Ըստ մեղադրանքի՝ որովայնը մարմնի ո՞ր մասն ա. Սաշիկ Սարգսյանի որդու համար պարզ չէ մեղադրանքի էությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատավարությունը:

Այսօր առաջին անգամ դատարան է ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված նրա նախկին մտերիմ ընկեր «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը: Նա դատարան էր ներկայացել ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների ուղեկցությամբ: Նշենք, որ արդեն մի քանի ամիս է՝ Սիմոնյանը շրջում է ոստիկանների ուղեկցությամբ: Դատարանում այսօր հայտնի դարձավ, որ ոստիկանության աշխատակիցները ապահովում են նաեւ նրա ընտանիքի անվտանգությունը:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ոստիկանության աշխատակիցներից հետաքրքրվեց, թե ինչու են նրանք գտնվում նիստերի դահլիճում, տուժողի կողքին: Ի պատասխան՝ 6-րդ վարչության աշխատակիցն ասաց՝ Դավիթի անվտանգության համար:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանն ասաց, որ այս գործով տուժողի նկատմամբ անվտանգության միջոց կիրառված չէ, եւ ինքը տեղյակ չէ, թե ինչու են նրան ուղեկցում ոստիկանները: Թե ինչ գործով է նրա նկատմամբ պաշտպանության միջոց կիրառվել՝ հայտնի չէ:

Դատավոր Աննա Դանիբեկյանը ոստիկաններից խնդրեց տուժողից մի փոքր հեռու նստել:

Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ դատարան չի ներկայացվել որեւէ ապացույց նրանց՝ ոստիկանության աշխատակից լինելու վերաբերյալ: «Պարզ չէ, թե ինչ անվտանգություն են ապահովում եւ ումից»,- ասաց Սարգսյանը:

Դատարանի որոշմամբ՝ ոստիկանները տեղափոխվեցին ապակիների այն կողմում գտնվող՝ ներկաների համար նախատեսված հատված:

Նախորդ դատական նիստում դատարանը քննարկել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները որպես իրեղեն ապացույց ճանաչելու եւ գործին կցելու վերաբերյալ, որի լուծումը հետաձգվել էր մինչեւ միջնորդության լուծման համար էական հանգամանքների պարզումը հաշվի առնելով. մեղադրողը հայտնել էր, որ նշված հագուստները վերացված են: Դատարանը նշվածի վերաբերյալ մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանից համապատասխան տեղեկություններ էր պահանջել: Այսօր արդեն մեղադրող դատախազը ներկայացրեց իրենց կողմից կատարված հարցումը եւ քննչական բաժնից ստացված գրության բնօրինակն այն մասին, որ տուժողի հագուստները չեն պահպանվել:

Այնուհետեւ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ամբաստանյալ Հայկ Սարգսյանին տեղեկացրեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը համարվում է միջին ծանրության հանցագործություն, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը 5 տարի է: Նշենք, որ խոսքը Հայկ Սարգսյանին առաջադրված ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու մեղադրանքին է վերաբերում: Դատավորը նշեց, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանի կողմից ենթադրյալ արարքը կատարվել է 2007 թվականի ապրիլի 1-ին եւ պարզաբանեց, որ վաղեմության ժամկետները լրանալը համարվում է քերական հետապնդումը դադարեցնելու հիմք՝ բայց ոչ արդարացնող: Դատավորն ասաց, որ վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար անհրաժեշտ է ամբաստանյալի համաձայնությունը, եթե նա չհամաձայնի, ապա քրեական գործի վարույթը կշարունակվի: Հայկ Սարգսյանը, սակայն, նշեց, որ համաձայն չէ, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի վաղեմության հիմքով:

Նրա պաշտպան Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ քրեական գործ չի կարող հարուցվել, անձին որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում չի կարող կայացվել, եթե առկա է վաղեմության հիմք: Այնինչ, իր պաշտպանյալին անհիմն մեղադրանք է առաջադրվել այն դեպքում, երբ վաղեմության ժամկետը լրացած է եղել։ նա նշեց, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալի դիրքորոշումը չեն էլ հարցրել՝ նա առարկում է, թե՝ ոչ:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ որեւէ անօրինականություն տեղի չի ունեցել, առաջադրված մեղադրանքը հիմնավոր է: Դատախազն ասաց, որ երբ Հայկ Սարգսյանը կասկածյալի կարգավիճակում էր, հրաժարվում էր պատասխանել իրավապահների հարցերին, ուստի, վաղեմության ժամկետի լրանալու հետ կապված եւս կարծիք չի հայտնել։ 

Դատարանն անցավ դատաքննության փուլին: Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը հրապարակեց մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությանը: Ըստ այդմ՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին`ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներում:

Հայկ Սարգսյանը, սակայն, դիրքորոշում չհայտնեց իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ Նա խնդրեց դատարանին պարզաբանել, թե ըստ մեղադրանքի՝ մարմնի ո՞ր մասին է կրակվել. «Խնդրում եմ պարզաբանել՝ ըստ մեղադրանքի՝ որովայնը մարմնի ո՞ր մասն ա»,- դատարանից հետաքրքրվեց Հայկ Սարգսյանը։ Դատավորը պարզաբանեց, որ որովայնը մարմնի՝ կրծքավանդակից ներքեւ գտնվող հատվածն է։ Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանն էլ ասաց, որ մեղադրանքի էությունը հասկանալի է:

Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով, սակայն, մեղադրանքը վերացական է եւ հասկանալի չէ, թե մարմնի կոնկրետ ո՞ր հատվածին է վնասվածքը հասցվել, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա պաշտպանվել: Այսօրվա դատական նիստին դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը. նախ կհարցաքննեն տուժող Դավիթ Սիմոնյանին, հետո գործով վկաներին, ապա կհետազոտվեն գործում առկա ապացույցները, իսկ վերջում կլսեն ամբաստանյալին։

Նշենք, որ նիստերի դահլիճում էին գտնվում Հայկ Սարգսյանի հարազատները, մտերիմներն ու ընկերները. նիստերի դահլիճում էր նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայկ Սարգսյանը իր մանկության ընկերն է:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 16-ին:

Տպել
7053 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)