Պիտի պատժվեն բոլոր ինքնակոչները, որոնք կփորձեն արատավորել ինձ կամ դաշինքին․ «Իմ քայլի» թեկնածուն՝ ուղղորդումների մասին

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում առաջադրված Արգիշտի Մեխակյանի նախընտրական շտաբի պետ Վիտալի Մանգասարյանը հերքում է այն տեղեկությունները, որ Մրգաստան գյուղի գյուղապետն աշխատում է պատգամավորի թեկնածուի օգտին ձայներ բերելու համար, եւ որ Մանվել Գրիգորյանի եղբորորդին Մեխակյանին քարոզարշավից սկզբից աջակցում է նրան։

Մանգասարյանը «Հայկական ժամանակ»-ին ասաց, որ հատկապես, երբ պարզվեց, որ Արգիշտի Մեխակյանը մարզում ֆավորիտ է դառնում՝ տարբեր կողմերից սկսեցին նմանատիպ հերյուրանքներ տարածվել Արգիշտի Մեխակյանի մասին․ «Մասնավորապես՝ այն մարդկանց կողմից, որոնց համար Մեխակյանը կարող էր մրցակից լինել»,- հավելեց Մեխակյանի շտաբի պետը, սակայն անուններ չցանկացավ տալ։

Մանգասարյանն ասաց, որ իրենք, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, որ Արգիշտի Մեխակյանը կապ չունի նշված անձանց հետ եւ, որ իրենց կողմից նման մեթոդներ երբեւէ չեն կիրառվել եւ չէին էլ կարող կիրառվել, որովհետեւ դա նախեւառաջ դեմ է իրենց սկզբունքներին։

Ինքը՝ Արգիշտի Մեխակյանը եւս մեր զրույցում հերքեց վերոնշյալ տեղեկությունները՝ հավելելով, որ ինքն ամեն օր դիմում է ոստիկանություն՝ այս հարցով զբաղվելու համար, իսկ եթե գյուղապետերի կողմից որեւէ գործողություն է եղել, դա միանշանակ եղել է ինքնագործունեություն։

Քիչ առաջ Մեխակյանը ֆեյսբուքյան իր էջում էլ գրառում կատարեց, թե մամուլում եւ ֆեյսբուքյան տիրույթում լուրեր են շրջանառվում այն մասին, որ որոշ գյուղապետեր ուղղորդում են քաղաքացիներին իր օգտին քվեարկելու համար․

«Դիմում եմ ոստիկանությանը՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար, որպեսզի ճշտեն այդ տեղեկությունները և պատժվեն բոլոր այն ինքնակոչները, որոնք կփորձեն արատավորել ինձ կամ դաշինքին»,- մասնավորապես, գրել է Արգիշտի Մեխակյանը։

Տպել
3807 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան