Երևան
21 °C
Շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը 2015 թվականին Գյումրիում խոստացել էր 1 տարում կարի արտադրամաս հիմնել սկզբում 300 աշխատատեղով: Այնուհետ, եւս մեկ տարի անց այն դարձնել 500, ապա մինչեւ 1000 աշխատատեղ բացել: Անվանումն էլ «Սաստեքս»: Սրմաքեշի նպատակների իրականացման համար ՀՀ կառավարությունը նրան տվեց նախկին մարզային հիվանդանոցի հսկա շենքը՝ հարակից տարածքներով: Վարդան Սրմաքեշն էլ պարտավորվեց ներդրմային ծրագիրն իրականացնել սահմանված ժամկետում եւ 2016 թվականին արդեն պետք է լիներ գործարանի բացումը: Անցած տարիների ընթացքում Վարդան Սրմաքեշն ու գործարանի տնօրեն Քրիստիան Գելիջին կարողացան տեւական դադարներով շինարարական աշխատանքների մի մասը հասցնել ավարտին՝ ընթացքում նոր տարածքներ խնդրել, ստանալով: Չնայած ոչ գործարանն է ամբողջովին պատրաստ, որ արտադրանքը կա, Գյումրու քաղաքապետն ու բոլոր ժամանակների մարզպետները պարտաճանաչ ձեւով, երբ խոսք է լինում նոր աշխատատեղերի բացման մասին, առաջինը հենց «Սաստեքս»-ին են մատնացույց անում: Դեկտեմբերի 7-ին, վերջապես խոստումից 3 տարի անց բացվող այդ կարի արտադրամաս-գործարանը ոչ թե 800, 500, կամ 300 աշխատատեղ ունի, այլ ընդամենը 150:
Թե ինչու՞ շինարարությունը ձգձգվեց եւ դեռ ավարտին չի հասել, ինչի՞ հետեւանք են խոստացված, սակայն կրճատված աշխատատեղերը, հայտնի չէ: Եվ հայտնի չէ մեկ պարզ պատճառով՝ ճշտելու հնարավորություն չկա: Մարզպետն ու քաղաքապետը հստակ տեղեկատվություն չունեն, բայց միշտ կարծել են, որ խնդիրը ֆինանսական է: Գործարարներից էլ հստակեցում չի ակնկալվում, քանի որ բոլոր հնարավոր պատասխանատուներին հրահանգել են իրենց հեռախոսահամարները ոչ մեկին չփոխանցել:
Տարածք մտնելու իրավունք չստացանք նաեւ տեղում, շինարարության պատասխանատու Ներսես Տասչյանի հետ երկար բացատրական աշխատանքից հետո անգամ: «Ես աշխարհում երկու բան կատեմ՝ բժիշկներուն եւ լրագրողներուն: Առաջիններին մեղքով իմ ընկերներս մահացան, լրագրողների մեղքով էլ Լիբանանի պատերազմն եղավ: Ես ձեզի ըսելիք չունիմ, հետ էլ տնօրենը թույլ չի տալիս: Նիկոլի հետ կգաս, կմտնիս (նկատի ուներ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին)» ,-ասաց Ներսեսը:
Շիրակի մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ շինարարությունը ձգձգվում է տարածքի տնակներում ապրող բնակիչների պատճառով: 16 ընտանիքի մասին է խոսքը: Նրանք մարզային հիվանդանոցի բակում դրված իրենց տնակներում ապրում են 88-ի աղետից հետո մինչ օրս: Տնակները, չնայած քարապատ են, սակայն սեփականաշնորհված չեն, բնակիչների հիմնական մասը փաստացի անօթեւան են, սակայն նման կարգավիճակ չունեն: Գուցե այս առիթից օգտվելով էլ «Սաստեքս»-ի սեփականատերն, օրինակ, անարգել գյումրեցի Մարտիրոսյանների տնակը տարածքից հանել, հեռացրել, վնասել է:«Մեր տնակն էնքան հապճեպ որոշեցին տեղափոխել, որ մենք նույնիսկ չհասցրեցինք մեր հագուստները տեղափոխել: Իրանք բանվորներ տրամադրեցին, բանվորները մեր