Կրակոցներ եւ դանակահարություն Երեւանում. պարզվում են հանցագործության հանգամանքները

05/12/2018 schedule12:27

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

2018թ. դեկտեմբերի 4-ին բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգեր են ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Երեւան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված1991թ. եւ 1974 թվականներին. 26-ամյա երիտասարդի մոտ ախտորոշվել է «աջ սրունքի վերին միջին երրորդ հրազենային գոտկային միջանցիկ վիրավորում», իսկ 44-ամյա տղամարդու մոտ՝ «ձախ սրունքի ստորին երրորդ թափանցող միջանցիկ հրազենային վնասվածք, ոտքի բաց բեկորային կոտրվածք»:

Նույն օրը՝ ժամը 22:00-ին, «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպնեւմոթորաքս» ախտորոշմամբ մեկ այլ բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երեւան քաղաքի եւս մեկ բնակիչ՝ ծնված 1983 թվականին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ իրականացրել անհետաձգելի քննչական գործողություններ. դեպքի վայրի զննությամբ՝ բաղնիքի տնօրենի աշխատասենյակի հատակին, հայտնաբերվել են հրազենային վնասվածքին բնորոշ հետքեր, ինչպես նաեւ՝ արնանման հետքեր հատակին, աշխատասենյակի մուտքի դռան փեղկին, սենյակում առկա բաճկոնին, ավտոտնակի դարպասի հարակից հատվածում եւ բաղնիքին կից ավտոտնակում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայում: Բացի այդ, բաղնիքի տարածքում գտնվող ավտոկայանատեղիում՝ աթոռին, հայտնաբերվել է արնանման հեղուկի հետքերով ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 2 փամփուշտներով։

Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ հատախուզական միջոցառումների    արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, սպիտակ գույնի «Սեդան» տեսակի ավտոմեքենայով բաղնիք են այցելել եղբայրներ` Երեւան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1988 եւ 1983 թվականներին, ինչպես նաեւ եւս մեկ անձ՝ ծնված 1984թ.:

Նախնական տվյալներով՝ վերջինս իր մոտ պահվող ատրճանակով կրակել է այդ պահին բաղնիքի տնօրենի աշխատասենյակում գտնվող 26-ամյա երիտասարդի եւ 44-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածքներ։

Այդ ընթացքում, դեռեւս չպարզված հանգամանքներում, կտրող-ծակող գործիքով վնասվածքներ են պատճառվել բաղնիք ներխուժած եղբայրներից մեկին։

Բաղնիքի աշխատակիցներից մեկը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել իր կողմից դեպքի վայրում հայտնաբերված 9մմ տրամաչափի թվով 5 պարկուճ եւ 1 գնդակ, որոնք առգրավվել են։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական եւ դատաձգաբանական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը եւ միջադեպի մասնակիցների ողջ շրջանակը պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Տպել
1439 դիտում

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել