուծելն է․ Գարեգին Միսկարյան

Քրեական հեղինակություն Բոգոյի վերաբերյալ քրեական գործը կարճվել է. ամբաստանյալի աթոռին է նրա քենակալը

Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

TotoSport` Նոր բազմաֆունկցիոնալ հավելված TotoGaming-ից

ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Ի՞նչ խնդիրներ ունեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները. հանդիպումներ նախարարի հետ

Արտո Թունջբոյաջյան, Վահան Արծրունի. վաղվանից կմեկնարկի «Ֆրեսկո» ամենամյա փառատոնը

«Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. Թովմասյանը գրություն է ստացել

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է․ հանրաքվեն տարբերակ չէ

Շոգն աստիճանաբար կնվազի. եղանակը՝ Հայաստանում

Հրդեհներ Ամազոնի անտառներում. կրակը տարածվում է աննախադեպ արագությամբ