«Վարդա՜ն ջան, գլխուդ մեռնիմ». բացականչություններ եւ գրկախառնություններ ԲՀԿ քարոզարշավի ժամանակ

Գյումրիում ԲՀԿ-ի քարոզարշավին մեծաթիվ մարդիկ են մասնակցել: Նրանք կազմակերպված խմբերով ուղեկցել են կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, Վարդան Ղուկասյանին եւ Վադեւան Գրիգորյանին: Ծառուկյանը Գյումրիում բոլորին հիշեցրել է իր կողմից տարիների ընթացքում կատարված բարեգործությունների մասին, տնակներում ապրող հղի կանանց բնակարաններ նվիրելու, եւ այլ ակցիաների մասին է խոսել: Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ ներդրողներին ոչ թե պետք է խնդրել, որ գան Գյումրի, եւ ներդրումներ անեն, այլ պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի ե՛ւ բիզնեսը զարգանա, եւ քաղաքի ավերված ու քանդված գործարանները կառուցվեն: Ամեն ինչ պետք է անել, որ մարդիկ ապրել կարողանան, գազը՝ տունը, մարդու երեխաները մրսում են, քանի որ չի կարող  վճարել: Ինչքան փող ասես ծախսվում է, բայց պետք է հասկանանք՝ նպատակային ա, թե՝ ոչ, արդյո՞ք դրանից ժողովուրդն օգուտ ունի, թե՝ ոչ: «Օրինակ, առողջապահության խնդիրն ասեմ, պետությունը գումարը տալիս ա, բայց փոշիանում ա, 170 մլն դրամ տրամադրում առողջապահությանը, բայց ժողովուրդը չի օգտվում, ասում են՝ պետպատվեր գրանցվի, գրանցվում են, գնում, չեն սպասարկում, ասում են՝ չկա: Այդ ծրագիրը պետք է փոխենք, կամ հիվանդանոցները սարքենք անվճար: Ամեն մարզում թող մի հատ անվճար հիվանդանոց լինի, Երեւանում՝ 2 հատ»:Այլ հարցերի մասին եւս խոսեց Ծառուկյանը: Նրա ելույթն անընդհատ ընդհատվում էր Ծառուկյան-Ծառուկյան բացականչություններով: Բեմից իջնելու պահին նաեւ հայտնվեցին Վարդան Ղուկասյանի երկրպագուները: «Վարդա՜ն ջան, գլխուդ մեռնիմ»,-բացականչեց նրանցից մեկը:Այնուհետ սկսվեց իրարանացում, մարդիկ միմյանց հերթ չտալով փորձում էին մոտենալ Գագիկ Ծառուկյանին: Այս անգամ, սակայն, նրանցից ոչ մեկը գումար չխնդրեց, այլ նամակներ փոխանցեցին:Գյումրիում պտտվող խոսակցությունների համաձայն՝ գումարի խոստում ԲՀԿ-ից եղել է: «Մեզի ըսել են, որ ամսի 6-ին գանք ստեղ, մասնակցենք, իսկ փողը կուտան ընտրություններից հետո, նոր տարուն մոտիկ»:

Նշենք, որ յուրաքանչյուր Ամանորի ԲՀԿ-ն Գյումրիում սոցիալապես անապոհով ընտանիքներին գումար է տրամադրում: Այն, որ ԲՀԿ-ն Գյումրիում հետընտրական գումար է խոստացել, ՀԺ-ին  «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Նազելի Բաղդասարյանը տեղյակ էր պահել դեռեւս նոյեմբերի 23-ին: Բաղդասարյանը նաեւ դիմել էր ոստիկանություն:

Տպել
3727 դիտում

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել