Լիբերտադորեսի գավաթի աղմկոտ եզրափակիչն ի վերջո կայացավ, հաղթեց «Ռիվերը», ու կրկին միջադեպ

«Ռիվեր Փլեյթը» հաղթեց Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչում (Չեմպիոնների լիգայի հարավամերիկյան տարբերակը): Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում՝ «Ռեալի» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած պատասխան խաղում, առավելության հասավ «Բոկա Խունիորսի» նկատմամբ: Բուենոս Այրեսի իր «հարեւանի» դեմ խաղն ավարտեց 3:1:  

Դրամատիկ պայքարում հաշիվը բացեցին «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստները: 44-րդ րոպեին աչքի ընկավ Դարիո Բենեդետոն: 67-րդ րոպեին Լուկաս Պրատոն խփեց պատասխան գնդակը: Այս թիմերի առաջին խաղը նոյեմբերի 11-ին ավարտվել էր 2:2, եւ հետեւաբար՝ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

92-րդ րոպեին «Բոկայի» կիսապաշտպան Վիլմար Բարիոսը կարմիր քարտ ստացավ, եւ հետագայում «Ռիվերը» կարողացավ օգտվել թվային առավելությունից: 109-րդ րոպեին իր թիմին առաջ մղեց Խուան Կինտերոն: 122-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Գոնսալես Մարտինեսը. 3:1:

«Ռիվեր Փյելթն» այս խաղում հանդես էր գալիս տանտիրոջ կարգավիճակում, սակայն իր պատմության մեջ Լիբերտադորեսի 4-րդ գավաթը կարող էր նվաճել իսկապես իր դաշտում: Եվ դա տեղի չունեցավ հենց իր երկրպագուների պատճառով: «Բոկայի» դեմ պատասխան խաղը «Ռիվեր Փլեյթի» հարկի տակ պետք է տեղի ունենար նոյեմբերի 24-ին, սակայն հանդիպումից առաջ նրա երկրպագուները հարձակվել էին «Բոկա Խունիորսի» ավտոբուսի վրա, իրեր նետել այդ ուղղությամբ, ինչի հետեւանքով մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ էին ստացել:

Պատասխան հանդիպումն այդ պատճառով հետաձգվեց ու անվտանգության նկատառումներով՝ տեղի ունեցավ ոչ թե Հարավային Ամերիկայում, այլ Եվրոպայում: Սրանով, սակայն, Արգենտինայում միջադեպերը չեն կանխվել: «Ռիվեր Փլեյթի» երկրպագուները երեկ մայրաքաղաք Բուենոս Այրեսի փողոցներ են դուրս եկել՝ հաղթանակը տոնելու, ու անկարգություններ են հրահրել, իրեր են նետել, բախվել ոստիկանների հետ: Եղել են բերման ենթարկվածներ:

Տպել
1489 դիտում

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն