Գյումրի բկ-ում ստացիոնար բուժում ստացող Մեծ Մանթաշի բնակիչը չի կարողացել քվեարկել

Գյումրի ԲԿ-ում ստացիոնար բուժման կուրս անցնող հիվանդները եւս կարողացել են իրենց քաղաքացիական պարտքը կատարել: Շրջիկ արկղը տարվել է հիվանդանոց: Հանձնաժողովի անդամն ասել է՝ արկղն իրենք են բերել, քանի որ Գյումրի ԲԿ-ն ընտրական այս տեղամասին է մոտ գտնվում: Բժշկական կենտրոնը 11 հիվանդի անուն-ազգանուն է ներկայացրել ԿԸՀ, ովքեր էլ շրջիկ արկղի միջոցով ընտրելու իրավունք են ստացել: Բժշկական կենտրոնի ներկայացրած ցուցակի 11 քաղաքացուց ընտրությանը մասնակցեց 8-ը: 3-ն առողջացել, դուրս էին գրվել հիվանդանոցից: Այստեղ քաղաքացիական իր պարտքը կատարեց նաեւ վերակենդանացման բաժանմունքի մի հիվանդ: Հարազատներին խնդրել էր, որ իր ձայնը չկորի:

Ներկա պահին բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում Մեծ Մանթաշ գյուղի բնակիչ Արտուշ Մկրտչյանը, ով ընտրելու իրավունք չունեցավ, քանի որ նրա անուն-ազգանունը բացակայում էր ներկայացված ցուցակից: Հիվանդանոցը ցուցակը վաղուց է տրամադրել անձնագրային բաժնին: Իսկ  հանձնաժողովն այդ ցուցակը ստանում է 2 անգամ՝ ընտրական օրվանից մեկ ամիս առաջ եւ երկրորդ անգամ ստացել է դեկտեմբերի 6-ին: Նոյեմբերի 27-ից հիվանդանոցում գտնվող Արտուշ Մկրտչյանի անուն-ազգանունը, սակայն, տեղ չի գտել այդ ցուցակում:Նշենք, որ Մեծ Մանթաշից է նաեւ Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը:

 

Տպել
1342 դիտում

Բոլոր վարկածները սեղանին են. ՀՀ ԱԽ քարտուղարը Կուտոյանի մահվան դեպքի քննության մասին

Քանաքեռ ՀԷԿ-ի լիճ շուն էր ընկել. օգնել են փրկարարները

Վարդենիսի հիվանդանոցի մանկաբարձական ծառայության մասով պետպատվերը բավարարարվել է ԱՆ-ի կողմից

Հրդեհ Մարտունի քաղաքում. տուժածներ չկան

Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում. կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Գեղարքունիքում 2 մեքենաների բախման հետեւանքով կա 6 վիրավոր

Իսկ հեղափոխությունից բացի ինչի՞ վրա կարող են հույս դնել նախկինները

Կատարվել է հոգեհանգիստ՝ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով

Թեհրանի օդանավակայանում թռիչքները հետաձգվել են՝ ձյան առատ տեղումների պատճառով

13 տարի առաջ այս օրը սպանվեց «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը

Պուտինը փորձում է լուծել երկու խնդիր, բայց հնարավոր է, նա կանգնած է Սերժ Սարգսյանի ճակատագրին արժանանալու վտանգի առջեւ

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն այս ամսին է պլանավորված. Մամեդյարով

Ծեծկռտուք Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահի և Գորելովկա գյուղի բնակիչների միջև

Հունվարի 20-ի գիշերը Հայաստանի մեծ մասում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հայաստան ժամանած 32-ամյա ՌԴ քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է՝ կասկածելի փաթեթ ունենալու համար

Մարմաշեն գյուղում այրվել է կուտակված անասնակեր ու անասնագոմի տանիքը

Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա տղային

Պոլսո պատրիարքարանը պարզաբանում է ներկայացրել Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Թրամփի իմփիչմենտի՝ Սենատ ուղարկված գործը 111 էջից է բաղկացած