հագուստները տեղափոխեցին, կենցաղային իրերը, ինչն ուրտեղ պատահավ: Որը տարան հարեւանների տները, որը մնաց տնակում, եւ հենց այդպես տնակը վերցրեցին ու տեղափոխեցին այստեղ: Ամեն ինչ կատարվեց շատ արագ, մեկ օրվա մեջ տնակը քանդեցին եւ տեղափոխեցին»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Ռոզա Մարտիրոսյանը: Որպես հետեւանք, փաստացի անօթեւան Մարտիրոսյաններն այսօր արդեն նաեւ փաստացի անտնակ են մնացել, ապաստանել Ռոզայի հայրական տանը, սպասելով Քրիստիան Գելիջիի խոստացած բնակարանին: Իսկ բնակարանը Գելիջին Մարտիրոսյաններին դեռ 2016 թվականին էր խոստացել: Ասել էր՝ 3 ամիս հետո նոր բնակարան կտա ընտանիքին, միայն թե տնակից դուրս գան, որ այն տեղափոխվի: 2 տարի անց, սակայն, Մարտիրոսյանները դեռ իրենց անկյունը չունեն:«Մարտին ասում են՝ օգոստոսին, օգոստոսին ասում են՝ դեկտեմբերի սկզբին, դեկտեմբերին ասում են՝ մայիսին, ու ասում են՝ սպասեք, էլի, դե կլինի, էլի, ինչ եք անընդհատ բողոքում»,-ասաց տնակից զրկված բնակիչը: Ռոզայի սկեսուրն էլ պատմեց, որ իրենց ասվել էր, որ դեկտեմբերի 6-ին ստանալու էին իրենց նոր բնակարանի բանալին, բայց այս անգամ էլ ճիշտ չէր: «Ամսի 6-ին Քրիստիան ըսեց բալնիքները բդի տանք, եկել եմ ես Ներսեսին կհարցնեմ, թե Քրիստիանը տեղու՞մ է, ինչ բդի կատարվի, ինքն էլ ըսավ, որ ես ոչ մի բանից տեղյակ չեմ»:
Մեր այս զրույցի ընթացքում Մարտիրոսյանների ավերված տնակ անակնկալ եկավ Շիրակի նախկին մարզպետի նախկին առաջին տեղակալ Սեյրան Պետրոսյանը մի երիտասարդի հետ: Տիկին Անահիտին նկատողություն արեց լրագրողի հետ խոսելու, խնդիրը ներկայացնելու համար: «Դու գիտես, որ տունդ բդի ստանաս, գացել, տեղը տեսել ես չէ, էլ հմի ինչ գուզես, կստանաս էլի, էս է, ընչի ես լրագրողներին բերել, ի՞նչ է եղել»,- զայրացավ Սեյրան Պետրոսյանը, ում գործառույթն այս պատմության եւ գործարանի հետ կապված հնարավոր չեղավ հասկանալ: Մարտիրոսյանները նաեւ ասացին, որ տարածքի 16 տնակաբնակներից միայն իրենք էին 2016 թվականին հավատացել Քրիստիան Գելիջիի խոստումներին եւ համակերպվել տնակը հանելու մտքի հետ, եւ միայն այն պատճառով, որ 3 ամիս հետո իրենց բակարան էին խոստացել: Մյուսները դեռ տեղում են, տնակներից դուրս գալ էլ չեն պատրաստվում:
«Է հա, կմնան, Հյուսիսային պողոտայի գին կուզե իրենց տուներու համար»,-զայրացած ասաց Ներսես Տասչյանը:Անկախ դրանից, ըստ մարզպետարանի պատասխանատուի, Գելիջին գործարանի տարածքում նոր բնակարաններ է կառուցում: Նոր բնակարաններ ասվածը մեկ հարկանի, տարբեր մուտքերով տներ են, յուրաքանչյուրը երեք սենյականոց, մեկ սենյակը՝ 83քմ մակերեսով:
Ըստ Կարեն Բադիշյանի, աշխատանքների 80 տոկոսն ավարտված է: Բայց թե դրանք բնակիչներին, օրինակ, Մարտիրոսյաներին ի՞նչ իրավունքով է հանձնվելու, հայտնի չէ: Բնակիչները լսել են, որ այդ տները կառուցվում են գործարանի աշխատակիցների համար հիմնականում, իսկ եթե հատկացվի իրենց, սեփականաշնորհման իրավունք չի տրվի:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