Վերջապես ՀՀ-ում ձևավորվում է լեգիտիմ իշխանություն․ Ջավախքի ՀԿ-ների հայտարարությունը

Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները գոհունակությամբ նշում են, որ Հայաստանի Հանրապետությունում վերջապես ձևավորվում է լեգիտիմ իշխանություն, որը երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման բացառիկ երաշխիքն է։

Միայն այդպիսի իշխանությունն է ունակ համախմբելու հայ ժողովրդին՝ հանուն նրա ազգային բաղձալի նպատակների իրագործման։ 

Ջավախքի մի քանի ՀԿ-ների տարածած հայտարարությունում ասված է․ «Շնորհավորում ենք «Իմ քայլը» դաշինքին և նրա առաջնորդ պարոն Ն. Փաշինյանին համահայաստանյան խորհրդարանական արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։

Համոզված ենք, որ նորընտիր Ազգային ժողովի և նրա քաղաքական մեծամասնության կողմից  ձևավորվող  կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն նաև ջավախքահայությանը հուզող խնդիրները ։

Սրտանց շնորհավորում ենք նաև ԲՀԿ-ին և նրա առաջնորդ պարոն Գ.  Ծառուկյանին, «Լուսավոր   Հայաստան»  կուսակցությանն ու նրա առաջնորդ  պարոն Է. Մարուքյանին  Ազգային Ժողով անցնելու կապակցությամբ։ 

«Ջավախք»  ժողովրդական   շարժում                                                 /Ն. Կարապետյան/                

«Ջավախքի Մտավորականների միություն»                                     /Ա.  Շիպակցյան   /                  

«Ջավախք» հասարակական կազմակերպություն                                 /Ս. Հակոբյան /     

«Վիրք» կուսակցություն                                                                          /Դ.  Ռստակյան /»։

Տպել
2408 դիտում

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին

Հայաստանում որսը կիրականացվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի օրերին. կթույլատրվի գայլի ու շնագայլի որսը

Խոշոր հրդեհ Արալեզում. այրվել են կերաղացի տանիքը, 150 հակ անասնակեր, 6 ծառ ու խաղողի 3 վազ

Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար

Արայիկ Հարությունյանը մասնակցելու է «Վորլդսքիլզ» առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին

Հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը

ՀՀ-ն աջակցում է Եգիպտոսին ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում. Մնացականյան

Հանդիպմանը հասկացա, որ վարչապետի ցանկությունը հարցն իրավական ճանապարհով լուծելն է․ Գարեգին Միսկարյան

Քրեական հեղինակություն Բոգոյի վերաբերյալ քրեական գործը կարճվել է. ամբաստանյալի աթոռին է նրա քենակալը

Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

TotoSport` Նոր բազմաֆունկցիոնալ հավելված TotoGaming-ից

ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Ի՞նչ խնդիրներ ունեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները. հանդիպումներ նախարարի հետ

Արտո Թունջբոյաջյան, Վահան Արծրունի. վաղվանից կմեկնարկի «Ֆրեսկո» ամենամյա փառատոնը

«Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել